Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻՑ

28/02/2020
- 28 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անկախություն ձեռք բերելուց ի վեր Հայաստանը ձգտում է ժամանակակից ժողովրդավարական հասարակություն ձեւավորել, միաժամանակ բարելավելով իր քաղաքացիների տնտեսական խնդիրները: Ներքին խնդիրների վրա կենտրոնանալը ստիպել էր Հայաստանին վարել երկչափ արտաքին քաղաքականությունՙ հիմնականում թշնամական հարեւան Ադրբեջանի հետ գործառույթներում: Հայաստանի արտաքին քաղաքականության դրական հատկանիշերից մեկը Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն էին, որոնք Երեւանին ինքնաբավության առաջնորդեցին: Դրությունը ձեռնտու էր Ադրբեջանին, որն իր ավագ եղբորՙ Թուրքիայի հետ ձեռնամուխ եղավ Հայաստանին մեկուսացնելու տարածաշրջանում, ընդգրկելով այդ գործընթացում նաեւ Վրաստանին:

Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմը ամենաբարձր աստիճանի ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականությունն էր վարում: Դրանով է՛լ ավելի էր սրվում Հայաստանին պարտադրված թուրք-ազերիական շրջափակումը, որը շարունակվում է մինչեւ օրս:

Հայաստանն ընդամենը երկու սահմաններ ունի արտաքին աշխարհի հետ շփվելու համար: Դրանք Վրաստանն են եւ Իրանը: Հակառակ բարեկամական հռետորաբանության, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը չի հասել ցանկալի արդյունքների:

Դրանից էլ օգտվելով Թուրքիան եւ Ադրբեջանը սեղմել են Հայաստանին մեկուսացնելու օղակը:

«Թավշյա հեղափոխությունից» հետո, Հայաստանը վճռական քայլեր է ձեռնարկել դուրս գալու համար քաղաքական մեկուսացումից: Սկզբնական շրջանում հեղափոխությունը սարսափեցրեց Մոսկվային, ենթադրել տալով, որ Երեւանն իր վերահսկողության գոտուց դուրս է գալիս. բայց աստիճանաբար խնդիրները հարթվեցին:

Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները հետզհետե առավել ողջունելի են դառնում նաեւ եվրոպական մայրաքաղաքներում: Դրանից լավագույնս օգտվում է Հայաստանը, որ Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու ակտիվ գործունեություն է ծավալելՙ սկսելով Ֆրանսիայից եւ Գերմանիայից, իսկ հեռանկարում ունենալով նաեւ Եվրոխորհուրդը:

Ներկայիս, նոր վարչակազմի կարեւորագույն խնդիրն է ձերբազատվել նախկին իշխանության կողմից ձեւավորված Սահմանադրական դատարանից, որի համար ժողովրդական հանրաքվե է նշանակված ապրիլին: Ակնկալվում է, որ այն աջակցություն կգտնի ժողովրդի առավել մեծ զանգվածի կողմից: Այդուհանդերձ, Եվրոխորհուրդի Վենետիկի հանձնախումբը, որն իրավասու է քննարկելու սահմանադրական օրենսդրական խնդիրները, վերապահումներ է արտահայտել այդ գործընթացի նկատմամբ, մտածելով, որ գործադիր եւ օրենսդիր մարմիններն իր վերահսկողության տակ վերցնելուց հետո, վարչապետ Փաշինյանն այժմ ցանկանում է նաեւ դատական համակարգը բերել իր իշխանության ներքո:

Սակայն վերոնշյալ խնդրից դուրս Եվրոպայի հետ հարաբերությունները ամրապնդվում են աներկբայորեն: Մինչ օրս Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպել է երեք անգամ: Վերջինիս այցը Երեւան շատ ջերմ էր եւ նոր թափ հաղորդեց դիվանագիտական հարաբերություններին: Գերմանիան հետաքրքրված է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ գտնվող միջանցքը զարգացնելու հարցերով, քանի որ դրանով այդ տարածաշրջանը է՛լ ավելի կմոտիկանա Եվրոպային:

Գերմանիա կատարած իր այցելության ընթացքում, Փաշինյանը հանդիպեց Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, որն իրեն ասաց. «Անցյալ տարվա մայիսին Երեւան կատարած բարձր մակարդակի աշխատանքային խմբի այցելությունից հետո, մենք արդեն իսկ սկսել ենք ինտենսիվ կերպով զարգացնել հարաբերությունները Հայաստանի եւ Եվրոխորհուրդի միջեւ: Տեղյակ եմ, որ դուք խնդրել էիք ներգրավվել այդ գործընթացին, եւ մենք ուշի-ուշով հետեւում ենք զարգացումներին»:

Եվրոպային Հայաստանի մերձեցմանը նպաստել է Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Եվրոպայի եւ ընդհանրապես ամբողջ Արեւմուտքի հետ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն , այդուհանդերձ, վերջերս հայտարարում էր, որ Թուրքիան նոր ուղիներ է որոնելու Եվրոմիությանը անդամակցելու հնարավորությունները մեծացնելու համար:

Մյուս կողմից, Սիրիայի հանդեպ որդեգրած Թուրքիայի դիրքորոշումը պատճառ դարձավ, որ Դամասկոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Արժե հիշատակել այստեղ այն փաստը, որ Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադը այն հազվագյուտ պետական անձնավորություններից էր (Իրանի Ահմեդինեժադի կողքին), որ խուսափել էր ժամանակին այցելել Ծիծեռնակաբերդի ցեղասպանության համալիրըՙ Անկարային չնեղացնելու համար:

Վերջերս Գերմանիա կատարած իր այցելության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հրավիրել է այցելել Հայաստան: Սա կարելի է մեկնաբանել որպես հակակշռող քայլ այն արդյունավետ այցելության, որ կատարեց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից պետությանՙ Հորդանանի թագավոր Աբդուլլա Բ-ն: Նրա այցը խիստ կարեւոր էր վերականգնելու համար վաղեմի կապերը արաբական այդ երկրի հետ, որ պատմական դերակատարություն է ունեցել ապաստան տալու Ցեղասպանությունից մազապուրծ հայերին, եւ որ ներկայիս նոր ուղիներ է որոնում մերձենալու Արեւմուտքին:(*)

Հայաստանը նաեւ գովասանքի է արժանի ապահովելու համար Իրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ:

Տարբեր ուղղություններով տարված այս հարաբերությունները հնարավորություն են տալիս Հայաստանին թոթափելու տարածաշրջանում Ռուսաստանի սոսկ «առաջապահ ուղեկալը» լինելու պիտակը, առանց վշտացնելու Մոսկվային:

Նախքան Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ ոլորտին անդրադառնալը, արժե հիշատակել, որ «համաշխարհային խաղաղության եւ անվտանգության համաժողովի» շրջանակներում Հայաստանի վարչապետ Փաշինյանն անցյալ շաբաթ Մյունխենում հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հուսանք, որ նրանց դեմ առ դեմ հանդիպումը ինչ-որ դրական ազդեցություն կթողնի, բայց նրանց հանրային ելույթները պարզապես ամոթալի էին: Փաշինյանը վատ էր նախապատրաստված եւ անգլերեն լեզվի նրա իմացությունը աղքատիկ էր: Ով կփորձի համոզել, որ վարչապետը հիանալի ելույթ ունեցավ, նրա եւ Հայաստանի թշնամին է: Միակ մխիթարանքն այն է, որ Ալիեւը ավելի լավ չդրսեւորեց իրեն:

Անցյալ հոկտեմբերին, BBC-ի «HardTalk-ին» տված արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը նույնպես խիստ քննադատելի էր:

Այս երկու ելույթները չափազանց թույլ էինՙ համեմատած նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էդուարդ Նալբանդյանի ելույթների հետ: Նրանց լեզվական հմտությունները համապատասխանում էին իրենց դիվանագիտական որակավորումներին: Հայաստանի նոր վարչակազմը խիստ կարիքն ունի կադրերի, որոնք կկարողանան համաշխարհային թատերաբեմում Հայաստանը ներկայացնել պատշաճ մակարդակով:

Հայաստանի զարգացող արտաքին հարաբերությունների համատեքստում հաջորդ քայլը Հունաստանի եւ Կիպրոսի հետ ակնկալվող գագաթաժողովն է: Այս գործոնն էլ առնչվում է Թուրքիայի ոտնձգությունների հետ, այն առումով, որ վերջինս բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը եւ մարտահրավեր է նետում Հունաստանինՙ Էգեյան ծովի շրջանում: Արեւելյան Միջերկրականի տարածքում վերջերս հայտնաբերված նավթի եւ գազի պաշարները է՛լ ավելի են սրել կացությունը: Կիպրոսի բռնազավթումը որպես հիմք ընդունելով, Անկարան փորձում է օգտվել այսպես կոչված «Կիպրոսի թուրքական հանրապետության» գոյություն չունեցող հորատման իրավունքներից, միաժամանակ սպառնալով իրավասու կողմերին, որոնք ունեն այդ հարստությունից օգտվելու իրավունքը:

Հունաստանն ու Կիպրոսը Իսրայելին եւ Եգիպտոսին են դիմել կոնսորցիում կազմավորելու խնդրանքով: Իսկ երբ Իսրայելի շահերն են սպառնալիքի տակ, աշխարհը գիտի, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Վաշինգտոնը:

Հակառակ Մ. Նահանգների գործադրած ջանքերի ու պատժամիջոցների, սակայն, Թուրքիան շարունակում է խառնակչություն մտցնել տարածաշրջանում:

Վաղուց հաստատված ճշմարտություն է, որ թուրքական ոտնձգություններին դիմակայելու համար շահագրգիռ կողմերը կարիք ունեն համագործակցելու տարածաշրջանի այլ իշխանությունների հետ: Հունաստանն ու Կիպրոսը չեն կարող համեմատվել Թուրքիայի հետ, սակայն միջազգային համաձայնության եկած երկրների մի խմբավորում կարող է զսպել Թուրքիայի գործողությունները: Այդպես է, որ Հայաստանը կարողանում է իր դիրքը պահպանել այս խառնաշփոթ աշխարհում:

Արտգործնախարար Մնացականյանը վերջերս հանդիպում ունեցավ Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Հունաստանի իր պաշտոնակիցՙ Նիկոս Դենդիասի հետ: Նման կապերի հաստատումը նախապատրաստական աշխատանք է գարնանը Երեւանում կայանալիք եռակողմ գագաթաժողովին ընդառաջ, որը նպատակուղղված է ընդլայնելու երեք երկրների համագործակցության շրջանակները եւ ամրապնդելու է Եվրոմիությունում Հայաստանի հենակետերը: Նշենք, որ երկրների սերտ հարաբերությունների շնորհիվ Հայաստանի ռազմական դպրոցի մի խումբ սաներ վաղուց արդեն իրենց կրթությունն են ստանում Հունաստանի ռազմական դպրոցներում:

Հակառակ փորձառության պակասին, Հայաստանի նոր հեղափոխական կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում, որպեսզի երկիրը դուրս բերի քաղաքական մեկուսացումից: Հեգնական կարող է թվալ, բայց Թուրքիան էլ, թեեւ ակամա, նպաստում է այդ գործընթացին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

*) Տարօրինակ էր, որ Հորդանանի թագավորի այցը Հայաստանում անցավ գրեթե աննկատ, դժբախտաբար: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՉԵՆ ՎԱՐԱԿՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ««ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ» ԳԻՐՔԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ««ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ» ԳԻՐՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական