Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԻՐԹ ԱԼԻԵՎԻ» ՀԵՏ ՆՈՐ ՍԻՐԱԽԱՂԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՌԵԺԻՄԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ 9 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆԱԾ ՀԱՅԻՆ ՊԱՏԺՈՒՄ Է». ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆ.

08/04/2020
- 08 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկու օր էՙ մամուլում շրջանառվում է ջավախքցի երիտասարդի ձերբակալությունը, ով 2011թ.-ին ՌԴ-ում ադրբեջանցի է սպանել ազգային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Երեկ ձերբակալվածի փաստաբանը, այսօր էլ հայրը նշում են, որ նախկին իշխանությունները տեղյակ են եղել երիտասարդի ՀՀ-ում գտնվելու մասին, եւ իրավապահները այցելել են նրան եւ ասել, որ իր մասին տեղյակ չեն պահի իրենց ռուսաստանցի գործընկերներին, կարող է հանգիստ ապրել իր տատիկի տանը եւ խնամել նրան: Այսինքնՙ ի՞նչ է տեղի ունեցել. ՌԴ տարածքում մարդ են սպանել: Անկախ դրդապատճառներից, ՌԴ իրավապահ համակարգը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պատժել հանցագործին: Ցանկացած պետություն պետք է այդպես արձագանքի, եթե խոսքը պետության մասին է: Մեր պետությունն էլ պարտավոր է նման կերպ արձագանքել: Սա իրավական տեսանկյունից: Սաֆարովին հերոսացրած պետության ներկայացուցչի պարագայում հայկական պետությունը նախկին իշխանության ժամանակ քաղաքական որոշմամբ լուծում էր գտել, որը բավարարում էր բոլորինՙ ՌԴ-ին, հայ ժողովրդին, հանցագործության մեջ կասկածվողին: Այսինքնՙ մեր պետությունն ասում էՙ կասկածյալին չեմ գտնում, ՌԴ-ն ասում էՙ կասկածյալին փնտրում եմ, բայց չեմ գտնում, եւ երկկողմանի լռության պարագայում Լազարյանին ասվել էՙ արածդ ճիշտ բան չէ, բայց բարոյական ու քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից ելնելովՙ քեզ ասում ենքՙ ընդհատակ անցի, ոչ մի տեղ մի երեւա, «не высовывайся», եւ մենք ստիպված չենք լինի քեզ ձերբակալել ու դատել: Ի՞նչ եք կարծում. ՌԴ-նՙ իր հետախուզական եւ իրավապահ համակարգով, տեղյա՞կ չէր, թե ու՞ր է Լազարյանը: Հարցն, իհարկե, հռետորական է:

Բայց, արի ու տես, որ #դեբիլների_ապստամբությունից հետո նոր իշխանությունները որոշել են «ժողովուրդների մերձեցման» ու Ադրբեջանի հետ քիրվայության նոր սերիա սկսելու համար ՌԴ իրավապահներին փաստի առաջ կանգնեցնելՙ հայտնելով նրանց Լազարյանի գտնվելու վայրը: Այսինքնՙ ՌԴ իրավապահներին այլեւս ոչինչ չի մնում, քան վերաբացել գործը, Հայաստանից պահանջել Լազարյանին ու դատել նրան: Ինչու՞ են այդպես արել: Որովհետեւ «կիրթ Ալիեւի» հետ նոր սիրախաղի համար ներկայիս ռեժիմը ցանկանում է ցույց տալ, որ 9 տարի առաջ ադրբեջանցի սպանած հային պատժում է: Եվ սա այն դեպքում, երբ ազատության մեջ գտնվող Սաֆարովը հերոսացած ման է գալիս Ադրբեջանում: Հիմա Լազարյանի ճակատագիրը հանրության ձեռքերում է: Ներկա ռեժիմը նրան արտահանձնելու է ՌԴՙ դատվելու, եթե հանրությունն աղմուկ չբարձրացնի ու չստիպի Ադրբեջանի հետ սիրախաղի կարոտ մնացածներին չարտահանձնել նրան ու գոնե դատել Հայաստանում: Լազարյանի ճակատագիրը միայն ու միայն մեզանից է կախված»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐԻ ԲԵՐԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԿԱՇԽԱՏԻ ԺԱՄԸ 14:00-ԻՑ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՕՐՈՒՄՙ 1736 ՄԱՀ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՄՆ- ՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՕՐՈՒՄՙ 1736 ՄԱՀ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՄՆ- ՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական