Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵ ԻՆՉՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՔԻՉ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

07/04/2020
- 07 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արեւիկ Քեշիշյան

Գերմանիան կորոնավիրուսից վարակվածների թվով առաջատարների հնգյակի մեջ է մտնում, բայց ունի մահացության անչափ ցածր մակարդակ։ Կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբից մահացածների թիվը վարակակիրների 1 տոկոսից փոքր-ինչ բարձր է։ Գերմանական այս երեւույթը բացատրվում է ոչ թե խնդրի սքողմամբ, այլ բժշկության բարձր մակարդակով եւ համավարակի նկատմամբ արհեստավարժ մոտեցմամբ։ Անվճար զանգվածային թեստավորումը, հիվանդների վիճակի վերահսկողությունը, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակների բարձր հագեցվածությունըՙ այս ամենը Գերմանիային ամրության մեծ պաշար է տալիս բնակչությանը փրկելու համար։

Ապրիլի 6-ի դրությամբ Գերմանիայում արձանագրվել էր վարակման ավելի քան 100 հազար դեպք եւ 1590 մահ։ Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայում 94 հազար վարակակիրներից մահացել է ավելի քան 8 հազարը։

Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Եվրոմիության այլ պետություններում թեստավորման ենթարկվում են միայն նրանք, ովքեր ունեն կորոնավիրուսի ախտանիշներ, իսկ Գերմանիայումՙ բոլոր նրանք, ովքեր ենթակա են եղել վարակման վտանգին, այդ թվում հիվանդության ակնհայտ ախտանշաններ չունեցող գերմանացիները։

Նույնիսկ տանը բուժվող հիվանդներին ամեն օր բժիշկներ են այցելում նրանց վիճակը գնահատելու նպատակով։ Վիճակի վատթարացման դեպքում վարակակիրներին առաջարկում են հիվանդանոց տեղափոխվել առավել որակյալ բուժում ստանալու եւ բարդացումներից զերծ մնալու համար։ Վերջիններիս դեպքում կիրառվում է ինտենսիվ թերապիա։

Բայց հիվանդության աննպաստ ընթացքի դեպքում անգամ Գերմանիայում ողջ մնալու հնարավորություններն ավելին են, քան այլուր։ Պատճառն այն է, որ Գերմանիայի հիվանդանոցներում ավելի շատ մահճակալներ են նախատեսված, քան մյուս երկրներում, նշում է news.ru-ն։

Նաեւ էապես բարձր է գերմանական հիվանդանոցների հագեցվածությունը թոքերի արհեստական օդափոխման սարքերով․ համաճարակից առաջ 100 հազար մարդուն ընկնում էր մինչեւ 34 սարք, իսկ դրա սկսվելուց հետոՙ 40։ Իտալիայում 100 հազար մարդու հաշվով կա 12 սարք։

Բացի դրանից, դեռ համաճարակի տարածումից առաջ գերմանացի բժիշկների անձնակազմը վերաբաշխվեց ինտենսիվ թերապիայի ուժեղացման նպատակով, իսկ մյուս բժիշկները վերապրոֆիլավորվեցին։

Գերմանիայի բժշկության զարգացման բարձր մակարդակը հնարավորություն է տալիս հիվանդներ ընդունել նաեւ այլ երկրներից։ Այսպես, գերմանական հիվանդանոցները տեղեր են նախատեսել Իտալիայից եւ Ֆրանսիայից հիվանդների ընդունման համար։ Ներկայումս երկրի բուժհաստատություններում 40 հազար ազատ տեղ կա։

Գերմանիայում մահացության ցածր մակարդակը բացատրվում է նաեւ կորոնավիրուսի տարածումը կասեցնող կառավարական միջոցառումների նկատմամբ բնակչության բարձր վստահությամբ։ Մարդիկ պատրաստ են պահպանել սոցիալական հեռավորությունը եւ առավելագույնս մեկուսանալ, մինչդեռ Իսպանիայում եւ Իտալիայում վարակի տարածման սկզբնական փուլում բազմաթիվ պահանջներ անտեսվում էին։ Այսպիսով, գերմանական երեւույթը ոչ թե հրաշք է, այլ բժշկական համակարգի արդյունավետ գործունեության օրինակ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԸ ՄԵԿ ԱՄՍՈՎ ՓԱԿ ԿԼԻՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԸ ՄԵԿ ԱՄՍՈՎ ՓԱԿ ԿԼԻՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական