Արեւիկ Քեշիշյան
Ամառային տաք եղանակը չի կարող կասեցնել կորոնավիրուսի տարածումը, նշել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները Սպիտակ տուն ուղարկած նամակում։ Նրանք ավելացրել են, որ վիրուսը կարող է պակաս արդյունավետորեն տարածվել բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում։ Բայց դա չի կարող հանգեցնել հիվանդության տարածման զգալի նվազմանը, քանի որ մարդիկ դրա նկատմամբ իմունիտետ չունեն։
Ինչպես հաղորդում է news.ru-ն, ավելի վաղ ռուս վիրուսաբան Սերգեյ Նետյոսովը ենթադրություն էր արել, թե տաք եղանակին կորոնավիրուսը շատ ավելի արագ կոչնչանա։ Նրա կարծիքով, դա պայմանավորված է այն բանով, որ բարձր ջերմաստիճաններում վիրուսի կիսատրոհման ժամկետը զգալիորեն կրճատվում է։
Չինաստանում վիրուսի հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը արագորեն տարածվում է նույնիսկ բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է բժշկական բնույթի առավել լուրջ ջանքեր գործադրել։