Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1945-Ի ՄԱՅԻՍԻ 9-Ը

08/05/2020
- 08 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱ
Ն1943 թվականի ամռանն էր, թե՞ աշնանը, չեմ հիշում, Էջմիածնում, իմ մանկապարտեզին կից տարածքում նկարահանվում էր «Դավիթ Բեկ» կիոնկարը: Անշուշտ այդ օրերին ես չէի հասկանում, որ ականատես եմ պատմական ու աննախադեպ մի իրողության, ինչը հերոսական մի երեւույթ էր, քանի որ Գերմանիան «ջարդում էր կովկասյան հանրապետությունների դռները», հաց չկար, ֆաշիստի դեմ կռվելու փամփուշտ չկար, իսկ Հայաստանում ֆիլմ էին նկարահանում:Անշուշտ, հետո էի իմանալու նաեւ, որ հենց այդ օրհասական պահին իմ երկրում Գիտությունների Ակադեմիա էր ստեղծվում եւ…Ի՞նչ երաշխիք, որ ֆիլմն ավարտին կհասնի, ի՞նչ երաշխիք, որ այն դիտող կունենա, հարցեր էին, որոնք կախված էին օդում:Եսՙ վեցամյա տղեկս, այս հարցերի պատասխանը ստանալու էի 1963 թվականին, երբ «Արարատը» դարձավ ՍՍՀՄ ֆուտբոլի ախոյան:Բնավ չեմ հիշում, թե ո՞վ ասաց, որտե՞ղ ասաց, ե՞րբ ասաց, թե «վերջապես 12 հայ, մեկ դարպասի վրա են կրակում», եւ կար հաղթանակի հավատ, հաղթանակի ոգի: Ուրեմն ոգին զենքից ուժեղ է…1941 թվականի ամռանից օրերը դաժան էին, երկրում տղամարդ չկար, Էջմիածինը լիքն էր զորքով, Վեհարանի բակը վրաններով, տանկերով եւ հրետանու սայլակներին լծված ձիերով: Ճեմարանի միջանցքներում անգամ մահճակալներին տեղ չկար, իսկ սրահում մի փոքր հարթակ էր սարքված, որի վրա վիրավոր զինվորների համար երգում ու պարում էր Արեւ Բաղդասարյանը:Կինոժապավենի նման անցնում են կադրերը, որոնք այդ օրերին առտնին էին, ի՞նչ իմանայի, որ դառնալու են պատմական: Լուսաքողարկման պայմաններում, երբ լույսի մի շերտ երեւալու դեպքում խիստ պատժելի էր, մեր տանը հավաքված էին դերասաններ Դավիթ Մալյանը, Հրաչյա Ներսեսյանը, Վաղինակ Մարգունին, ռադիոխոսնակՙ Վարդգես Անդրեասյանը եւ այլք, որոնք մեծ մորիցս «Կիլիկիա» երգն էին սովորում, ինչպես նաեւ բեմադրության պատրաստվող «Վարազդատ» պիեսում երգվելիք «Բամբ որոտանը»:Ե՞րբ հասկացա, որ այդ օրհասական պայմաններում, Էջմիածնում բեմադրվող «Վարազդատը», «Դավիթ Բեկը» ավելի անհրաժեշտ էին, քան մեկ կտոր հացը, չգիտեմ:Թշնամին դուռդ էր կոտրում, իսկ քո թատրոնը ամեն երեկո լիքն էր հանդիսականով: Անբացատրելի, անհասկանալի, նույնիսկ անտրամաբանական էր թվում այս բոլորը, բայց իրականությունը հաղթել էր «անտրամաբանությանը»:Չեմ կարող չհիշել Հաղթանակի օրըՙ Մայիսի 9-ը, մի պայծառ արեւոտ օր էր, ծնողներիս հետ դուրս եկանք մեծ հորս տուն գնալուՙ Տերյանից Շիլաչի:Փողոցները լիքն էին մարդկանցով, հիմնականում կոկ հագած, բոլորն իրար շնորհավորում էին, ուրախությունն ու լացը միասին էին: Այգում, որն այսօր Երեւանի 2750-ամյակի անունն է կրում, նստարանին նստած էր նավաստու համազգեստով մի այր, երեւում էր, որ հայ չէ, գլխարկի ծպիկներից մեկը կախված էր դեպի պարանոցը, նա լուռ էր, գլուխը ձեռքերի մեջ առած: Կարծելով, թե նա վատ է զգում, մենք մոտեցանք, հայրս նստեց նրա կողքին: Նավաստին անհաղորդ էր ու հորս ի՞նչ է պատահել հարցին, հազիվ լսելի ձայնով ասել էր, ինձ հանգիստ թողեք ( ):Անցել է 75 տարի, բայց միայնակ նստած, գլուխը ափերի մեջ առած նավաստուն մինչ օրս չեմ կարողանում մոռանալ:Ես երջանիկ օրեր ունեցել եմ, բայց 1945 թվականի մայիսի 9-ը մնացել է անգերազանց:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՎԱՐԺԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ

Հաջորդ գրառումը

2020-Ի ԴԻՄՈՐԴՆԵՐԸՙ «ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

2020-Ի ԴԻՄՈՐԴՆԵՐԸՙ «ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական