Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՂԸՙ ՃՇԳՐԻՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իտալիայից հետո Եվրոպայում Կորոնավիրուսով ամենամեծաթիվ վարակակիրները Գերմանիայում են, իսկ ԳԴՀ- ում նրանք ամենաշատը ամենախիտ բնակեցված երկրամասումՙ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում են, որտեղ բնակվում եմ: Թեեւ ժամ առ ժամ հետեւում եմ Ռոբերտ Կոխ գիտահետազոտական ինստիտուտի արժանահավատ տվյալներին, բայց թվեր չեմ գրի, քանի որ դրանք ցավալիորեն արագ փոխվում են: Որքան էլ արտաքուստ քաղաքներում խուճապ չես նկատում, այն կա, երբ սոցցանցերն ես ուսումնասիրում, կամ խանութներում աչքիդ է զարնում մակարոնեղենի, պահածոների, զուգարանի թղթի սրբած դարակները, կամՙ դեղատներում գրեթե համատարած կարդում ես, որ ոչ դիմակ կա, ոչ էլ ախտահանող միջոց, գլխուղեղի մի սլաք անընդհատ կրկնում էՙ շրջափակվում ես: «Երկու վախը մի մահ է», հիշում ես ու ասույթի թեւերն առածՙ պոկվում ես 90- ականների Հայաստան: Ապրեցինք, ուրեմն սա ի՞նչ է, որ չհաղթահարենք:

Իմ զրուցակիցների մի մասն ասում է, թե չի վախենումՙ գա էլ, գնա էլ: Մյուս մասը, թե արձակուրդս հարամվեց: Իսկ իսկական խուճապահարի դեռ չեմ տեսել: Բժիշկներն էլ շատ տարբեր են. մեկն իր մասնավոր կլինիկայի դռանը փակցրել է, թե «հարգանքը պացիենտի հանդեպ չի պակասել, բայց, ներող եղեք, ձեռքով չի բարեւելու», իսկ մյուսը ձեռքն ինձ է մեկնում ժպտադեմ: Ձեռքով բարեւելը վտանգավոր չէ, եթե դրանից հետո գիտես, որ դեմքիդ չես մոտեցնելու, իսկ լվանալիսՙ հիշում ես կանոնները: 30 վայրկյան ձեռքերըՙ մատների արանքները, եղունգների տակ նաեւ հոսող ջրով եւ հեղուկ օճառով լվանալ: Հեղուկ օճառն ասում են առավել հիգիենիկ է, ինչպես նաեւ թղթե սրբիչը կամ էլեկտրական չորացնող սարքը: Դիմակով պաշտպանվողների Գերմանիայի փողոցներում երբեւէ չեմ հանդիպել, այս օրերին էլ: Փոխարենը նկատելի է, որ ի տարբերություն օրինակ Հայաստանի, Գերմանիայում թղթե թաշկինակից բացի անընդհատ կրկնում ենՙ երբ հազում կամ փռշտում եք, քիթն ու բերանը փակեք արմունկով, որ ձեռքն ազատ լինի վարակներ փոխանցելուց: Հիմա խորհուրդ են տալիս նաեւ դռան բռնակը արմունկով կամ թեւով բացել, հնարավորինս նվազեցնել ձեռքի հպումը: Թեեւ բոլորը գիտեն, որ վարակն անցնում է օդակաթիլային ճանապարհով, բայց երբ հայտնի դարձավ, որ Չինաստանն անցել է վճարման քարտային տարբերակին, իսկ շրջանառվող դրամը հավաքել եւ ախտահանել են, բժիշկներին տրվող ամենաշատ կրկնվող հարցն էՙ իսկ դրամը կարո՞ղ է վարակ փոխանցել: Տարբեր մասնագետներ դրամի եւ այլ առարկաների վրա հնարավոր վարակի առկայության տեւողության տարբեր ժամաքանակ են նշում, բայց նորից շեշտում, թե բոլոր դեպքերում ձեռք լվանալը վարակի կանխարգելման ամենակարեւոր պահանջն է: Փոստում ուշադրությունս գրավեց, որ աշխատակցուհին պոլիէթիլենե թափանցիկ ձեռնոցով էր, մեկնաբանեց, թե հագեցած աշխատանքը չի արտոնում հաճախ լվանալ ձեռքերը, նախընտրել է կանխարգելիչ այդ միջոցը կիրառել: Ավտոբուսի գերմանացի վարորդը ոչ դիմակ է կրում, ոչ էլ ձեռնոց, ասում էՙ չի վախենում: Նույնը հացի խանութում ձեռնոցով աշխատող վաճառողուհին է կրկնումՙ փոխանցելով, թե գրիպի դեմ պատվաստվել է, ապավինում է Աստծուն եւ գերմանացի բժիշկների հետեւողականությանը: Մեկ բան էլ նկատելի է. Հայաստանում, կարծում եմ, դեռ չեմ լսել, որ վարակի մասին տեղեկատվություն տրամադրեն թեժ գծին զանգահարելու տարբերակով: Սա երեւի կնվազեցնի մեր սոցցանցային բժիշկ ամենագետների տարածած խուճապը: Հիվանդության նախանշաններ ունեցող պացիենտին հորդորում են ոչ թե գնալ բուժհաստատություն, այլ կանչ գրել, այդպես կնվազի այլոց վարակելու հնարավորությունը:

ԳԴՀ առողջապահության նախարարությունը Ռուսաստանի նման չորեքշաբթի օրն արգելեց դիմակների եւ վարակապաշտպան միջոցների արտահանումն արտերկիր, նույն ուղին է ընտրել Հնդկաստանը, որ հրաժարվել է դեղամիջոցներ արտահանել, ինչը Գերմանիայի համար մեծ բաց է լինելու: Բանն այն է, որ 60- ականներին «աշխարհի համար դեղատուն Գերմանիայում» այսօր այլ պատկեր էՙ դեղամիջոցների 80 տոկոսը Չինաստանից կամ Հնդկաստանից է ներմուծվում, եւ հանրությունն անհանգստացած է, թե շաբաթներ հետո իրեն ցուցված դեղամիջոցն ինչպես է ստանալու:

Որքան էլ զարմանալի թվա, Գերմանիայում առայժմ չեն հետաձգվում միայն ֆուտբոլային խաղերը: Այստեղ էլ մեկ ուրիշ տգեղ երեւույթ է ի հայտ եկելՙ օրեր առաջ ճապոնացիների մի խմբի արգելել են մարզադաշտում խաղը դիտելՙ պատճառաբանելով, թե ասիացիների պատճառով է վիրուսը Գերմանիա հասել: Հետո ներողություն են խնդրել նրանցից, բայց ռասիստական նման վարքագիծը, ցավոք, եզակի բնույթ չի կրում այս օրերին: Մյուս խոշոր միջոցառումները, այդ թվում նաեւ Ջեյմս Բոնդի խաղարկմամբ նոր ֆիլմի դիտմանը դեռ հայտնի չէ, որքան են սպասելու կինոսիրահարները:

Չեղարկված բոլոր մեծ տոնավաճառների պատճառով տուժել է նաեւ հյուրանոցային բիզնեսը, որ երեկ պետության սատարմանը դիմեց: Տարբեր ուղղություններով թռիչքները չեղարկում է նաեւ Լուֆթանզան, իսկ 12 վարակակիր ունեցող Իսրայելը չորեքշաբթի օրվանից այլեւս չի ընդունելու Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից ժամանողների: Գերմանացի վարակաբաններն էլ չգիտեն, թե հիվանդութունն ինչպես կզարգանա, բայց որ աշնանը ավելի մեծ բռնկմամբ հիշեցնելու է իր ներկայության մասին, կարծես հակված չեն կասկածելու: Բայց առայժմ հանգստացնում են, թե վերահսկում են իրավիճակը:

«Հայաստանում ի՞նչպես են պայքարում այս վիրուսի դեմ», ձեռքով բարեւելուց հետո հարցրեց գերմանացի հարեւանս: Առայժմ նույն եղանակովՙ ձեռք են լվանում, բայց սխտորն ու օղին չեն մոռանում, ասացի: «Սովորենք, մեռնելը միշտ կա, գոնե երջանիկ մեռնենք», ուրախությունը չթաքցրեց պարոն Հոֆֆեն:

Իսկ մեռնելուց առաջ, ձեռքերը լա՛վ լվանալով, ապրենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ…

Հաջորդ գրառումը

ԿԵՍ ԼՈՒՐՋ, ԿԵՍ ԿԱՏԱԿ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՍ ԼՈՒՐՋ, ԿԵՍ ԿԱՏԱԿ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական