Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԴԼԻԲԸ ԹՈՒՐՔԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՌԵԲՈՒՍՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

28/02/2020
- 28 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանեւրելու հուսահատ ջանքեր է գործադրումՙ մեկը մյուսի հետեւից ստեղծելով դիվանագիտական ռեբուսներ: Օրերս Իզմիրում ելույթ ունենալով նա հայտարարեց, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանյուել Մակրոնի, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` քննարկելով Իդլիբի խնդիրը: Այդ զրույցների արդյունքում իբր ի հայտ է եկել ճանապարհային քարտեզ, որի բովանդակությունն առայժմ որեւէ մեկին հայտնի չէ: Նա նաեւ հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի քառակողմ հանդիպում, թեեւ, որոշ տվյալների համաձայն, հանդիպելու եւ Իդլիբի իրադրությունը քննարկելու նախաձեռնությունը պատկանում է Մակրոնին եւ Մերկելին:

Էրդողանի ելույթը նախատեսված էր հիմնականում ներքին լսարանի համար եւ պարունակում էր «մեծ դրամատուրգիայի տարրեր», նշում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Նպատակը այն տպավորության ստեղծումն էր, թե Թուրքիայի նախագահը մշտական շփումներ է ունենում աշխարհի առաջատար երկրների ղեկավարների հետ: Նախագահը իբրեւ նախաբան օգտագործում է մեծ տերությունների ղեկավարների հետ իր անձնական զրույցները, որից հետո ի հայտ է գալիս կատարսիսը. ամենքը պատրաստ են քննարկել Իդլիբի հետ կապված իր նոր պայմանները: Այդպես բարձրանում է քաղաքական աստիճանը, երբ Իդլիբի իրադրությունը, համենայն դեպս տեղեկատվական դաշտում, դուրս է գալիս Աստանայի ձեւաչափից: Բայց նման բանի համար անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական նախապատրաստություն: Դա չի նկատվում:

Ավելին, Անկարան քաղաքական միեւնույն հարթության վրա է դնում 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ստորագրված Սոչիի հուշագիրը եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագիրըՙ դա ներկայացնելով գրեթե որպես «գլոբալ տերությունների սցենար»:

Եթե այժմ չխորանանք այդ համաձայնագրերի տեխնիկական մանրամասնությունների մեջ, ապա կառանձնանա մի յուրահատկություն: Վաշինգտոնը փորձել է Թուրքիային դրդել համաձայնությունների հասնել Քրդստանի Բանվորական կուսակցությանՙ ՔԲԿ-ի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական, եւ Վաշինգտոնը հավանություն չի տվել առանց քրդերի մասնակցության տեղական վարչակազմերի ստեղծմանը: Իրենց հերթին Մոսկվան եւ Թեհրանը Անկարային հորդորել են վերականգնել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1998 թվականին կնքված եւ 2010 թվականին հաստատված Ադանայի համաձայնագիրը: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, այդ փաստաթուղթը նախ եւ առաջ ուղղված է ահաբեկչական կազմակերպությունների դեմ երկու երկրների համատեղ պայքարին, եւ, երկրորդ, օրինականացնում է Սիրիայի հյուսիսում թուրքական զորաբաժնի ներկայությունը: Իսկ ահա Վաշինգտոնի հետ ստորագրած համաձայնագրից եւ Սոչիի հուշագրից ինչ-որ հիբրիդային բան ստեղծելու եւ այդ ուղղությամբ ԱՄՆ-ին եւ Թուրքիային հակադրելու Թուրքիայի փորձերը ձախողվեցին:

Երբ Անկարան սկսեց միայնակ գործելՙ փորձելով յուրովի մեկնաբանել Սոչիի հուշագիրը եւ ԱՄՆ-ի հետ կնքած գործարքը, Իդլիբում եւ դրա շուրջը իրադրությունը բարդացավ: Իսկ հիմա Էրդողանը փորձում է «պիեսի» մեջ ներառել Փարիզն ու Բեռլինը, որոնք որեւէ ձեւով կապված չեն Իդլիբի հետ: Նրանց մտահոգող գլխավոր հարցը փախստականների խնդիրն է: Սակայն, ինչպես այս կապակցությամբ գրում է շվեյցարական Neue Zurcher Zeitung հրատարակությունը, «փախստականների խնդիրը իր սրությամբ, հրատապությամբ եւ կարեւորությամբ հանդերձ Թուրքիայի համար երկրորդական է»: Առաջնային խնդիրը դեպքերի բացասական ընթացքի կասեցումն է Իդլիբում, ինչը, թերթի կարծիքով, անհնար է առանց Մոսկվայի եւ Անկարայի միջեւ փոխզիջման կայացման: Բայց փոխզիջումները լինում են տարբեր: Անկարան չգիտես ինչու կարծում է, որ Իդլիբին առնչվող բոլոր փոխզիջումները պետք է լինեն իր օգտին եւ որ դրան կարելի է հասնել Պուտինի հետ Էրդողանի հերթական հանդիպման ժամանակ: Բայց առայժմ ամեն ինչ սահմանափակվում է հեռախոսազրույցներով, որոնց արդյունքները չեն գոհացնում Թուրքիային: Մոսկվան պահանջում է, որ Իդլիբում պահպանվեն ձեռք բերված համաձայնությունները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարան չկարողացավ կատարել Իդլիբի առնչությամբ ստանձնած մի շարք կարեւոր պարտավորություններ: Մասնավորապես, նա չսահմանազատվեց զինված ընդդիմությունից: Լավրովը նաեւ արձանագրել է Իդլիբում թուրք զինվորականների ներկայությունըՙ հիշատակելով Իդլիբի ապառազմականացման գոտուց բոլոր ահաբեկչական խմբավորումների դուրսբերմանն առնչվող հարակից պայմանները, այդ գոտու սահմանների վրա ռազմական գործողությունների դադարեցման նպատակով միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: Բայց ներկայումս Իդլիբի գոտում գրոհայինները շարունակում են զենք ստանալ Թուրքիայիցՙ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու, արմատական ահաբեկիչների դուրսբերմանը հասնելու փոխարեն: Խոսքը մասնավորապես «Հայ՛աթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մասին է, որը փաստորեն վերահսկողության տակ է առել ամբողջ Իդլիբը:

Մինչդեռ Մոսկվան մատնանշում է Սոչիի հուշագրի 10-րդ հոդվածը, որը Իդլիբի ապառազմականացման գոտում հակաահաբեկչական պայքարի կոչ է անում, ընդգծում է, որ այնտեղ ջիհադիստական տարրերի ներկայությունը օրինական բնույթ է տալիս Սիրիայի կառավարական ուժերի հարձակմանը: Ի պատասխան, Անկարան պարզապես սկսել է շանտաժի ենթարկել Մոսկվային: Էրդողանը հարցը սրությամբ է առաջադրում Պուտինին. «կա՛մ ես, կա՛մ էլ Ասադը»: Նա քննադատում է Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNN հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալով հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Իդլիբում բախում ունենալ Ռուսաստանի հետ, միակ թիրախը Սիրիայի կառավարական զորքերն են: Ակնհայտ է նաեւ Աստանայի ձեւաչափը խոյահարելու միտումը: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերովՙ «մենք չենք կարող ասել, թե Աստանայի եւ Սոչիի գործընթացները դադարել են գործել, բայց կարող ենք ասել, որ դրանց վնաս է պատճառվել: Նման դատողությունները հարցականի տակ են դնում ազդարարված Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթաժողովը:

Թուրքական լրատվամիջոցներում, դիվանագիտական աղբյուրների վկայակոչմամբ, հայտվել են Ռուսաստանի առջեւ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները փակելու կոչերՙ ակնարկելով, որ Մոսկվան դեպի Սիրիա բոլոր մատակարարումներն իրականացնում է այդ նեղուցներով: Վերջապես, թուրքական հաղթաթղթերի թվին է դասվում նաեւ ռուսական գազի տարանցումը Թուրքիայով, հայտարարում են, թե Ռուսաստանին կարող է փոխարինել Ադրբեջանը, որը շրջանցիկ գազամուղ է կառուցել: Իսկ ինչ վերաբերում է թուրքական դիվանագիտությանը, ճգնաժամը քաղաքական միջոցներով հաղթահարելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս, քանի որ Անկարայի սիրիական քաղաքականությունը ի սկզբանե չի կառուցվել լավ կշռադատված եւ հավասարակշռված ռազմավարության վրա: Էրդողանը զգում է, որ իրեն չի հաջողվում դառնալ տարածաշրջանային կարեւոր խաղացող: Նա հաճախ հայտնվում է ծուղակներում, այստեղից էլ միայն դիվանագիտկան ռեբուսների առկայությունը, որոնք դժվար է լուծել: Մինչդեռ, ըստ Ստանիսլավ Տարասովի, գոյություն ունեն ճիշտ քայլեր. հարկավոր է երկխոսություն ծավալել Մոսկվայի եւ Դամասկոսի հետ, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում փոխել իրադարձությունների ընթացքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ 12 ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌՎԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱՍԻՐՏԸ` ԺԻՐԱՅՐ ՄԱՐՏԻՐՈՍ ՊՈՅԱՃԵԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱՍԻՐՏԸ` ԺԻՐԱՅՐ ՄԱՐՏԻՐՈՍ ՊՈՅԱՃԵԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական