Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ

11/04/2020
- 11 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ։ Զրույցի ընթացքում նա ասել է, որ հայրենիք վերադառնելու հարցում ընդառաջել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին դեղորայքի օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ Թուրքական լրատվամիջոցները փաստորեն շրջանցեցին այդ հեռախոսազրույցը։ Հակառակ դրան դա լայն արձագանք գտավ հայկական մամուլում, այդ թվում պոլսահայ, մեկնաբանություններով հանդերձ։

Այդ հեռախոսազրույցից անմիջապես հետո, ինչպես մարտի 10-ին կայքէջում տեղեկացրել է «Ակօս» շաբաթաթերթը, շուրջ հարյուր հայաստանցի չորս ավտոբուսով ճանապարհ է ընկել եւ Վրաստանով բարեհաջող հասել Հայաստան։ «Ակօսը» միաժամանակ կարծիք է հայտնել Հայաստանում Էրդողանի «օգնության առաջարկի» աշխույժ քննարկման մասին, ապա հակասելով իր իսկ կարծիքին ավելացրել է. «ՀՀ արտգործնախարարությունը հայտարարեց, որ իրենք օրակարգում այդպիսի հարց չունեն»։

Ի՞նչ առումով։ Այն, որ Էրդողանն ոչ թե Հայաստանին այսպես կոչված օգնելու առաջարկ է արել, այլ ընդամենը պատրաստակամություն է հայտնել, այն էլՙ Սահակ պատրիարքին։ Հետեւաբար անտրամաբանական են «Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը» կարգի տեսակետները, առավել եւս, երբ դրանք հիմնավորվում են «մանավանդ մեսիջը եկել է Եկեղեցու խողովակով» ձեւակերպումներով։ Դիվանագիտության մեջ առհասարակ գործում է արձագանքի համարժեքության սկզբունքը։ Յուրաքանչյուր պետություն մյուսի ուղերձին պատասխանում է այն ձեւով, ինչ ստացել է։ Այսինքն Հայաստանը, իհարկե առաջարկ ստանալու դեպքում, պետք է պատասխաներ Կ.Պոլսո պատրիարքարանի միջոցով, ընդ որում ոչ թե ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ, այլ նախագահ Արմեն Սարգսյանի, քանի որ Էրդողանը նույնպես նախագահի պաշտոնում է։

Ի դեպՙ այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել նաեւ թուրք հեղինակ Ահմեդ Թանը, ընդգծելով, որ ավելի նպատակահարմար կլիներ, եթե Թուրքիայի նախագահին արձագանքեր ՀՀ նախագահը։ Հավանաբար, սակայն նախագահ Արմեն Սարգսյանն անձամբ որեւէ առաջարկ չի ստացել Էրդողանից, էլ չենք խոսում պաշտոնականի մասին։ Իրականում որպես այդպիսին առաջարկ էլ գոյություն չունի։ Դրա ապացույցը պատրիարքարանի հաղորդագրությունն է, հրապարակված Պոլսո «Հայ Թերթ» կայքէջում, ըստ որի նախագահ Էրդողանը Սահակ պատրիարքին ասել է, որ Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։

Որքան էլ Արմեն Սարգսյանն ու Էրդողանը գործընկերներ լինեն, թվում է, թե ձեռնարկման փուլում գտնվող քայլերն որեւէ պատասխան չեն ենթադրում։ Այլ կերպՙ ՀՀ նախագահի պատասխանը թուրք գործընկերոջը, ինչպես Ահմեդ Թանն է ենթադրում, նպատակահարմար կլիներ Թուրքիայի տեսանկյունից, բայց ոչ Հայաստանի, քանի որ դրանով ակնհայտորեն կխախտվեր արձագանքի համարժեքության սկզբունքը պետությունների միջեւ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿ ԵՍԱՅԱՆԸ ԵՎ 576 ԱՇԽԱՏԱԿԻՑ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԳՐԵԼ. Ucom-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

Louis Vuitton-Ը ԴԻՄԱԿՆԵՐ ԿԹՈՂԱՐԿԻ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Louis Vuitton-Ը ԴԻՄԱԿՆԵՐ ԿԹՈՂԱՐԿԻ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական