Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ «ԲՌՆՑՔԱՄԱՐՏ»Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ԹԵ ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ…

15/05/2020
- 15 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ

Մինչ միջազգային հանրությունը, Հայաստանի բարեկամներն ու թշնամիները, աշխարհատարած Սփյուռքը զբաղված էր կորոնավիրուսի մահասփյուռ համաճարակի դեմ պայքարով եւ տնտեսական խիստ ճգնաժամի մտահոգիչ անդրադարձներով, բոլորն ականատես եղան մի խայտառակ ողբերգա-կատակերգության ՀՀ Ազգային Ժողովում: Անմիջապես, Լիբանանի թե լիբանանահայության, արաբական աշխարհի, ընդհանրապես Մերձավոր Արեւելքի եւ մեր ոխերիմ թշնամիներ Թուրքիայի ու Ադրբեջանի հեռուստաալիքները, համացանցի եւ սոցիալական ցանցերի էկրանները, նույնիսկ հռչակավոր Google-ը անդրադարձան ՀՀ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի, նաեւ «բռնցքամարտ»ին խառնված պատգամավոր-«թասիբ պահող»ների խայտառակ, ամոթալի տեսարանին: Նաեւ, բոլորը զարմացած էին, տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չքանալը» թատերաբեմից, ապա վերստին հայտնվելը եւ յուրահատուկ բառապաշարով, անարգալից խոսքեր շպրտելով ինչպես Էդմոն Մարուքյանի եւ «Լուսավոր Հայաստան»ի, այնպես էլ Հայաստանի ընդդիմության եւ յուրայինների, սոցիալական ցանցերում մահվան սպառնալիքներ հղող «ուրվականների» հասցեին:

Որպես իրադարձություններին մոտիկից հետեւող լրագրողի, որ իր կյանքի կեսը անցկացրել է Հայաստանում, բազմաթիվ հեռախոսազանգեր,whatsapp-եր, դիմատետրի հաղորդումներ ստացանք մեր լիբանանցի, արաբ, լիբանանահայ, սիրիացի, քուրդ եւ ասորի, գերմանիացի, Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայով մտահոգ մեր ժողովրդի բազմազգ բարեկամներից, հասնելով մինչեւ ԱՄՆ, Կանադա, Արգենտինա… Բոլորը խիստ ապշածՙ վախենալով, որ 1999 թ. Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել եւ մանավանդ 1992-ից մինչեւ այսօր, ՀՀ Ազգային Ժողովի հայ պատգամավորների շարքերում տեղ գտած այսպիսի խուլիգանական տարրերի գործունեության վերաբերյալ: Նրանք սպասում էին, որ 2018 թ. «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանում կլինի համերաշխություն, արդարություն եւ բարգավաճում: Սակայն, Մայր Հայրենիքում այսքան իրարատյացություն, սպառնալիքներ, սոցիալական ցանցերում հայհոյանքների հեղեղ, փոխադարձ ատելություն «նորաթուխների» եւ «հնագետների» միջեւՙ խիստ հիասթափեցրել է բոլորին:

Անշուշտ, այս եւ նման բոլոր երեւույթներով ուրախությունից ցնծում են Բաքուն եւ Անկարան, նրանց մանկլավիկները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴԸ ԹԻՐԱ՞Խ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական