Աղբյուրՙ ռուսալեզու «ՌԵԱԼ» կայք
Իտալիայում բողոք է հասունանում երկիր եկած ռուս ռազմական բժիշկների դեմ: Իտալացիք ստորագրահավաք են սկսելՙ Իտալիայի ղեկավարությունից պահանջելով բացատրել, թե ինչ նպատակով են ռուս քաղացիական բժիշկների հետ մեծ թվով ռազմական բժիշկներ ժամանել: Նշվում է, որ 15 ինքնաթիռով Իտալիա են մեկնել 104 ռուս մասնագետներ, նրանցից 35-ն է բժիշկ, ընդ որումՙ քաղաքացիական բժիշկները միայն երկուսն են, թարգմանիչներըՙ13-ը : Ովքեր են մյուսները եւ ինչ են անում արդեն մեկ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ Իտալիայում, հարցնում են իտալացիք, ընդգծելով, որ իրենք միայն տեսել են, թե ինչպես են ռուս մասնագետներն ամեն օր նույն ծերանոցն ախտահանում: Ընդ որումՙ տեղացի ժուռնալիստների հետ եկվորների կոպիտ վերաբերմունք է արձանագրվել: Մինչ այդ իտալական ԶԼՄ- ներում հրապարակումներ են եղել, որ որպես բժշկական աջակցություն բերված ռուսական բեռների 80% ը անպիտան է, ուղղակի դրանք բերելը ռուս զինվորականների համար առիթ է եղելՙ մուտք գործել Իտալիա:
Մինչդեռ ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցուցիչ, գեներալ- մայոր Իքոր Կոնաշենկովը իտալական La Stampa պարբերականին մեղադրել է ռուսատյացության մեջ: