Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանըՙ ինքնամեկուսացման մեջ

26/06/2020
- 26 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոսքը չի վերաբերում համավարակի դեմ տեղի ունեցող կամ չունեցող ինքնամեկուսացմանը, որը մեր երկրում իրականացվում է այնպես, ինչպես… Աստված գիտի, թե ինպես: Խոսքը քաղաքական, տնտեսական, միջազգային, ներազգային, տեղեկատվական ու հոգեբանական մեկուսացման մասին է: Չհաշվածՙ աշխարհագրականը, որը մեր սերնդի ու մեկ սերնդի մեղքով չէ:

Սկսենք վերջինից: Այն օրվանից, երբ պատերազմական գործողությունների հետեւանքով մենք ու ազերիները ջանադրաբար §ապամոնտաժեցինք¦ հարակից անցնող երկաթուղին, իսկ Թուրքիան 1992-ին փակեց սահմանը մեզ շնչահեղձ անելու նպատակով, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որքան որ կարող էին, երկրի օդային սահմանները բաց եւ աշխույժ պահել, նույնիսկ տնտեսապես ոչ նպատակահարմար ուղեթռիչքներ ձեռնարկեցին Երեւանից Փարիզ, որպես աշխարհի առաջ ուղիղ գծով բացվելու, շրջափակումը ճեղքելու պատգամ: Այնուհետեւ մեր հաջորդական իշխանությունների ռազմավարական գլխավոր խնդիրներից մեկը եղավ օդային բաց սահմանների ապահովումը ամեն գնով: Իսկ հիմա, երկու տարի անց, թեթեւամիտ վերաբերմունքի հետեւանքով հայտնվել ենք եվրոպական օդանավորդության §սեւ¦ ցուցակներում, օտարերկրյա ավիաընկերությունների եւ Թբիլիսիի ու Մոսկվայի հույսին, այն էլ համավարակի կաշկանդիչ պայմաններում, ավելի սեղմելով պարանը մեր իսկ վզին: Փաստորեն անում ենք այն, ինչը թուրքերն են 28 տարի փորձում անել…

Հյուսիսում շարունակում ենք մնալ Լարսի անցակետի եւ Պավրիայի սահմանադռան հույսին, այսինքնՙ վրացիների եւ այնուհետեւ ռուսների երկշերտ ողորմածության ներքո: Իսկ հարավում, որը ՀՀ հիմնադիր նախագահը ժամանակին իրավամբ կոչել էր §կյանքի ճանապարհ¦, համարժեք քայլերի բացակայության եւ դիվանագիտական անգործունեության հետեւանքով, մնում է տնայնագործական վիճակում, առավել խոցելի դարձնելով մեր տնտեսական հետագա գործունեությունը, տակավին չխոսելով §տնտեսական հեղափոխության¦ վերաբերյալ ճամարտակությունների հեռանկարի մասին: Նույնը վերաբերում է §Մետաքսի ճանապարհի¦ եւ չինական տնտեսական այլազան ծրագրերին միանալու մեր հավակնություններին: Մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող այդ երկրում ույղուրական 10 միլիոնանոց համայնքի օգտագործմանը ձգտող պանթյուրքիստական դավադիր ալյանսին մեր երկրի միանալը ինչո՞վ բացատրել, եթե ոչՙ տգիտությամբ եւ մասամբ նորին:

Վերեւում ակնարկվեց դիվանագիտության անգործությունը: Նախորդ հոդվածում հայտարարել էի, թե տարբեր մայրաքաղաքներում գործող մեր դեսպանատները այժմ վերածվել են հյուպատոսարանների, որոնք ջանում են ինչ-որ կերպ սպասարկել միայն ՀՀ քաղաքացիներին, գրեթե բոլորովին անտեսելով սփյուռքահայությանը, հին թե նորՙ շուրջ 8 միլիոն մեր ազգակիցներին, չօգտագործել նրանց ուժն ու հնարավորությունները, չընդառաջել նրանց կարիքներին ու պահանջներին: Նո՛ւյն մայրաքաղաքներում դիվանագիտական ու քարոզչական ճակատամարտում օր-օրի պարտություններ ենք կրում թուրք-ադրբեջանական հարվածների տակ, ոչ միայն արցախյան հարցում, այլեւ միջազգային տարբեր ֆորումներումՙ մեր ազդեցության թուլացմամբ: Ընդամենը պահմտոցի ենք խաղում նույնիսկ ամենահեղինակավոր ատյանների հետ, մսխելով մեր բարոյական դրամագլուխը:

Խոստովանենքՙ Հայաստանն այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում: Ժամանակն է հետ կանչել մեր դեսպանների մեծ մասին. գոնե խնայած կլինենք պետբյուջեի սուղ միջոցները:

Քաղաքական հարաբերություններում մեկուսացման ամենախոշոր ընկրկումը սակայն արձանագրեցինք երկու օր առաջ, երբ երկրի վարչապետը ինչ-որ, բոլոր դեպքերումՙ անհամոզիչ պատճառաբանությամբ, չընդառաջեց Մոսկվայում Մեծ հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին ներկա գտնվելու հրավերին: Ես կասեիՙ ճակատագրական վրիպում, որը հետեւանքներ կունենա անպայման: Բոլորին է հայտնի, թե այդ տոնակատարությունը որքան կարեւոր էր Ռուսաստանի ներկա ռեժիմի եւ անձամբ նախագահ Պուտինի համար, որը գտնվում է երկրի սահմանադրությունը §բարեփոխելու¦ արշավի մեջ: Հրավերից հրաժարվելով, մեր կառավարության եւ ամեն ինչի պետը, փաստորեն, ակամա, իր անհամաձայնությունը հայտնած եղավ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու ծրագրին: Ծրագիրՙ որտեղ մենք որեւէ դեր չենք կարող ունենալ: Սա այն դեպքերից է, ուր մեր ներկայությունը թերեւս նկատելի չէր լինի, բայց մեր բացակայությունը կարող է աչք ծակել: Առավել եւսՙ երբ տոնակատարությանը մասնակցում էին ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների պետերը: Եւս առավելՙ երբ հյուրընկալը մեր դաշնակիցն է գործնապես ու պաշտոնապես:

Կա նաեւ մեկ այլՙ վտանգավոր հանգամանք: Արեւմտյան երկրները հայտնապես բոյկոտեցին այդ տոնակատարությունը, եւ մեր կառավարության պետը չմասնակցելովՙ գործնականապես հայտնվեց բոյկոտողների շարքում, միայն մի վերապահությամբ, որ ռազմական հետախույզների մեր գունդն իր տպավորիչ տողանցումով եւ մեր պաշտպանության նախարարի ներկայությամբ հիշեցրեց, որ մեր ժողովուրդն էլ իր շատ կարեւոր մասնակցությունն է ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում:

Բայց դա քիչ մխիթարական է: Անմխիթարը մեր երկրի կատարյալ շրջափակումն է, ինքնաշրջափակումը, ինքնամեկուսացումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան Էրդողանի հրահանգով ինքնավար կառույց է ստեղծում, որ հակազդի Ցեղասպանության հայկական պնդումներին

Հաջորդ գրառումը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԻՈՒ ՔԱՅԼԸ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԻՈՒ ՔԱՅԼԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական