Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԱՊԱԳԱՆՙ ՈՉ ՀՀ-Ի ՀԱԳՈՎ

28/02/2020
- 28 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան հանրության որոշ մասի կողմից ՀՀ կառավարության ու իշխանության այլ թեւերի պարբերաբար հիշատակվող տնտեսական ու քաղաքական փոփոխությունները սեփական մաշկի վրա չզգալու իրողությունը անորոշությունից մինչեւ հուսալքության տրամադրություններ է առաջացնում: Նման դեպքերում ասպարեզ է նետվում «մեկ-երկու տարում հնարավոր չէ սպասվող փոփոխություններ ապահովել ամբողջ երեք տասնամյակ արձանագրված ու շարունակվող ամենաթողության պարագայում» գնահատականը, որն առայժմ ինչ-որ առումներով իրեն արդարացնում է: Առայժմ ենք ասում, քանզի հայաստանցու որոշակի տեսակը զգուշավորից մինչեւ համբերատար է, մասամբ իրատես ու լավատես, անգամ զիջող ու զուսպ:

Այսուհանդերձ կա նաեւ այն տեսակը, որը մերժելով նախկինների ներկայիս պահվածքը, մանրադիտակի թե խոշորացույցի օգնությամբ է դիտարկում մեզանում ծավալվող ընթացիկ ու հեռանկարային գործընթացները, քանզի դրանց արդյունքներից են կախված մեր երկրի ու մարդկանց առօրյան, անգամ ճակատագրերը: Արդեն մի քանի ամիս է նման մի ծրագիր է շրջանառվում կառավարական օղակներում, որն ավանվում էՙ ոչ ավել ոչ պակաս… «2020-2030 թթ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարություն»: Նպատակը լրջագույն պատասխանատվություն է պահանջում այն պարագայում, երբ փաստաթղթի հեղինակներն անթաքույց նշում են, որ «ՀՀ-ում առկա է ագրարային կրթության ցածր եւ անբավարար մակարդակ, հաճախ նույնիսկ ագրարային գիտելիքների եւ մասնագիտական հնարավորությունների իսպառ բացակայություն», որի արդյունքում ունենք այն, ինչ ունենքՙ պարենային անվտանգության հիմնավորապես վտանգված վիճակ, գյուղոլորտում ընդգրկված հարյուր հազարավոր մարդկաց էապես ցածր արդյունավետ աշխատանք, գյուղական բնակչության արտահոսք, դատարկվող գյուղեր: Ռազմավարության հեղինակներն առանց երկմտելու նշում են նաեւ, որ «նախանշված խնդիրների ազդեցությունը տեսանելի կլինի հաջորդ տասնամյակում, իսկ փոփոխություններն ու արդյունքները ակնհայտ կլինեն հետեւյալ ժամկետներում. կարճաժամկետՙ 1218 ամիս, միջին տեւողությանՙ 3-5 տարի, երկարատեւՙ 5-10 տարի»

Ակամայից ցանկություն է առաջանում հիշել «ե՛ւ գայլերն են կուշտ ե՛ւ ոչխարներն են տեղում» արտահայտությունը, քանզի որեւէ արդյունքի թերակատարումից մինչեւ ձախողումը կարելի է հիմնավորել նշված ժամկետների սահմանմամբՙ հավելելով տեխնածին ու երկնային աղետներն ու արհավիրքները: Այսօրինակ գնահատականն ինքնանպատակ չէ որ հնչեցվում է, այլ կազմավորվում է «Թիրախային ցուցանիշներ» որակված հավելված 2-ում ամրագրված որոշ թվերի արդյունքում, որոնցում մի շարք առաջնահերթությունների կողքին անտեսվում է նաեւ մեր մարդկանց պարենային նախապատվության գործոնը:

Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է հայաստանցիներիս կողմից օգտագործվող, ասենքՙ թռչնի մսի սպառմանը: Վերջին 10-15-ամյակում այս մսատեսակի սպառումը ՀՀ-ում աննախադեպ աճել է, որոշ տարիների 5 հազար տոննա տեղական արտադրության կողքին մինչեւ 35 հազար տոննա ներմուծվողի արդյունքում: Ստանում ենք մեկ բնակչի հաշվով 13-15 կգ: Իսրայելում այս ցուցանիշը մոտ 70 կգ է, ԱՄՆ-ում 50 կգ, Ավստրալիայում 46 կգ, Արգենտինայում 40 կգ, ՌԴ-ում 30 կգ, Ֆրանսիայում 25 կգ: Տարբեր մայրցամաքների այս 6 երկրներում մոտ կամ ավելի 6 մլն հայեր են ապրում, որոնցից մեր հարազատների թե ծանոթ-բարեկամների հետ զրույցներից դժվար չէ պարզել, որ ամենուր հաճույքով են վայելում այս մսատեսակը. հայաստանաբնակներս բացառություն չենք: Սակայն չգիտես ինչու, առայժմ այսպես որակենք, ինչ-ինչ նպատակներով, որն ամրագրված է շրջանառվող պետական փաստաթղթում, մեր առայժմ 3 մլն բնակիչներից յուրաքանչյուրին առաջարկվում է, ասենք 2026 թվականին, բավարարվել տեղական արտադրության մոտ 10 կգ թռչնամսի սպառումով, դրա կրկնակի-եռակի-քառապատիկը թողնելով ներնուծվողին, որի արտադրության, տեղափոխման, պահպանման պայմանները տարօրինակից մինչեւ արտառոց են, սպառողին ոչ հասու:

Այս վիճակը պետության պարենային քաղաքականության բաղադրիչ է, որով է նաեւ պայմանավորված հանրություն-իշխանություն հարաբերությունների բարերար միջավայրի ստեղծումն ու պահպանումը: Քաղաքական գնահատականներից, հատկապես դրանց կտրուկ ոճից չօգտվող հայաստանյան հատվածը այս պարագայում անկարող է, ենթադրենք, չհիշել հարազատների հետ կապի արդյունքում պուտինյան Ռուսաստանի օրինակը: Պարենային լրջագույն խնդիրներ ունեցող այս երկրում հավի մսի արտադրությունը 2007-2017 թվականներին 1,7 մլն տոննայից հասել է մոտ 5 մլն տոննայի, կիլոգրամի դիմաց 1,2-1,5 դոլար արժեքով: ՀՀ-ում արտադրվածի գինը այդ թվի կրկնակին է, ներմուծված խոր սառեցվածըՙ 1,2-1,4 դոլար: Սա պարզապես անհարգալից է սեփական քաղաքացիների հանդեպ, որպիսի երեւույթ այլ երկրներում գրեթե չի նկատվում: Եվ հարցըՙ մեզ պե՞տք է արդյոք նման տնտեսական հեռանկար, հնչում է ինքնաբերաբար:

Ոչ իհարկե: Իշխանության այն մոտեցումը, թե նախարարներին ու տեղակալներին միլիոնավոր դրամներ ամսավճար-պարգեւավճարներ սահմանելով խթանում են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, որեւէ ձեւով չի արտացոլվում տվյալ դեպքում հիշատակված ռազմավարական հռչակված փաստաթղթում: Ամբողջ 90 էջ լցնելով ու լրացնելով- թվային գյուղատնտեսություն, կատարելագործել նախարարության կառուցվածքը, զարգացնել խորհրդատվական ծառայությունների ու խորհրդատուների կարողությունները, ստեղծել նոր լիազոր մարմին, խոչընդոտներ են շրջափակումը հարեւան երկրների կողմից, ինքնաբավության բարձր մակարդակ է մանր եղջերավոր կենդանիների մսի առումներով ձեւակերպումները- բոլորովին չեն վկայում ՀՀ գյուղատնտեսական ոլորտում ակնկալվող բարեփոխումների մասին: Պատկեր է ուրվագծվում, որ շատ հաճախ ձեռքի հետ լուծվող խնդիրներում նվազագույն տեղաշարժ արձանագրելու համար պահանջվում է պետական ապարատի հերթական ուռճացում, աշխատավարձերի էլՙ սովորական դարձած բարձրացում: Անգամ այս պայմաններում 2018-ին ՀՀ-ում չմշակված 203 հազար հեկտար հողատարածքներից 112 հազար հեկտարը 2029-ին կշարունակեն անմշակ մնալ: Պարզ չէ ոռոգվող հողերի մասնաբաժինը, որոնք, ըստ փաստաթղթի, այսօր գյուղնշանակության հողերի հազիվ 7,6 տոկոսն են կազմում: Մի այլ թիվ. 2029-ին խաղողի համախառն բերքը նախատեսվում է հասցնել 273 հազար տոննայի, երբ այս ցուցանիշից ավելին ապահովվել է տարիներ առաջ: Եվ սաՙ ճյուղի հանդեպ պետական հոգածության պայմաններում: Հիշատակված փաստաթղթում ամրագրված ցուցանիշները հիմնականում կային ՀՀ նախորդ կառավարություններից մեկի հաստատած 2003-2015 թվականների ռազմավարական ծրագրում: Դրանք ձախողվեցին պարզապես անհիմն լինելու պատճառով, ուստի պարզ չէ դրանք մինչեւ 2029 թվականը տեղափոխելու շարժառիթը, որն էլ առիթ է դառնում ասելու. գյուղոլորտի ապագան, իր կանխատեսվող ձեւ ու չափով ՀՀ-ի հագով չէ:

Տխուր, թե՞ մի այլ վիճակ, ինքներդ գնահատեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱՍԻՐՏԸ` ԺԻՐԱՅՐ ՄԱՐՏԻՐՈՍ ՊՈՅԱՃԵԱՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն...

ԿարդալDetails

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական