Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»

22/05/2020
- 22 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալեն Դալես

1942 թվականից Ալեն Դալեսը անցավ պաշտոնական աշխատանքի ԱՄՆ Ստրատեգիական ծառայությունների վարչությունում, չնայած այդ հետախուզական գերատեսչության հետ նա վաղուց արդեն կապված էր: Գերատեսչությունը ղեկավարում էր 57-ամյա Ուիլյամ Դոնովանը, առաջին աշխարհամարտի հերոս, միլիոնատեր, Ուոլ- Սթրիթի վրա գտնվող բարգավաճող իրավաբանական գրասենյակի սեփականատեր, համարձակ, վճռական, անկախ, խիզախ եւ վտանգներին սովոր մի մարդ: Մտերիմները նրան անվանում էին «Վայրի Բիլ»: Նրան հաջողվեց կարճ ժամանակահատվածում վերոհիշյալ գերատեսչության աշխատանքներում ներգրավել շատ «փայլուն անձնավորություններ»: Այդ թվում եւ Ալեն Դալեսին:

Ով էր եւ ինչ մարդ էր Ալեն Դալեսը: Պատսխանը միանշանակ է` արտասովոր ընդունակությունների տեր մարդ:

Դառնալով ԱՄՆ ամենագաղտնի ծառայության` ԿՀՎ տնօրենը (ղեկավարել է ԿՀՎ-ն 1953-1962 թթ.), Ալեն Դալեսը շարունակում էր մնալ ամերիկյան հասարակության կողմից ամենաճանչված մարդկանցից մեկը: Ոմանք, ի դեմս Դալեսի, տեսնում էին բարեհամբույր, բարեհոգի, ռոմանտիկ, իսկ ոմանք` կոշտ, հաշվենկատ եւ անսահմանափակ ֆանտազիայով մարդու:

Տրամաբանական է: Հետախուզությունը չափից դուրս լուրջ մասնագիտություն է, որպեսզի նրանով չզբաղվեն ռոմանտիկ մարդիկ:

Իր «Հետախուզության արվեստը» գրքում Ա. Դալեսը հետաքրքրական մտքեր է շարադրում կապված տեղեկատվության հավաքման, հասարակության եւ հետախուզության կապի, հետախուզական աշխատանքի պլանավորման եւ ղեկավարման, հետախուզության գործակալական եւ օգնականների ցանցի, ապատեղեկատվության, հետախուզական տեղեկատվության իրացման եւ վերջապես կադրերի մասին:

Մեջբերենք Ա. Դալեսի` հետախուզության վերաբերյալ մի քանի կարեւոր մտքեր :

…Օտարերկրյա պետությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը իրականացվում է ամենատարբեր մեթոդներով, ընդ որում ոչ բոլոր մեթոդներն են խորհրդավոր եւ գաղտնի:

Տեղեկատվությունը կարելի է ձեռք բերել բաց աղբյուրներից (ընդգծենք, որ այսօր նույնպես տեղեկատվության ձեռք բերման հիմնական ճանապարհը բաց աղբյուրների ուսումնասիրությունն է. այն կազմում է մոտ 70-75 %-ը: Խոսքը ոչ թե պարզապես բաց աղբյուրները կարդալու մասին է, այլ բաց աղբյուրներից տեղեկատվության «որսի», «արդյունահնման» մասին: Ծ.Հ.):

Օրինակ լրագրերից, գրքերից, գիտական եւ տեխնիկական հրատարակություններից, պաշտոնական հաշվետվություններից, կառավարության նիստերից, հեռուստա-ռադիոհաղորդումներից, նույնիսկ ներկայացումներից կարելի է ձեռք բերել տեղեկություններ տվյալ պետության իրավիճակի վերաբերյալ:

Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում, Արեւմուտքում ուշադիր վերլուծում էին «Известия», «Правда» թերթերը, «Наука и жизнь» եւ այլ թերթերն ու ամսագրերը: Իսկ հիմա պատկերացրեք, որ նման աշխատանք (վերլուծում, ամփոփում, կանխատեսումներ) կատարվում է ամբողջ աշխարհի մամուլի մասշտաբով: Դա հսկայական աշխատանք է եւ դա միայն աշխատանքի մի մասն է:

Շարունակենք մեջբերել Ալեն Դալեսին :

«Եվ այսպես, բաց աղբյուրների տեղեկատվությունը ցորենի հատիկն է «հետախուզական ջրաղացի» համար: Ժողովրդավարական երկրներում, որտեղ մամուլն ազատ քննարկում է կոնկրետ պետության բոլոր ոլորտները, հատկապես հարմար է հետախուզությունների համար: Իհարկե այդ տեղեկատվությունը պետք է զտվի, վերլուծվի եւ գնահատվի: Հակառակ դեպքում, կարելի է հաճախ «կուլ տալ» կեղծ լրատվություն կամ ապատեղեկատվություն:

Արժեքավոր տեղեկատվություն կարելի է ձեռք բերել նաեւ դիվանագիտական ուղիներով: Նախ` հետախույզները կարող են ակտիվորեն գործել դիվանագետների «ծածկի տակ», միեւնույն ժամանակ հետախուզությունը պետք է ծանոթանա թիրախ երկրների դիվանագիտական բանակցությունների նյութերի հետ` որպեսզի կարողանա ճիշտ գնահատել այլ աղբյուրներից ստացված նյութերը:

Օրինակ, եթե երկուշաբթի օրը X պետության արտաքին գործերի նախարարը չի ընդունում «ամերիկյան մի կարեւոր առաջարկ», դա նշանակում է, որ նա երեքշաբթի օրը կհանդիպի Խորհրդային պետության դեսպանի հետ, կպարզի նրա կարծիքը, հետո միայն կքննարկի ամերիկյան առաջարկը (նման մոտեցումները այսօր էլ շատ էական են:- Ծ.Հ.): Այս դեպքում արդեն ամերիկյան հետախուզության խնդիրն է պարզել, թե ինչ տեսակետ ունեն սովետները իրենց հետաքրքրող հարցում»:

«… Անհրաժեշտ է հետախուզության աշխատանքը պլանավորել եւ ճիշտ ղեկավարել: Հակառակ դեպքում` աշխարհի տարբեր ծայրերում աշխատող հետախույզները կարող են շատ ժամանակ վատնել նույն աշխատանքը անիմաստ կրկնօրինակելով, որն, իր հերթին, կբերի շատ բացթողումների: Գտնվելով արտասահմանի պայմաններում, հետախույզը չի կարող լիիրավ գնահատական տալ իր իսկ ձեռքբերած տեղեկատվությանը: Գնահատականով եւ վերլուծությամբ պետք է զբաղվի «Կենտրոնը»:

Այնուհետեւ, ըստ «Կենտրոնի» հրահանգի, հետախույզը պետք է շարունակի այդ հարցում խորանալ կամ դադարեցնել այդ մշակումը: Այստեղ ճիշտ գնահատականներն ու վերլուծությունը պետք է պարզի` որն է առաջնային եւ որըՙ երկրորդական»:

Լրացնենք պարոն Դալեսին. օրինակ ինչն է կարեւորՙ պարզել հակառակորդի ռազմա-արդյունաբերական համալիրի հաջողությունները, նրա հնարավոր միջամտությունը այս կամ այն «թեժ կետի» ներքին խնդիրներին, պատերազմական գործողություններին, պարզել նրա տեսակետը առաջիկայում ՄԱԿ-ում քննարկվող հարցերի շուրջը: Միգուցե բոլորն էլ առաջնահերթ են, կախված պետության մասշտաբից եւ նրա ռազմավարությունից: Ամեն դեպքում, հետախուզության ֆինանսական ռեսուրսներն անսահմանափակ չեն եւ չի կարելի ֆինանսները փոշիացնել երկրորդական խնդիրների համար:

Եվ նորից մեջբերենք Ալեն Դալեսին. «Իհարկե արտերկրների կայաններում գործող հետախույզներից շատ բան է կախված եւ միշտ չէ, որ «Կենտրոնը» պիտի առաջարկի կոնկրետ առաջադրանքի կատարման եղանակները: Հետախույզը պետք է ինքը ապահովի խնդրի լուծման ստեղծագործական մոտեցումը:

Սակայն երբեմն հետախույզը կարող է ոգեւորվել իր հավաքագրած գործակալի ակտիվությունից, նրա փոխանցած տեղեկություններից, իսկ «Կենտրոնը» գտնի ոչ նպատակահարմար շարունակել աշխատել նրա հետ: Իհարկե ոչ մի «Կենտրոն» եւ ոչ մի «դրսում» գործող հետախույզ չեն կարող հաշվարկել ամեն ինչ, գնահատել հնարավոր բոլոր հաջողությունները, ինչպես նաեւ վտանգներն ու ձախողումները: Սակայն «Կենտրոնի» հոգատար վերաբերմունքը կարող է հետախույզին հնարավորինս հեռու պահել ձախողումներից»:

Չնեղացնելով ամերիկյան հետախուզությանը, ուզում եմ նշել, որ նրանք շատ բան ունեին սովորելու խորհրդային հետախուզությունից: Մինչ ԿՀՎ-ի ստեղծումը (1946 թ.), խորհրդային հետախուզությունում արդեն աշխատում էին բազմաթիվ փորձառու հետախույզներ, որոնք անցել էին հետախուզության «թոհուբոհով»: Բացի այդ, նրանցից ոմանց հաջողվել էր նաեւ «դուրս պրծնել» եւ կենդանի մնալ Եժովի եւ Բերիայի «մեծ զտումներից» հետո:

Խորհրդային հետախուզությունը առաջիններից էր, որ սկսեց օգտագործել ոչ լեգալ (ոչ օրինական) հետախուզական ցանցերը թիրախ երկրներում: Այլ բան է ունենալ հետախուզական ռեզիդենտուրա (կայան) դեսպանատան «ծածկի տակ», այլ բան` ունենալ գործակալական ցանց, որին ուղղորդում է ոչ լեգալ ռեզիդենտը (կայանի ղեկավարը), օրինակՙ ինչ-որ գործարարի կամ մշակութային կենտրոնի «ծածկի տակ»:

Ալեն Դալեսը առաջինն էր, որ մշակեց ամերիկյան հետախույզի վարքականոնը (վարքի օրենսգիրքը): Ահա այդ սկզբունքներից մի քանիսը.

1. Առաջնորդվել միայն վեհ բարոյական սկզբունքներով եւ պետության շահերը վեր դասել որեւէ անձի, կուսակցության եւ կառավարական մարմինների հետաքրքրություններից:

2. Պահպանել ԱՄՆ օրենսդիր մարմինների պահանջները (օրենքները) եւ չմասնակցել պետության սահմանադրական կարգի խախտումներին:

3. Ծառայության ամբողջ ժամանակահատվածում տրվել միայն աշխատանքին:

4. Չօգտվել եւ ուրիշներին չտրամադրել աշխատանքով չվաստակած արտոնություններ: Աշխատակիցը եւ նրա ընտանիքի անդամները չպետք է օգտվեն բարիքներից ու արտոնություններից, որոնք ստեղծվել են ծառայողական նպատակներով:

5. Չստեղծել ուղղակի կամ անուղղակի կապեր (առեւտրական, գործարար կամ այլ տեսակի կապեր` ելնելով մասնավոր շահերից) այլ անձանց կամ կազմակերպությունների հետ, որոնք կարող են վնասել հետախույզի իմիջը:

6. Ձեռք բերած գաղտնի տեղեկությունները չօգտագործել մասնավոր հետաքրքրություններից ելնելով:

7. Հեռու մնալ կոռուպցիայի բոլոր տեսակներից, հիշելով, որ պետական ծառայողը ստացել է ժողովրդի վստահությունը:

Հետագա վերլուծությունները եւ տեսակետների ձեւակերպումները թողնում եմ ընթերցողիս հայեցողությանը:

(Շար. նախորդ համարից եւ վերջ)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻԿՈԼՆ ԷԼ ԱՌԱՋՎԱ ՆԻԿՈԼԸ ՉԻ, ՉԷ՜…

Հաջորդ գրառումը

ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական