Վարչապետի ֆեյսբուքյնն էջը դարձել է մի յուրահատուկ լրատվամիջոց, որտեղից կարելի է իմանալ կառավարության հետ կապված բոլոր նորությունները, ընդ որումՙ այդ էջն ավելի այցելու ունի, քան Հայաստանի բոլոր մյուս լրատվամիջոցները միասին վերցրած: Է, էլ ում են պետք ԶԼՄ-ները, որ երկրի վարչապետը միաժամանկ ԶԼՄ է: Ահա, ուրեմն, այդ ԶԼՄ-ից, ու ոչ թե համապատասխան մարմիններից իմանում ենք, որ Հայաստանում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու 977 հաստատված դեպք: