Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԱՆԻ ՁԵԶ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԱրցախում մարտի 31-ին նախագահ եւ Ազգային ժողով են ընտրելու: Եւ քանի որ կոնկրետ նախագահի թեկնածուները մեկըՙ մյուսից լավն են, հիմա մի բան կարելի է հաստատ ասել. մարտի 31-ին Արցախն ընտրելու է նոր նախագահ, քանի որ գործողՙ Բակո Սահակյանն այլեւս չի առաջադրվել: Այս օրերին թեկնածուները, որոնցից երկուսն, ի դեպ, կանայք են, իսկ մեկի մուտքը Ռուսաստանը 5 տարով արգելափակել է, որն իմիջիայլոց հայկական 2-րդ հանրապետության արտաքին գործերի գործող նախարարն է, շրջում են գյուղերով եւ մարդկանց համոզում, որ հենց իրենք, ավելի ճիշտՙ միայն իրենք կարող են Արցախը հզորացնել, երջանկացնել, բարեկեցիկացնել,… Ավելին, կա թեկնածու, որն առհասարակ հայտարում է, թե մարտի 31-ին Արցախը պատասխանելու է շեքսպիրյան հարցինՙ լինե՞լ, թե՞ չլինել: Հասկանալի է, որ մարդն ուղիղ ակնարկում է, որ լինել հնարավոր է միայն իր ղեկավարությամբ:Բայց արցախյան այս քարոզարշավն ինձ հիշեցրեցՙ Ադրբեջանից հազար անգամ հին մի պատմություն: Մի հեռու-հեռու երկիր է լինում, այդ երկրում էլ մի խուլ-խուլ գյուղ է լինում: Այդ երկրում քաղաքական ընտրություններ են լինում եւ քարոզարշավի ամենաթեժ պահին գործող իշխանության թեկնածուն հասնում է այդ խուլ-խուլ գյուղը: Դե մարդիկ հավաքվում են գյուղամիջում եւ թեկնածուի հեծելազորը տեղ է հասնում: Ինչո՞ւ հեծելազորը, որովհետեւ ավտոմեքենաներ չեն կարող հասնել այդ գյուղըՙ ճանապարհներ չլինելու պատճառով: Մի խոսքով, թեկնածուն իջնում է սպիտակ ձիուց եւ մոտենում հավաքված գյուղացիներին: Դե բարեւում են, հարցնում միմյանց որպիսությունը եւ ծերունի մի գյուղացի ասում է.- Ընկեր թեկնածու, մեր գյուղը միայն երկու խնդիր ունի:- Որո՞նք են,-ասում է թեկնածունՙ չթաքցնելով ուրախությունը, որ խնդիրներն այդքան քիչ են:- Նախ` գյուղում հազար հիվանդ կա, բայց գոնե մեկ բժիշկ չկա,- ասում է ծերունին:Թեկնածուն անմիջապես գրպանից հանում է բջջային հեռախոսն ու զանգահարում: Նա խոսում է ինչ-որ մեկի հետՙ մոտավորապես 2-3 րոպե, ապա անջատում հեռախոսն ու դիմելով գյուղացիներին` ասում.- Վերջ: Հաշվեք խնդիրը լուծվեց. Հենց վաղվանից բժիշկ կունենաք, կարգադրեցի, որ մի հմուտ եւ բազմակողմանի բժիշկ գա այստեղՙ իր բուժքույրերով եւ անհրաժեշտ սարքավորումներով: Երկրորդ խնդիրն ո՞րն է, ասեք դա էլ արագ լուծեմ:Հավաքվածներն իրար են նայում: Կան որ ժպտում են, կան որ թեւերն են թափահարում, կան որ թողնումՙ հեռանում են, իսկ ծերունինՙ շատ լուրջ դեմքով մոտենում է թեկնածուին ու նայելով ուղիղ աչքերի մեջ` ասում է.- Երկրորդ խնդիրն էլ այն է, որ մեր գյուղում բջջային կապը չի գործում: Դրա համար էլ գյուղում ջահել չի մնացել, բոլորը քաղաք են գնացել ու մենք չգիտենք էլՙ հիշո՞ւմ են մեզ, թե՞ մոռացել են:Թեկնածուն կարմրում էՙ ամոթից, կյանքում առաջին անգամ: Նա արագ նստում է ձին ու հեռանում է գյուղից, նրա հետ եկածները հետեւում են շեֆին: Գյուղն էլ շարունակում է մնալ խուլ-խուլ…Միայն թե օրերից մի օր, երբ ընտրությունները բարեհաջող ավարտվում են, մի սուրհանդակ է գալիս այս գյուղը եւ հավաքելով գյուղի ավագներին, ասում է, թե կառավարությունից ուղերձ է բերել:- Մենք գիտենք, որ ձեզ մոտ բջջային կապ չկա ու քաղաքում ապրողներիս անունիցՙ ուզում ենք ասելՙ երանի ձեզ,-սուրհանդակը բարձր կարդում է ուղերձը…Բարի ընտրություն Արցախին, չնայած այն, որ այդ հանրապետությունում ընտրություններ են լինելու, արդեն բարի է:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱՆԻ՜ ՏԵՍՆՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԱՋՎԱԾՔ. ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՋՎԱԾՔ. ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական