Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բենժամեն Վարոնյան. սպորտիցՙ կրկես, Ֆրանսիայիցՙ Չինաստան

19/06/2020
- 19 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բենժամեն Գաբրիել Ժան Վարոնյանը ծնվել է 1980-ին, Նիցցայում (Ֆրանսիա): 1998 թվականի Եվրոպայի մարմնամարզության Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալՙ մարզաձողի եւ թիմային մրցումներում: Վարոնյանը մասնակցել է 2000-ի ամառային Օլիմպիադային եւ մարզաձողի վրա կատարվող վարժությունների կատեգորիայում նվաճել է արծաթե մեդալՙ մեկ այլ ֆրանսիացի մարզիկիՙ Էրիկ Պուժադենի հետ դառնալով պատմության մեջ առաջին ֆրանսիացի մարզիկները, որոնք մեդալակիր են դարձել բոյկոտի չենթարկված օլիմպիական խաղերում: Այս հաջողությունից հետո Բենժամենը որոշ ժամանակ հեռացել է սպորտից, բայց որոշել է վերադառնալ մարմնամարզության աշխարհը` դառնալով ակրոբատ: Նա մարզվել է կրկեսային աշխատանքի համարՙ մասնակցելով դերասանական, պարի եւ երաժշտական հատուկ դասընթացների: Մինչեւ աշխարհում համավարակի հռչակումըՙ Բենժամենը որպես կրկեսային ակրոբատ աշխատում էր Չինաստանում…

-Բենժամեն, առաջին անգամ ես քո մասին իմացա ռուսական հեռուստատեսությունիցՙ Սիդնեյի 2000 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ: Ռուս մեկնաբանը նշեց, որ դու Ֆրանսիայից ես, բայց նախնիներդ եղել են Հայաստանից: Տեղյա՞կ ես, թե որտեղից են սերում քո հայկական արմատները:

-Այո, ես Ֆրանսիայից եմՙ որոշ հայկական ծագմամբ: Պապիկս Երկրորդ աշխարհամարտի տարիներին եկել է Ֆրանսիա եւ ամուսնացել է տատիկիս հետ, որը պահել է նրա անունը: Դժբախտաբար, երբեք չեմ հանդիպել պապիկիս, ուստի մենք ընտանիքում երբեք հայկական ավանդույթներ չենք ունեցել: Ինձ հետ կապվել են նրա ընտանիքի մի քանի այլ անդամներ, պապիկիս եղբայրը, որն ապրում է Մարսելում: Ես որոշ հետազոտություն եմ կատարել եւ պարզել եմ, որ մենք ծագումով Երեւանից ենք: Շատերն են ինձ հարցնում իմ ծագման մասին, ինչը պատճառ է դառնում, որ բացահայտեմ հայ ժողովրդին, նրա մշակույթն ու ավանդույթները: Եվ ես հիմա այնքան հպարտ եմ իմ անունով: Ես շատ հաճախ եմ ճանապարհորդում, ու երբ մարդիկ ինձ հարցնում են, թե որտեղից եմ, պատասխանում եմ, որ ես հայ եմ Ֆրանսիայից:

-Դու մարզակա՞ն ընտանիքից ես:

-Ես մարզական ընտանիքից չեմ, մայրս էլ մենակ է մեծացրել ինձ: Նա բուժքույր էր, աշխատում էր գիշերները: Ես բավականին անհանգիստ տղա էի, եւ սպորտով զբաղվելը նպաստեց, որ ես վարժվեցի կարգապահության ու լավ արժեքների, նաեւ սպառում էի իմ ողջ էներգիան:

-Վերադառնալով Սիդնեյի օլիմպիական խաղերինՙ լավ հիշում եմ քո գերազանց կատարումը, որը քեզ արժանացրեց արծաթե մեդալի մարզաձողի վարժություններում: Ի՞նչ ազդեցություն ունեցավ այն քո կյանքի եւ կարիերայի վրա:

-Դե, օլիմպիական մեդալի ազդեցությունը միանշանակ փոխում է կյանքդ: Ֆրանսիական սպորտում իմ կատեգորիայում առաջին անգամ էր, որ ահա մի այդպիսի անսպասելի երիտասարդ նման ելույթ է ունեցել: Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել հանդիպելու օլիմպիական խաղերի այլ չեմպիոնների, որոնք օգնում են տարբեր կերպ տեսնել կյանքը: Նրանց հետ կատարված փորձի փոխանակումն օգնում է աճել եւ հասունանալ: Ինձ համար այնքան ոգեշնչող էրՙ այդպիսի տաղանդներով շրջապատված լինելը:

-Այժմ որպես ակրոբատ աշխատում ես «չինական Լաս Վեգասում»ՙ Մակաոյում, ելույթ ունենալով «Արեւի կրկես» շոուում: Մարմնամարզիկների մեջ տարածվա՞ծ է կրկեսային աշխարհ տեղափոխվելը:

-Այո, մեզ համար սովորական է մարզական կարիերայի ավարտից հետո կրկես տեղափոխվելը, բայց սկզբում ես ընտրեցի այլ ուղի: Ես յոթ տարի աշխատում էի անշարժ գույքի գործակալությունում` որոշակի պաշտոններ զբաղեցնելով, ընդհուպ տնօրենի: Բայց, գիտեք, որոշ ժամանակ անց շատ ծանր էի տանում այն   փաստը, որ այլեւս մարմնամարզությամբ չեմ զբաղվում: Ուստի որոշեցի փոխել իմ կյանքը եւ նորից մարտահրավեր նետեցի ինձ: Մի քանի ամսվա ծանր մարզումներից հետո գնացի լսումների ու հաջողություն ունեցա: Կարծում եմՙ երբ հասնում ես քո երազանքներին եւ ունես փորձ ու հմտություններ, գիտես, թե ինչպես կարելի է շատ աշխատելՙ հաջողության հասնելու համար:

-Ինչպե՞ս ես ապրում Չինաստանում:

-Կյանքը լավ է Չինաստանում, Մակաոն եւ Հոնկոնգն իսկապես տարբերվում են մայրցամաքային Չինաստանից: Այն ինձ նաեւ հնարավորություն տվեց բազմիցս ճանապարհորդել ողջ Ասիայով մեկ, ծանոթանալ տարբեր մշակույթների եւ կրոնների: Անցյալ տարի որոշ ժամանակ անցկացրինք Կանադայում եւ Նյու Յորքում, որտեղ ելույթներ ունեցանք, հանդես եկանք «Առյուծ արքայի» նոր բեմադրության մեջ:

-Որտե՞ղ եւ ինչպե՞ս ես անցկացնում բոլորիս համար այս անհանգիստ ժամանակաշրջանը: Կրկեսի արտիստների համար պիտի որ դժվար լինի իր խմբակիցների հետ չմարզվելը, ճի՞շտ է:

-Համավարակից առաջ վերադարձա Ֆրանսիաՙ ընտանիքիս հետ մի փոքր ավելի ժամանակ անցկացնելու: Մայրս տարիքն առնում է, եւ ես պետք է նրա կողքին ավելի շատ լինեմ, քան երբեւէ: Ես մինչեւ հիմա Ֆրանսիայում եմ: Իրականում շատ ծանր ժամանակ է բոլոր կրկեսային արտիստների համար: Ամեն բան քեզ մոտ տարածության վրա է գտնվում, ու մենք չենք կարող մարզվել որեւիցե սարքավորման վրա: Բազմաթիվ ներկայացումներ փակվել են եւ երբեք չեն բացվելու: Փորձում եմ մարմինս պահել լավ մարզավիճակում, որպեսզի պատրաստ լինեմ ավելի լավ ժամանակների համար: Բայց հիմա գաղափար չունեմ, թե ինչպիսին կլինի ապագան… Իրականում, ոչ ոք գաղափար չունի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-հրեական երաժշտա-վավերագրական համագործակցություն

Հաջորդ գրառումը

Նոր նշանակում… դարձյալ քաղաքական թեմայով

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Նոր նշանակում... դարձյալ քաղաքական թեմայով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական