Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ

22/05/2020
- 22 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Slate.fr կայքում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ հարկավոր է նախապատրաստվել շաբաթներ, ամիսներ անց կամ գուցե ավելի ուշ SARS-CoV-2-ի հնարավոր գրոհի սցենարներին ու ռազմավարություններին:

«Արագ եւ լիակատար անհետացման» սցենար: Դա արձանագրվեց 2002-2003 թվականներին SARS-ի դեպքում, որը նույնպես ի հայտ էր եկել Չինաստանում: Ցավոք SARS-CoV-2-ը նախորդից տարբերվում է մասնավորապես համաճարակի դինամիկայի տեսակետից: SARS-ը լուրջ հիվանդություն էր ամեն տեսակետից եւ անխուսափելիորեն հանգեցնում էր հոսպիտալացման: Իսկ ներկայիս կորոնավիրուսի վարակման դեպքերի մեծ մասը անախտանիշ է :

Շվեդական մոդելը ենթադրում է էնդեմիկություն, վիրուսի ներքին տարածման ազատություն, որպեսզի բնակչության 70%-ը հիվանդանա եւ ձեռք բերի հավաքական իմունիտետ:

Երկրորդ սցենարըՙ «դադար-առաջ», ֆրանսիայի օրինակով կիրառվող կարանտինային սահմանափակումներն են: Օրինակՙ հինգ մարդուց ավելի հավաքվելու արգելք, հասարակական վայրերի եւ դպրոցների փակում եւ այլն: Կարանտինի վերացումից իրադրությունը կարող է կրկին դառնալ տագնապալի:

Երրորդ սցենարը «ամառային ընդմիջումն» է: Ամառային արգելակումը լավ հայտնի է մի շարք հիվանդությունների, մասնավորապես սեզոնային գրիպի դեպքում: Սակայն պետք է հիշել, որ SARS-CoV-2- ը շատ ավելի վարակիչ է, եւ ամառային ընդմիջումը կարող է միայն մասնակիորեն կանգնեցնել համաճարակը:

Չորրորդ սցենարը «աղետալին» է , այսինքն աղետների սցենարներ, որոնք մշակել են մասնագետների թիմերը: Դա գործունեության է դրդում քաղաքական գործիչներին:

Հինգերորդը «էնդեմիկության» սցենարն է , ինչպես սեզոնային գրիպը: Բացառված չէ, որ նոր կորոնավիրուսը կշարունակի գոյատեւել եւ հարուցել նոր համաճարակներ: Էնդեմիկության մասին բացեիբաց խոսել է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Էնդեմիկ սցենարի դրսեւորումներից մեկը հետեւյալն է: Բնակչության մեծ մասը պատվաստման է ենթարկվում, ինչպես կարմրուկի դեպքում, մշակվում է հավաքական իմունիտետ եւ հնարավոր է նույնիսկ վարակի ամբողջական վերացում, ինչպես ժամանակին տեղի ունեցավ տիֆի համաճարակի դեպքում:

Էնդեմիկ սցենարի դրսեւորում կարող են լինել այսպես կոչված «ռեզերվուարային կենդանիները», որոնք կարող են հանդես գալ որպես վարակի աղբյուրներ:

Համավարակի սկզբից ի վեր անցած հինգ ամիսներից հետո դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ կպատահի կորոնավիրուսի հետ: Այս ոլորտում կանխատեսումները, ցավոք, պատրանքային են, Slate.fr-ում գրում են գիտնականներ Ժան-Իվ Լոն եւ Անտուան Ֆլաոն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական