Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՆԱ ԱԶԻԶՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԸ»

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հասմիկ Սարգսյան
Կոմպոզիտոր Աննա Ազիզյանի «Մարիամաձոն» երգերը ոգեղենությամբ լեցուն, գեղեցիկ կառույցներով հույզի տարբեր երաժշտական արտահայտություններ են, որոնք առանձին-առանձին աղոթքներ են, իսկ միասնաբարՙ առ Երկինք եւ մարդու հոգի ուղղված ուղերձ-խնդիրք-խոկումներ: Երկերի երաժշտական հյուսվածքը պոլիֆոնիկ է: Յուրաքանչյուր ձայն սկզբնավորվելով հենակետային կենտրոն ձայնից, բաժանվում է մի քանի ձայների, ծավալվում է երբեմն որպես հիմնական մեղեդու ենթաձայնային արձագանք, երբեմն էլ ստեղծում իր ուրույն գիծըՙ ուղղահայացում ստեղծելով հոմոֆոն-հարմոնիկ ուրույն հնչողություն: Երգերի պրեմիերան կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգին, եւ համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի գնահատմամբՙ «դա մի նոր եւ ուրույն հնչյունային աշխարհ է»:Աննան հիշում է իր հոր արցունքները, երբ նա լսեց իր դստեր առաջին ստեղծագործությունը. կամերային նվագախմբի եւ դաշնամուրի համար կոնցերտային նախերգանք էր: Այդ արցունքները հասկացումի, իր անձի ու ստեղծագործության յուրովի ընկալման ու նաեւ ճանապարհի օրհնության նշան էին: Հետո պիտի լինեին բազում այլ արարումներ, այդ թվումՙ հոգեւոր բնույթի, Աննան պիտի կայացներ իր կյանքի համար շրջադարձային որոշումներ, որոնք ոչ բոլորը պիտի հասկանային, պիտի հայրենի Աշտարակում ուսուցչի դերը գերադասեր մայրաքաղաքային կյանքից ու կարիերայից, պիտի ուսուցաներ ապագա երգիչ-երաժիշտների մի քանի սերունդներ, հոգեւոր երաժշտության հունչով պիտի կրթեր մանկանց… Եվ շարունակեր ստեղծագործել:- Մինչ այս գերադասությունը տվել եք երգչախմբային ստեղծագործություններին. ինչու՞ եւ դրանցից որո՞նք եք համարում ամենանշանակալիցները:Ա. Ազիզյան – 1985-ից սկսած ներքին լսողությանս անբացատրելի մղումով էր դա, որ տասնամյակներ չմարեց, թեեւ 90-ականներից սկսած մինչեւ 2000-ականները դրանց կատարումն անհնարին էր: Ինձ համար նշանակալից են գրեթե բոլոր գործերս, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրն ինձ փոխադրում է մի նոր չափում: Ինձ համար չկան աննշանակալից մարդիկ, չկան աննշանակալից օրեր, ժամեր: Չկա նաեւ աննշանակալից ստեղծագործություն: Յուրաքանչյուր երկ նախորդի ստեղծագործական փուլն ավարտող, ի մի բերող եւ նոր փուլի սկիզբ ազդարարող գործ է եղել: Երաժշտական դպրոցն ավարտելիսՙ «Հայոց բերդը»(1980) դաշնամուրի համար, երաժշտական ուսումնարանն ավարտելիս «Մանիները» դաշնամուրի համար(1984), «Երեք տաղը միջնադարյան բանաստեղծների խոսքերով» (1985), «Վարուժանյան շարքը» (1985-86), «Զուգահեռը» (2005-2008) «Հովեր» կամերային երգչախմբի համար, «Պոչատ Աղվեսը…» կանտատ-մյուզիքլը մանուկների ու պատանիների համար, «Համշենաշարը», ,Տաղարանիե համար վերաիմաստավորված եւ նորովի խմբագրված «Մարիամաձոնը», օրորոցայինները… Ամենն իմ անցած ճանապարհի որոշակի փուլում Լույսի բռնկումներ են եղել, որոնք ինձ տեղափոխել են մի չափումից մյուսը:Պատանեկան տարիքից Աննան աշակերտել է Ռ. Ամիրխանյանին, ավելի ուշՙ Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում ուսանելիս, Էդվարդ Միրզոյանին: 1987-ին իր «Վարուժանյան» խմբերգաշարն արժանացել է համամիութենական 3-րդ մրցանակի, դրանից յոթ տարի անց դարձել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ: Կոնսերվատորիան ավարտելուն պեսՙ 1990-ից աշխատանքի է անցել իր ծննդավայր Աշտարակի Ա. Այվազյանի անվ. երաժշտական դպրոցում եւ ցայսօր զբաղվում է մանկավարժությամբ: Միաժամանակ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղի մեթոդիստ-մանկավարժն է:- Քանի՞ սերունդ եք ուսուցանել, դասավանդել, որո՞նք են նրանց հետ աշխատելու առանձնահատկությունը,- հարցնում եմ:Աննա Ազիզյան – «Զվարթունք» երգչախմբի մասին…Տասնհինգ տարի շարունակ երեխաների շուրթերով աղոթք է առաքվում առ Աստված: Տասնհինգ տարի շարունակ Կարմրավորից օրհնություն է հոսում մանկանց օջախները: Իսկ սկիզբը` դժվար էր: Սրբոց Առաքելոց տոնին էր, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանից հորդոր ստացա ստեղծելու մանկանց հոգեւոր երգեցիկ խումբ: Դա իմ վաղեմի երազանքն էր, ուստի ջերմեռանդությամբ լծվեցի խմբի հավաքագրման գործին: Սկզբում դժվար էր: Երեխաները չէին հասկանում Պատարագի գրաբար տեքստը: Անսովոր եւ դժվար էր նաեւ մինչ այդ անծանոթ հոգեւոր երաժշտությունը, ինտոնացիան ընկալելը եւ յուրացնելը: Հարկավոր էր երեխաների համար թարգմանել եւ նրանց բացատրել ոչ միայն հոգեւոր տեքստերի բովանդակությունը, այլեւ Ս. Պատարագի խորհուրդը… Հիմա արդեն երգչախումբը չորս անգամ սերնդափոխվել է: Երգչախմբի տղաները լրջորեն մտորում են հոգեւոր կրթության, հոգեւոր կյանքին նվիրվելու մասին: Ոմանք մեծանում, թեւ են առնում, հեռանում, մյուսները գալիս են, հոգեւոր կյանքում առաջին քայլերն են կատարում:- Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում արվեստի գործեր ստեղծելիս կամ գնահատելիս:Ա. Ազիզյան – Աստծուց պարգեւ ստացած խղճի եւ անհաս կատարյալին հավերժորեն ձգտելու ճանապարհին իմ կուտակած փորձի եւ ձեռքբերման վրա հիմնված արժեհամակարգով, որը անընդհատ նորանոր դրսեւորումներ է ունենում: Եվ էլի մի վիճակով, որը անբացատրելիորեն տիրում է ինձ ստեղծագործելիս, եւ ես Աստծու ներկայությունն զգում եմ իմ հոգու ամբողջ մերկությամբ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է...

ԿարդալDetails

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական