Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանըՙ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով:
«Սա իսկապես լուրջ աջակցություն է եւ մարդասիրական քայլ «Ավրորայի» կողմից: Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվումՙ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք: Ինչեւէ, չպետք է թերագնահատել անհրաժեշտ սարքավորումների կարեւորությունը, եւ այս համատեքստում մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: