Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ

21/02/2020
- 21 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդես եկավ մամլո ասուլիսով: Նրան ուղղված հարցերից առանձնացման արժանի եմ համարում երկուսը: Լրագրողներից մեկը տարակուսում էր, թե ինչո՞ւ Հայաստանի հեղափոխական իշխանությունները չեն հանում Գարեգին Նժդեհի արձանը Երեւանի կենտրոնից, մանավանդ Հայրենական մեծ պատերազմի ավարտի 75-րդ տարում, այն դեպքում, երբ հանրահայտ է, որ Նժդեհը երկրորդ աշխարհամարտի տարիներին համագործակցել է նացիստների հետ: Երկրորդ հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում օլիգարխների առկայության փաստին: Ի պատիվ իրենՙ վարչապետը հմտորեն դուրս եկավ այդ հարցերի տակից: Նախ հայտարարեց, թե օլիգարխատ նշանակում է փոքրամասնության իշխանություն, իսկ այժմ Հայաստանում մեծամասնությա՛ն իշխանություն է: Երկրորդ, Հայաստանի կառավարող վերնախավում այժմ ոչ մի մեծահարուստ չկա, երկրի քաղաքականության վրա նրանց ազդեցությունը չնչին է: Երրորդՙ Գարեգին Նժդեհի արձանը հեղափոխական իշխանությունները չեն հանել, քանի որ դեռ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին նա կռվել է թուրքական ցեղասպան բանակների դեմ, մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Առաջին Հանրապետության կայացման գործում: -Եթե Նժդեհի նմանները չլինեին, հնարավոր էՙ ես էլ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այսօր այստեղ չլինեի,- նկատեց նա: Այստեղ Փաշինյանը միանգամայն տեղին մատնանշեց Բաքվում գտնվող Ռասուլզադեի արձանն ու նրա անունով փողոցը: Ռասուլզադեն երկրորդ աշխարհամարտի տարիներին նույնպես համագործակցել է գերմանական ֆաշիստների հետ, կռվել է ռուսների դեմ:

Հիմնականում հավանություն տալով Հայաստանի վարչապետի այս պատասխաններին, կուզենայի ե՛ւ նրա, ե՛ւ մեր հասարակական լսարանի ուշադրությունը սեւեռել որոշ մանրամասների վրա: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի եւ այլոց համագործակցությունը գերմանական ֆաշիստների հետՙ կրում էր զուտ ձեւական բնույթ: Գերմանական համակենտրոնացման ճամբարներից իրենց գլխավորած հայկական լեգեոնների շարքերում կենտրոնացնելով հայազգի գերիներին, նրանք առաջնորդվում էին բացառապես նրանց կյանքը փրկելու մտահոգությամբ: Իսկ երբ հայկական մի լեգեոն, շուրջ 8 հարյուր հոգի, գերմանացիներն ուղարկում էին բելառուսական պարտիզանների դեմ կռվելու, նույն Գարեգին Նժդեհը իր մոտ հրավիրեց գումարտակի հրամանատար Վլադիմիր Ղազարյանին (պատերազմից հետո ապրում էր Թբիլիսիում) եւ հանձնարարեց տեղ հասնելուն պես անցնել… խորհրդային պարտիզանների կողմը: Երկու ամսից այդպես էլ եղավ, գումարտակը, «Անաստաս Միկոյանի անվան պարտիզանական ջոկատ» անվամբ, լրիվ կազմով մտավ գեներալ Նաումովի պարտիզանական բանակի շարքերը: Այնպես որՙ հակառակ վրացական, ադրբեջանական, միջինասիական լեգեոնների, գրեթե ոչ մի հայ լեգեոնական չի կռվել խորհրդային զորքերի դեմ: Ոչ ոք ավելի մեծ ցնծությամբ չդիմավորեց խորհրդային զորքերի հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում, քան Գարեգին Նժդեհը, նաեւՙ Դրաստամատ Կանայանը: Նրանք երկուսն էլ առավել քան հիմքեր ունեին խորապես ատելու խորհրդային ղեկավարությանը, բայց գիտեին, որ Արաքսի այն ափին, Հայաստանի սահմանի ողջ երկարությամբ, Թուրքիան կենտրոնացրել էր շուրջ մեկ միլիոն զինվորից կազմված բանակ, որը պիտի մտներ Անդրկովկաս, եթե գերմանացիները Ստալինգրադը գրավեին: Հայաստանի բնակչությունը այն ժամանկ 1,5 միլիոն էր: Պատկերացնո՞ւմ եք, թե 1 միլիոնանոց թուրքական զորքն ի՛նչ կաներ Հայաստանում: Նժդեհն ու Դրոն ծրագրում էին իրենց լեգեոններով շտապել Հայաստան եւ կանխել թուրքերի կողմից հայոց նոր ցեղասպանությունը: Գուցե դա միամիտ պատկերացում էր եւ ուշացած լիներ, սակայն փրկության այլ ճանապարհ չէր նշմարվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԻՆՉԸ ԵՎ ԻՆՉՈՒ ՉԱՍՎԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԻՆՉԸ ԵՎ ԻՆՉՈՒ ՉԱՍՎԵՑ ԱԼԻԵՎԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական