Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱԼԵՏԻ ՊԱՐՈՒՀԻՆ ՄԵՐԿԱՊԱՐՈՒՀՈՒ ԴԵՐՈՒՄ

07/04/2020
- 07 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սարա Լ.Կաուֆման, «Վաշինգտոն փոսթ»

Նուրբ սեւ վարտիքներն ու մի քանի մատնաչափ խշշացող ծոպերը բեմում երբեք չէին իշխել այնպես, ինչպես երեքշաբթի գիշերըՙ Քենեդի Կենտրոնում: Դրանց միջի մարմինը վստահաբար «փոխառված էր» «Ռոքեթսից» կամ Լաս Վեգասի գիշերային մի ակումբիցՙ հանդիսատեսի առջեւ ճեմելով ատլետիզմի եւ գայթակղության սքանչելի միախառնումով:

Ոտքերը, կեցվածքը Սոնա Խառատյանինն ենՙ «Վաշինգտոն բալեի» սեւաչյա «հոգեսպանինը»: Նրա բաց «հարվածները», անշտապ ձեռքերը եւ մեղմ հրճվանքի մթնոլորտը Բալանչինի «Տասներորդ պողոտայի սպանդը» պարոդիկ բալետը դարձրեց իր իսկ անձնական խաղավայրը: Խառատյանի կատարումը որպես Մերկապարուհիՙ 1968 թվականի գանգստերների եւ շոուբիզնեսի աղմկոտ պարոդիայում, հովանավորել է «Վաշինգտոնի բալեի» «Բալանչին գումարած Էշթոն» նախագիծն Էյզենհաուերի թատրոնում: Այն նաեւ թողեց իր գործին տիրապետող արվեստագետի անջնջելի տպավորություն:

Խառատյանը այս պարախմբում է 20դ տարի եւ իր յուրովի աստղային որակով փայլում էՙ ինչպես միշտ: Բալանչինը «Սպանդը» վերափոխել է 1936 թվականի իր «Ոտնաթաթերիդ ծայրերին» բրոդվեյյան մյուզիքլիցՙ Ռիչարդ Ռոջերսի երաժշտությամբ, որտեղ մեծ քանակությամբ ծնծղաներ են հնչում, ինչը մի փոքր ավելին է, քան բրոդվեյյան աղջիկների խմբերի նպատակային աշխույժ աղմուկը: Բայց Խառատյանըՙ հետուառաջ գալարվելով պարուհու իր նեղ զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով, իր անձնական գաղափարներն ուներ:

Դանիել Ռոբերջի ռետինե վերջույթներով մյուզիքլի պարողը (հրաշալի կատակերգական նկարագրով) փորձում է տիրել Պարուհուն, բայց չի կարողանում, եւ Պարուհին վերջույթի ամեն մի կտրուկ խոսուն շարժումով մեզ ասում էՙ ինչու: Նա փորձառու, հատուկ ունակություններով ազատ ոգի է, մեկը, որը կարող է հետ-սալտոյով կառավարել թենիսի դաշտի հակառակ կողմի տղային, հետո հանգիստ տուն ճեմելՙ փրփուրով լոգանք ընդունելու եւ ֆրանսերեն բնագրով Բոդլեր կարդալու:

Ծրագրում այլ լուսավոր պահեր էլ կային, որոնք Բալանչինի «Ալլեգրո Բրիլլանտեի» հաճելի, պայծառ մասերից են: Մակի Օնուկին եւ հրավիրյալ արտիստ Մարսելո Գոմեսըՙ «Ամերիկյան բալետի թատրոնի» նախկին գլխավոր պարողը, գլխավորում են պարողների ցանկը: Օնուկիի կատարումը հատկապես շարժուն էր ոտքերի ձգվածության ու ձեռքերի թափ առնող շարունակական տարածման զգացումով: «Ալլեգրոն» վաղուցվանից է «Վաշինգտոն բալեի» խաղացանկումՙ փայլելով վստահությամբ: Դաշնակահար Գլեն Սեյլզը Չայկովսկիի պարտիտուրային հաղորդեց զվարթ աշխուժություն:

Բալանչինի ժամանակակից բրիտանացի հմուտ խորեոգրաֆ Ֆրեդերիք Էշթոնի երկու աշխատանքները լիովին հասկացված չէին, չնայած «Մտածումներ «Թաիսից»-ըՙ Էն Վոն Լիի եւ Ջան Կառլո Պերեսի տարածուն պա-դե-դյոն, ամենամոտն էր դրան: Դա եւ «Ծննդյան նվերը»ՙ մի վառ անսամբլային դրվագ, ցույց են տալիս մարմնի վերին մասիՙ Էշթոնին բնորոշ սահուն ոճը եւ հոսուն արտահայտչականությունը:

Երեկոն սկսվեց Վաշինգտոնի Բալետի դպրոցի ուսանողների կարճատեւ, սիրալիր ելույթովՙ ի պատիվ դպրոցի 75-ամյակի: Գեղարվեստական ղեկավար Ջուլի Քենթի հստակ նպատակը կայուն զարգացումն է: Ի դեմս Խառատյանի, Օնուկիի եւ Լիի պես պարողներիՙ նա տեսնում է օրինակելի արվեստագետների, որոնք չնայած դժվարություններինՙ շարունակում են բարգավաճել եւ կատարելագործվել:

Անգլերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄՈՏՈՎ ԿԱՆՑՆԻ C/2019Y4 Atlas ԳԻՍԱՍՏՂԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄՈՏՈՎ ԿԱՆՑՆԻ C/2019Y4 Atlas ԳԻՍԱՍՏՂԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական