Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայկական եկեղեցիներ». Լեւոն Լաճիկյանի գծանկար բացիկների նոր հավաքածուն

26/06/2020
- 26 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն: Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող…»: Գեղագետ, արվեստաբան, գծանկարիչ Լեւոն Լաճիկյանի այս հայացքն առկա է նաեւ վերջին տարիներին նրա ստեղծած գրաֆիկական պատկերներում, որտեղ ուրույն հմայքով են ներկայանում արվեստագետի ծննդավայր քաղաքը («Գյումրի, իմ սեր» հավաքածու)ՙ իր շենքերով ու տեսարաններով, պատկերներ Գորիսից ու Տավուշից, Պոլսից ու Վենետիկից, հայոց եկեղեցիների ճարտարապետական արվեստը:

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» գծանկար բացիկների հավաքածուն, որտեղ ընդգրկվել են նրա այս թեմայով գործերից 24-ը: Նուրբ արվեստով ներկայացող այդ նկարաշարը ընդհանուր հետաքրքրությունից բացի նաեւ որոշակի պատկերացում է տալիս հայ եկեղեցաշինական արվեստի զարգացման փուլերի մասին:  Տարբեր դարերում ստեղծված մեր եկեղեցական կառույցներից շատերը, ինչպես տեղին նշվում է հրատարակությանը կից համառոտ ծանոթագրությունում, իրենց բացառիկությամբ դուրս են եկել ազգային մշակույթի շրջանակներից եւ դարձել համաքրիստոնեական ճարտարապետության ու արվեստի գլուխգործոցներ: Իսկ պատմական հանգամանքների բերումով դրանց աշխարհագրությունը տարածվել է նաեւ Հայաստանի սահմաններից շատ հեռու: Այս վերջին կարգի կառույցներից մի քանիսի պատկերները եւս ընդգրկված են հավաքածուում:

Լեւոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիների» ներկայացրած ժանրային ու գեղարվեստական նորությանը գումարվում է բացիկներից յուրաքանչյուրի դարձերեսին տվյալ եկեղեցական կառույցի հակիրճ նկարագրականը հայերեն եւ անգլերեն: Անշուշտ, դա մեծացնում է այս հավաքածուի ճանաչողական նշանակությունն ու արժեքը: 

Նորատիպ հավաքածուի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթեւոսյանը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի օսմանյան նկրտումները թիրախավորում են Լիբանանի հայերին

Հաջորդ գրառումը

Պէյրութի Վ. Թէքէեան վարժարանը ճակատագրական հանգրուանի առջեւ Ամերիկայի Թէքէեան Մշակութային Միութիւնը 60.000 տոլար կը յատկացնէ վարժարանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025
Միջազգային

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025
Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025
Հաջորդ գրառումը

Պէյրութի Վ. Թէքէեան վարժարանը ճակատագրական հանգրուանի առջեւ Ամերիկայի Թէքէեան Մշակութային Միութիւնը 60.000 տոլար կը յատկացնէ վարժարանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական