Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին դասարանցիների հայտագրումն ու դրա հետ կապված խնդիրները

19/06/2020
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ տարի ԿԳՄՍ նախարարության հրահանգով առաջին դասարանցիների  ընդունելության հայտադիմումներն առաջին անգամ ընդունվեցին էլեկտրոնային տարբերակով եւ միայն Երեւանում: Այս տարի կորոնավիրուսը եւս  ստիպեց, որպեսզի նույն կարգը գործի ամբողջ հանրապետության դպրոցներում, բայց այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի դպրոց:

Ծնողները կարծես ընդհանուր առմամբ դժգոհ չեն այս նորամուծությունից, մանավանդ որ այսկերպ հնարավոր է խուսափել երեխային ծանոթով կամ կաշառքով դպրոց ընդունելու, ավելի ծանրակշիռ ծանոթով ու կաշառքով նախընտրած ուսուցչուհու դասարան «գցելու» ավանդական մեթոդներից: Բարձր տեխնոլոգիայի դարաշրջանում շրջանցվում է  նաեւ թղթաբանական քաշքշուկը, սակայն անցյալ տարվա նմանՙ  այս տարի էլ  է գործում  «ով շուտ արթնանա, նա էլ ձին կնստի» ժողովրդական առածը:

Այս տարի դիմումների առցանց հայտագրումը սկսվել է հունիսի 11-ի առավոտյան ժամը 9-ից: Եվ 9:01 րոպեին արդեն տվյալ դպրոցի առաջին դասարանի լիցենզավորված բոլոր տեղերը զբաղեցված են եղել: Այս տարի նույն վայրկյանին 49 ծնող միաժամանակ գրանցել է իր երեխային, եւ 49-ին էլ նույն փին-կոդն է ուղարկվել:

Գաղտնիք չէ, որ նույն համայքում կողք-կողքի դպրոցներից մեկն ահռելի պահանջարկ ու վարկանիշ է ունենում, մյուսըՙ  ոչ: Հենց «պրեստիժնի» դպրոցների լիցենզավորված տեղերն են հայտագրման  առաջին իսկ վայրկյաններից զբաղեցվում, իսկ  «ոչ պրեստիժնիների» տեղերը թափուր են մնում: Անցյալ տարի այդպես եղավ, այս տարի նույնն է սպասվում արդեն ոչ միայն Երեւանի, այլեւ հանրապետության մակարդակով: Հայտագրման մեթոդը կրկին հստակ ցույց կտա «պրեստիժնի» եւ «ոչ պրեստիժնի» դպրոցների պատկերը, եւ միգուցե գա այն օրը, երբ մասնագիտական լուրջ ուսումնասիրություն կատարվի, թե ինչու են ծնողները գերդասում 9 տարի տառապանք-չարչարանքով իրենց երեխային տանել 10-15 կմ հեռու դպրոց, բայց ոչ երբեք իրենց թաղամասիՙ իրենց քթի տակի դպրոցը: Սա խորքային, արմատացած խնդիր է, որի ակունքները մինչեւ խորհրդային ժամանակներ են հասնում: Վառ օրինակՙ երեւանյան Պուշկինի, Չեխովի անվան դպրոցները: 

ԿԳՄՍ նախարարությունը կանխատեսում է, որ այս տարի կունենանք շուրջ 40 000 առաջին դասարանցի: Նրանց մի մասն  առաջնահերթության արտոնություն ունի: Եթե առաջին դասարանցու քույրը կամ եղբայրը սովորում է տվյալ դպրոցում, կամ ծնողն է աշխատում այնտեղ, իրենք եւս իրավունք ունեն սովորելու նույն դպրոցում  հունիսի 1-10-ը  հայտագրվել են հենց նրանք: Այդպիսի 9247 առաջին դասարանցի ունենք: Այսինքնՙ  դպրոց ընտրելու նրանց իրավունքը  լիովին պաշտպանված է: Եթե հաշվի առնենք, որ այս տարի 40 000 երեխայից հայտագրվելու է 25-27 000-ը, քանի որ նրանց համայքում մեկից ավելի դպրոց կա, ուրեմն մյուսներիՙ դպրոց ընտրելու հնարավորությունը 50/50 է: Հանրապետության 700 համայքում միայն մեկ դպրոց կա: Ծնողն ընտրում է  այն դպրոցը, որտեղ ուզում է տեսնել իր երեխային, ոչ թե յուրաքանչյուր երեխա սովորում է իր թաղամասի դպրոցում: Մի կողմից սա մարդու իրավունքների պաշտպանություն է, իսկ մյուս կողմից չեն պաշտպանվում փոքր-ինչ հապաղած, ինչ-ինչ պատճառներով հայտագրման առաջին իսկ վայրկյաններին երեխային չգրանցած ծնողների իրավունքները եւ հատկապես նրանց իրավունքները, ովքեր մրցավազքից հետ մնալովՙ ստիպված են լինելու իրենց երեխային տանել հեռու դպրոցներ, քանի որ իրենց թաղամասի դպրոցում տեղերն արդեն զբաղված են: Ճիշտ է, այս համակարգը հստակ պատկերացում կտա, թե որ դպրեցն է պահանջարկ վայելում եւ որըՙ ոչ, իսկ դա նշանակում է, որ պահանջարկ չունեցող դպրոցը կամ շենքային, կամ կրթական ու մասնագիտական խնդիր ունի: Չնայած հաճախ հեղինակությունն առերեւույթ է, անունը կա, ամանում չկա մեր երկրում շատ բան տրամաբանությունից ու օրինաչափությունից դուրս է:

Մրցապայքարի փոխարեն ավելի ճիշտ կլիներ անհատականորեն պարզել, ուսումնասիրել նման դպրոցների խնդիրները, դրանք լուծել եւ վերացնել  «պրեստիժնի» եւ «ոչ պրեստիժնի դպրոց» անհեթեթ հասկացությունը: Միեւնույն է, դպրոցական նույն թերի, ծանծաղ ծրագրերն ու դասագրքերն են անցնում բոլոր դպրոցներում, մեկումՙ մի քիչ որակյալ մատուցմամբ, մյուսումՙ ոչ այնքան:

Այսկերպ միշտ էլ կունենանք դպրոցներ, որտեղ միայն հարուստների երեխաներն են սովորում, եւ դպրոցներ, որտեղ աղքատ ընտանիքների երեխաներն են հավաքված:  Եվ դեռ խորհրդային տարիներից «էլիտար» հորջորջված դպրոցները կշարունակեն կուլ տալ կրթական բարեխիղճ մակարդակ ապահովող, բայց նախարարության, վարչական մյուս բարձր կառույցների կողմից ուշադրության չարժանացող դպրոցներին:

ԿԳՄՍ նախարարությունը  ազգային անվտանգության, քաղաքակիրթ, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու  հետ կապվածՙ ռազմավարական լուծելիք խնդիրներ ունի: Դրանցից մեկըՙ վաղուց ժամանակն է երեխաներին ոչ թե կարդալ-պատմել-անգիր հանձնարարել, այլ  մտածել, սեփական տեսակետն արտահայտել սովորեցնել: Մեր երեխաները խոսել չգիտեն, նրանք սոցցանցերում լույսի արագությամբ գրում են, իհարկե, լատինատառ, բայց սոցիում չեն ապրում, պարզ մարդկային շփումների ժամանակ դժվարանում են միջին բառապաշարով արտահայտվել, պարզ բաները, իրենց շրջապատը  նկարագրել, խոսել: Այնպես որ, էլեկտրոնային հայտագրման նոր կարգից բացի, հույժ կարեւոր են նաեւ այս  խնդիրները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պողոսի քնաբերը

Հաջորդ գրառումը

Հասմիկ Գրիգորյանի լուսանկարըՙ «Օպերա նյուզի» շապիկին

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

Հասմիկ Գրիգորյանի լուսանկարըՙ «Օպերա նյուզի» շապիկին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական