Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՕՐ ՄԱՐԱՂԱՅԻ ՋԱՐԴԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին` նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները եւ հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին եւ գտան 43 խաղաղ բնակչի դիակՙ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված։

«Այն ինչ որ մենք տեսանքՙ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղելՙ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրըՙ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեեւ հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասինՙ գլխատված եւ կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող եւ մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեզ հետՙ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել եւ այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ եւ շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»,- հիշում է Անգլիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը:

Ըստ Քերոլայն Քոքսի` սպանվել է 45 հոգուց ոչ պակաս գյուղացի։ Ըստ հայկական անվանական ցանկի, զոհվել է 57 եւ գերեվարվել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց եւ մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության եւ Քերոլայն Քոքսի կողմից)։ Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը եւ 13 հոգի գերեվարվել են: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվումՙ 21 կին եւ 6 երեխա:

Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիեւը ստացել է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 10-Ը ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆՙ 60 000 ԵՎՐՈ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆՙ 60 000 ԵՎՐՈ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական