Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

15/05/2020
- 15 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ Aysor.am-ի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել է եկեղեցու դիրքորոշումըՙ «Ցանկացած քայլՙ ուղղված մեր երեխաների եւ նրանց իրավունքների պաշտպանությանը, եւ այդ շրջագծից ներս «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունումը, ինչ խոսք, սկզբունքորեն կարեւոր է։ Անշուշտ, նյութը զգայուն է, քանզի անմիջականորեն վերաբերում է մեր մատաղ սերնդին եւ այս պարագայում ցանկացած թերացում անթույլատրելի է։ Հենց այս հանգամանքով են պայմանավորված հիշյալ կոնվենցիայի շուրջ հասարակության մեջ տեղ գտած բանավեճերը, իրավագետների, հոգեբանների, սեքսոպատոլոգների ու մանկավարժների կողմից արտահայտվող մտահոգությունները եւ հնչող քննադատությունը։

Այս առումով Հայոց Եկեղեցին կարեւորում է բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են մեր զավակների պատշաճ կրթության, խելամիտ դաստիարակության ապահովման եւ երաշխավորման հարցում։ Ասվածն ինչու չէ, վերաբերում է նաեւ սեռական դաստիարակությանը։

Խնդրի կապակցությամբ, հարկ է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։ Մեզ նաեւ դիմումներ են կատարվել հավատացյալների կողմից։ Անհրաժեշտ նկատելով Լանզարոտեի կոնվենցիայի շոշափած իրավակարգավորումների շրջագիծը եւ մատնանշված հարցերի արծարծումըՙ այդուհանդերձ, հաշվի առնելով նյութի ակնհայտ զգայական կողմը, օգտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիայի վավերացնելը, աշխատանքներ տարվեինՙ կազմակերպելու հանրային լսումներ, անհրաժեշտ լուսաբանություններ տալու հանրությանը, նաեւ փարատելու տարբեր ոլորտների մասնագետների կողմից արտահայտված մտահոգությունները, որոնք հիմնականում, օրինակ, վերաբերում են երեխաների պարագային կոնվենցիայում «սեռական կողմնորոշում» հասկացության կիրառությանը, ինչպես նաեւ տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին կրթական ծրագրերի իրականացմանը։

Անորոշությունը եւ կոնվենցիայի իրացման համար անհրաժեշտ քայլերի մասին նվազագույն տեղեկատվության բացակայությունը բնավ չի նպաստում կրքերի հանդարտեցմանը, անհարկի բանավեճերի հանգուցալուծմանը։

Երեխաների պաշտպանության գործում պատասխանատվությունը ամենքինս է, ուստի հարկ չկա միմյանց վիրավորելու, քննադատելու եւ այպանելու։ Նմանօրինակ հարցերում մասնագետների կողմից դրսեւորվող զգոնությունն ու նախանձախնդրությունը գնահատելի է։ Միասնաբար, բոլոր պատասխանատու եւ իրավասու անհատների ներուժի մեկտեղմամբ, հասարակական համապատասխան կառույցների, Եկեղեցու եւ պետության համատեղ ջանքերով պետք է այս դաշտում եւս ապահովենք լավագույնը երեխաներիՙ մեր երկրի եւ ազգի ապագայի համար։

Հայոց Եկեղեցին հետամուտ է լինելու, որպեսզի երեխաների կրթական ծրագրերը համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային մտածողությանը, արժեհամակարգին եւ նպաստեն նրա հոգեւոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, եւ այս առումով Մայր Աթոռը, ինչպես միշտ, պատրաստակամ է համագործակցել պատկան կառույցների հետ մեր զավակների կրթությունն ու դաստիարակությունը լավագույնս իրականացնելու համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ «ԲՌՆՑՔԱՄԱՐՏ»Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ԹԵ ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ…

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական