Մի այլ առիթով գրել էինք, որ կորոնովիրուսի տարածման վերաբերյալ պետությունները դեռ շատ են իրար մեղադրելու: Daily Mail ն, օրինակ, գրում է, թե բրիտանական հետախուզությունը տվյալներ ունի, որ կորոնավիրուսի տարածման պատճառը վիրուսի արտահոսքն է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից: Այս քաղաքում են տեղակայված համաճարակաբանության ինստիտուտն ու հինանդությունների վերահսկման կենտրոնը, որտեղ կենդանիների, այդ թվում չղջիկների վրա փորձարկումներ էին արվում: Անգլիացի պրոֆեսոր Ռիչարդ Էբրայթը պատմել է, որ անձամբ է տեսել, թե այս հաստատությունների լաբորորիաներում ինչպես էին ուսումնասիրում վիրուսներՙ առանց անվտանգության կանոնների պատշաճ պահպանման: Այդ կարգի փորձարկումները պետք է կատարվեն չորրորդ կարգի անվտանգության մակարդակում, մինչդեռ դրանց փորձարկումները տեղի էին ունենում նվազագույնՙ երկրորդ մակարդակում: |