Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱԿԱԿՇՌՎՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ

21/02/2020
- 21 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Կենտրոնական բանկի կողմից հրապարակվել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկրից Հայաստան եւ Հայաստանից արտերկիր կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները: Դատելով դրանցից, 2018 թ.-ից սկսված Հայաստանից ֆինանսական արտահոսքը շարունակում է ավելանալ: Այսինքն, նվազում է Հայաստան մտնող եւ երկրից դուրս եկող գումարների տարբերությունըՙ զուտ ներհոսքը: Զուհագեռաբար ավելանում է մեր երկրի արտաքին պարտքը եւ նվազումՙ օտարերկրյա ներդրումները: Այս ամենի մասին` հերթականությամբ:

Ո՞րն է ֆինանսական արտահոսքի պատճառը

Այսպիսով, 2019 թ.-ի հունվար-դեկտեմբերին մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստանից դուրս է եկել 1 մլրդ 454 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին այդ ցուցանիշը 1 մլրդ 118 մլն դոլար էր, իսկ 2017 թ.ին ավելի քիչՙ 989 մլն դոլար: Այսինքն, ակնհայտ է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանից ֆինանսների արտահոսքը մեծացել է: Ինչպե՞ս է փոխվել գումարների ներհոսքը դեպի Հայաստան:

Պետք է նշել, որ այդ նույն ժամանակահատվածում արտերկրից Հայաստան գումարների ներհոսքը նույնպես ավելացել է: 2019 թ.-ին Հայաստան իրենց հարազատներին արտերկրից ուղարկել են 1 մլրդ 958 մլն, այն դեպքում, երբ 2017 թ.-ինՙ 1 մլրդ 756 մլն դոլար, իսկ 2018 թ.-ինՙ 1 մլրդ 784 մլն: Սա փաստում է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին մեկուկես տարվա ընթացքում վատթարանում է, ինչն էլ դրդում է արտերկրում բնակվողներին ու աշխատողներին ավելի շատ գումար ուղարկել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին:

Արտահոսք-ներհոսքի տարբերությունըՙ զուտ ներհոսքը, ինչպես արդեն նշվեց վերեւում, այս ամենի արդյունքում փոքրացել է: Եթե 2017 թ.-ին Հայաստանում մնացող «մաքուր» գումարը 766 մլն դոլար էր, 2018 թ.-ինՙ 596 մլն դոլար, ապա 2019 թ.ինՙՙ 504 մլն: Այսինքն, անցած տարի 2018 թ.-ի համեմատ 92 մլն դոլարով ավելի քիչ գումար է մնացել երկրում, իսկ 2017 թ.-ի համեմատՙ 262 մլն դոլարով:

Հայաստանից գումարների արտահոսքի ավելացումը եւ զուտ ներհոսքի նվազումը, ըստ Կենտրոնական բանկի, ավտոմեքենաների ծավալների ներմուծման «աննախադեպ շարունակական» աճի արդյունք է եղել: Սակայն ԿԲ այս բացատրությունը քննադատության չի դիմանում:

Եթե զանգվածաբար Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները բերվել են ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Եվրոպայից, ապա ինչո՞ւ է դեպի Ռուսաստան գումարների արտահոսքն ավելանում: Այդպես է եղել, մասնավորապես, ավտոմեքենաների ամենամեծաթիվ ներմուծմանՙ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Եվ ընդհակառակըՙ դեպի ԱՄՆ վերջին չորս ամիսներին գումարների արտահոսքը նվազում է: Չէ՞ որ Ռուսաստանից չեն բերվում այդ մենքենաները, այլ ընդհակառակը, դրանց մի մասը վաճառվում է հենց Ռուսաստանում, իսկ այդ դեպքում պետք է որ Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարները չավելանային: Հետեւաբար, Հայաստանից ֆինանսների «փախուստի» պատճառը մեկն էՙ քաղաքական ցնցումները մեր երկրում, որոնք անուսափելիորեն ազդում են տնտեսական կացության վրա: Նման մթնոլորտում մարդիկ գերադասում են իրենց գումարները հանել երկրից: Սա ֆիզիկական անձանց կողմից գումարները դուրս հանելու տվյալներն են: Նույնն է պատկերը նաեւ գործարարների մոտ, իսկ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը արդեն ոչ վստահելի երկրի համբավ է ձեռք բերել եւ ոչ մի միջազգային վարկանիշային կամ այլ կառույցի գնահատական նրանց այլեւս հակառակի մեջ չի համոզի:

Օտարերկրյա ներդրումները մեր երկրից «փախչող» կապիտալի եւս մեկ օղակ

Հիշեցնենք, որ, ըստ այս պահին ԿԲ կողմից հրապարակված 2019 թ.-ի ինը ամիսների ցուցանիշների, Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 185,7 մլն դոլար: 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել էր 186,4 մլն դոլար: Ներդրումների ծավալի նվազումը ավելի քան 700 հազար դոլար է կազմել առանց այն էլ նվազած 2018 թ.-ի ցուցանիշների համեմատ:

Բացի դրանից, էապես նվազել է օտարերկրյա ներդրողների կողմից եկամուտների վերաներդրումը Հայաստանում: Անցյալ տարվա ինը ամիսներին օտարերկրյա ներդրողների կողմից վերաներդրված եկամուտը կազմել է 73,5 մլն դոլարՙ 2018 թ.-ի ինը ամիսների 106,2 մլն դոլարի դիմաց: Այսինքն, վերաներդրվող եկամուտը նվազել է մոտ 31 տոկոսով: Այս ցուցանիշը թերեւս ամբողջական է դարձնում Հայաստանից «փախչող» կապիտալի պատկերը:

Այս ամենով հանդերձ, շատերի համար զարմանալի կարող է թվալ, թե ինչո՞ւ հայկական դրամը չի արժեզրկվում, իսկ ֆինանսական շուկանՙ գոնե առայժմ կայուն է: Պատճառը շատ պարզ էՙ Հայաստանից դուրս եկող ֆիզիկական անձանց գումարներն եւ օտարերկրյա ներդրումները ՀՀ կառավարությունը հակակշռում է արտաքին պարտքն անշեղորեն ավելացնելով: Այսինքն, ավելացնում է երկրի պարտքային բեռըՙ առանց հավելյալ արդյունք ստեղծելու եւ մաշեցնելով մեր տնտեսությունը :

295 մլն դոլարով ավելացել է արտաքին պարտքը

Հիշեցնենք վարչապետի 2019 թ.-ի սեպտեմբերին կատարած գրառումը. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»: Սակայն դրան հաջորդող ժամանակահատվածում առ այսօր նա չի անդրադարձել այս թեմային: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ: Պատասխանը պարզ էՙ նախկին իշխանություններին մեղադրելով երկրի արտաքին պարտքի ավելացման մեջ, ակտիվորեն շահարկելով այս թեման, հիմա վարչապետն ինքն է արագընթաց տեմպերով ավելացնում այն: Դիտարկենք, թե ինչպե՞ս է փոխվել ՀՀ արտաքին պարտքը գործող կառավարության ներկա ժամանակահատվածում:

ՀՀ արտաքին պարտքը 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 789 մլն դոլար: 2018 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ, երբ իշխանությունն արդեն անցել էր «թավշյա հեղափոխականներին», ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 494 մլն դոլար էր: Սա նշանակում է, որ մեկ տարի եւ յոթ ամսվա ներկայիս իշխանության օրոք արտաքին պարտքն ավելացել է 295 մլն դոլարով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը երբեք այնքան բարձր չի եղել, որքան հիմա: Նախորդ տարվա վերջին, միայն մեկ ամսվա ընթացքում արտաքին պարտքն աճել է 163 մլն դոլարով, իսկ կնքված վարկային պայմանագրերի գումարների մի մասը շարունակվելու է ստացվել այս տարի: Դա նշանակում է, որ արտաքին պարտքը շարունակելու է աճել:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական պարտքինՙ արտաքին եւ ներքին պարտքինՙ մի մասին վերցրած, ապա եթե 2018 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ այն 6 մլրդ 754 մլն դոլար էր, ապա 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբՙ արդեն 7 մլրդ 324 մլն դոլար: Այսինքն, ՀՀ պետական պարտքն էլ ավելացել է 570 մլն դոլարով: Այստեղ մեկ այլ հարց էլ է առաջանումՙ եթե բյուջեի եկամուտները իսկապես «աննախադեպ» ծավալներով կատարվում եւ գերակատարվում են, ապա ինչո՞ւ ենք նոր պարտքեր վերցնում բյուջեի ֆինանսավորման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐՈՒՄ (2019Թ.)

Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐ ՀԱՐԿՎՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ԲԱՅՑ ՈՐՈՇ ՀԱՐԿՎՈՂՆԵՐՙ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐ ՀԱՐԿՎՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ԲԱՅՑ ՈՐՈՇ ՀԱՐԿՎՈՂՆԵՐՙ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։ 1994թ. մայիսի 12-ին ուժի...

ԿարդալDetails

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական