Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԵՐԻ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ՄԻՈՒԹՅԱՆՙ ASIMDER-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԲԵՅԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ» ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻՑ

11/04/2020
- 11 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 10-ին Թուրքիայում թեստավորվել է 30 864 մարդ, որի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 747 դեպք, վարակվածների 1 667-ը վերակենդանացման բաժնում են, 98 մարդ մահացել է։ Այսպիսով մահացածների ընդհանուր թիվը, երկրի առողջապահության նախարարության տվյալներով, հասել է 1006-ի, իսկ վարակվածներինըՙ 47 029: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվն էլ ընդամենը 2 423 Է։ Այդ տվյալներին շատերը չեն հավատում, մասնավորապես Թուրքիայի բոլոր 81 նահանգներում մասնաճյուղեր ունեցող Թուրք բժիշկների միությունը։ Սակայն այդ կասկածելի տվյալներով անգամ, ըստ վիրուսի տարածման ցուցանիշների, Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Դա թերեւս չարյաց փոքրագույնն է, որովհետեւ առողջապահության նախարար Քոջան իր ամենօրյա հաշվետվությունը ներկայացնելիս ամեն անգամ ընդգծում է, որ համաճարակի տարածումը դեռ գագաթնակետին չի հասել Թուրքիայում, պոռթկումը հավանաբար տեղի կունենա առաջիկա օրերին եւ այդ առումով խիստ ճակատագրական են լինելու մարտի վերջին շաբաթները։ Ինչպես երեւում է վիրուսի տարածման առումով աշխարհում Թուրքիայի զբաղեցրած չարաբաստիկ 4-րդ տեղը, ոչ էլ նախարար Քոջայի պոռթկման հավանականությունից բխող մտավախությունները ի զորու չեն եղել գոնե միառժամանակ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի» միությանՙ ASIMDER-ի գլխավոր նախագահ Գյոքսել Գյուլբեյին հեռու պահել «հայկական դավադրության» որոնումներից, որ հայատյացության անասնական բնազդով տառապող այս արարածը Երեւանում Արեւմտյան Հայաստանի կառավարության կազմավորման եւ թուրքահայերին Արեւմտահայաստանի քաղաքացիության շնորհման մասին հայտարարություններ է արել Իգդիրի կենտրոնակայանում, իհարկե մեղադրելով դրա համար Հայաստանի իշխանություններին։

Այդ մասին ապրիլի 10 –ի համարում գրել է Կ.Պոլսո «Հայ Թերթը», սկզբնաղբյուրը թուրքական «sondakika.com» կայքէջն է։ Ահա թե ինչ է գրված.

«ASIMDER-ի գլխավոր նախագահ Գյոքսել Գյուլբեյը նշելով Երեւանում հռչակված Արեւմտյան Հայաստանի այսպես կոչված կառավարության կազմում նախագահի եւ վարչապետի նշանակման մասին, հայտարարեց. «Հայկական սփյուռքը 1915-ի տեղահանությունից ի վեր, հարյուր տարի շարունակ Արեւմտահայաստան է անվանում արեւելյան եւ հարավ-արեւելյան Անատոլիայի Թուրքիային պատկանող քաղաքներից 20-ը։ Պահանջատիրությամբ է հանդես եկել։ Հիմա արդեն ոչ թե հանդես են գալիս, այլ ձեռնամուխ են եղել իրենց վաղեմի երազանքի իրականացմանը։ Արեւմտահայաստանի կառավարություն են կազմավորել, դեռ Արմենակ Աբրահամյանին այսպես կոչված նախագահ, իսկ Գառնիկ Սարգսյանին էլ վարչապետ են նշանակել։ Այս կառավարությունը վերջերս Հայաստանի մայրաքաղաք Երեւանում իր 3-րդ խորհրդակցությունն է գումարել։ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության կայք են բացել, որտեղ քաղաքացիության դիմում են ներկայացնում 40 դոլարի դիմաց։ Թուրքիայում բնակվող հայերը, հատկապես ծպտյալ եւ Թուրքիայի հայկական ծագումով քաղաքացիները հաճախ են դիմում։ ASIMDER-ը գաղտնազերծ է արել հայկական սփյուռքի այս գաղտնի ծրագրերն ու գործունեությունը, ինչը խիստ մտահոգել է սրանց Թուրքիայում եւ Ադրբեջանում գտնվող որոշ շոշափուկներին։ Միջամտությամբ անհապաղ պետք է կանխել քաղաքացիություն շնորհելու աշխատանքներով տարված հայկական սփյուռքի Թուրքիայում եւ Ադրբեջանում ծվարած շոշափուկների գործունեությունը»։

Ի դեպ, ASIMDER-ի նախագահ Գյուլբեյը միաժամանակ «Ադրբեջանական միջազգային սփյուռք» կազմակերպության ներկայացուցիչն է Թուրքիայում։ Սակայն դա, ինչպես մարտի 10-ին «Time Turk-ն» էր նշել, ամենեւին չի խանգարել Կարսում Ադրբեջանի հյուպատոս Նուրի Գուլիեւին, որ դատական հայց ներկայացնի Գյուլբեյի դեմ, ինչպես նաեւ բողոքի նամակ Իգդիրի կուսակալին։ Հյուպատոսը վերջինին մեղադրում է ԱՄՆ-ում Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության ղեկավարների հետ պատկերված լուսանկարները ադրբեջանական իշխանություններին տրամադրելու եւ դրանք իր դեմ որպես շանտաժի միջոց օգտագործելու մեջ։ Դատավարությունը դեռ շարունակվում է։ Ինչպիսին կլինի վճիռը, չգիտենք։ Պարզապես հայտնի է, որ Գյուլբեյն էլ ի պատասխան դիմել է Ադրբեջանի արտգործնախարարություն եւ պահանջել Գուլիեւին ազատել Կարսի հյուպատոսի պաշտոնից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀՆ ԱՐՏԱԿԱՐԳ Է

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՆՈՐ ԹՌԻՉՔՙՎԱՂԸ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՆՈՐ ԹՌԻՉՔՙՎԱՂԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական