Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է

22/05/2020
- 22 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆՄեր
նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք այն հիմնական դրույթը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս բանկային գաղտնիքը հասանալի դարձնել իշխանություններինՙ դրանից բխող հետեւանքներով: Մասնավորապես, եթե որեւէ մեկը գործարք կատարած լինի հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մարդու հետ, ապա անկախ նրանիցՙ կապ ունի՞ տվյալ հանցագործության հետ, թե՞ ոչ, նրա բանկային հաշվի մասին տեղեկությունները նույնպես հայտնի են դառնում քննություն իրականացնող մարմնին: Նախագծում նշվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այս նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ դա լինելու է «բացառիկ դեպքերում», «ըստ անհրաժեշտության» եւ այլն, բայց հասկանալի է, որ այդ արտահայտությունները միայն լիրիկական զեղումներ են: Այն, որ բանկային գաղտնիքի բացահայտումն արդեն իսկ հիմա տեղի է ունենում, երբ դեռ նման օրենք չի գործում, վերջերս համոզվեցինք երկրորդ անգամ:Հիշեցնենք, որ առաջին անգամ դրան ականատես եղանք 2018 թ.-ի օգոստոսի 17-ին, երբ նորաթուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքի ժամանակ հայտարարեց կոնկրետ անձի բանկային հաշվին 30 մլն դոլարի առկայության մասին: Օրերս նա երկրորդ անգամ հանդես եկավ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններով, Ազգային Ժողովում ունեցած ելույթի ժամանակ: Վարչապետը, մասնավորապես, հայտարարեց. «Մենք դեպքեր ունենք, գոնե հիսուն դեպք ունենք, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն եւ ավել ավանդ, եկել պետությանը հայտարարագիր է տվել, որ ինքը 26 հազար դրամի կարիք ունի, իհարկե, ծրագրից օգտված 146 հազար մարդու մեջ տոկոս չի կազմում: 9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա, որոնք իրար հետ մի միլիարդ դրամ ավանդ ունեն բանկերում»:Ակնհայտ է, որ խոսքը կոնկրետ մարդկանց կոնկրետ բանկային հաշվին ունեցած գումարների մասին է: Իշխանական շրջանակները իհարկե շտապեցին այդ հայտարարության մեջ բանկային գաղտնիքի բացահայտում չտեսնել, ասելով, որ խոսքն ամփոփ տվյալների մասին է, որոնք կարող են տրամադրվել նաեւ լրատվամիջոցների հարցմանն ի պատասան: Սակայն իրականությունն այլ է:Ինչպե՞ս է կարող են «ամփոփ» տվյալները վերաբերել 50 հոգու, որոնցից յուրաքանչյուրն ունի 20 միլիոն եւ ավելի ավանդ, կամ 70 հոգու, որոնք միասին վերցրած մի քանի միլիարդ ավանդ ունեն: Չէ՞ որ խոսքը կոնկրետ մարդկանց բանկային հաշիվների մասին է, որոնք անհայտ ճանապարհով հայտվել են վարչապետի տրամադրության տակ: Պարզ է, որ նա պահանջել եւ ստացել է այդ ցուցակը:Եթե խնդիրը սոցիալապես անապահով եւ խոցելի խավին պետական օժանդակություն տրամադրելն է, ապա գոյություն ունեն սոցիալական ծառայություններ, որոնք պետք է պարզեն, թե ովքեր իսկապես ունեն պետական օժանդակության կարիքը, ովքերՙ չունեն: Նրանք են պատասխանատու սոցիալական օժանդակության հասցեականության համար: Մինչդեռ, բազմամիլիոնանոց պարգեւատրումներ ստացող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ու պատասխանատուները դա չեն արել: Փոխարենը գնացել են հեշտ ճանապարհովՙ օրենք խախտելով եւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ բացահայտելով:«Բանկային գաղտնիքի մասին» օրենքը դեռեւս չի ստորագրվել ՀՀ նախագահի կողմից եւ ուղարկվել է Սահամանադրական դատարան եզրակցության համար: Հուսանք, որ այս երկու պետական ինստիտուտները հավատարիմ կմնան օրենքի գերակայության սկզբունքին եւ թույլ չեն տա, որպեսզի արդեն օրենքով տեղի ունենա այն, ինչ հիմա է տեղի ունենում օրենքի խախտմամբ:Երեւի ավելորդ անգամ չարժե ասել, թե նման օրենքի ընդունումը ինչպիսի բացասական ազդակ կարող է դառնալ Հայաստանում օտարերկրյա ու տեղական ներդրումների համար: Առանց այդ էլ քաղաքական ցնցումներով լի երկրի մթնոլորտը հանգեցրել է ներդրումների ծավալների կտրուկ նվազմանՙ 2018 թ.-ի երկրորդ եռամսյակից հետո: Անցած մեկուկես տարում դրանք չեն վերականգվել եւ առավել եւսՙ աճելու որեւէ միտում չունեն:Սակայն ամենամեծ վնասը կարող է լինել բանկային համակարգի նկատմամբ վստահության խախտումը: Եթե մարդն իմանա, որ իր բանկային հաշվին դրված գումարը ցանկացած պահի կարող է հասանելի լինել, ապա կնախընտրի իր գումարները պահել «դոշակի տակ»: Թե ի՞նչ է նշանակում բանկերից ավանդների զանգվածային արտահոսք, թերեւս ավելորդ անգամ պարզաբանելու անհրաժեշտություն չկա: Մնում է միայն հուսալ, որ գոնե այս անգամ չենք գնա պետության կարեւորագույն համակարգերից մեկի ոչնչացման ճանապարհով:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԵՐ ԿԱՑ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԻՐ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՒԱՏԱ՞Լ, ԹԷ՞ ՉՀԱՒԱՏԱԼ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՒԱՏԱ՞Լ, ԹԷ՞ ՉՀԱՒԱՏԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ պատերազմը Վրաստանին աղետի կհանգեցներ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Responsible Statecraft-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:...

ԿարդալDetails

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025

Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական