Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր իր ասուլիսում նշել է, թե մեր երկրի ռազմարդյունաբերական համալիրը ողջ թափով եւ հզորությամբ աշխատում է: Ոլորտը պարետի որոշմամբ աշխատող բացառիկ տնտեսական ոլորտներից է, գործարանները շարունակում են իրականացնել իրենց պատվերները: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել, որոնցով աշխատակիցները պետք է արտադրական գործընթացի մեջ ներգրավվեն արդեն: Ի հեճուկս մեր հակառակորդների: