Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՑԻ ՄԱՍԻՆ… ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵՆՔ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բարձր սննդարարության, գերազանց համային հատկությունների, լավ յուրացվելու եւ հագեցնելու, պատրաստման դյուրինության եւ էժանության շնորհիվ հացը շատ երկրներում ստացել է լայն տարածում: Հացն առատորեն պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, հանքային նյութեր: Այն հիմնականում պատրաստում են ցորենի,աշորայի, նաեւ եգիպտացորենի ու գարու ալյուրից:

Ներկայացվածը համընդհանուր ընդունված գնահատականներ են, որոնց կարելի է հանդիպել ամենուր, այդ թվում հայերիս մոտ: Որպես ասվածին հավելում մեզնից յուրաքանչյուրը կհիշի նաեւ «էս հացը վկա» արտահայտությունը, որով կարծես շա՜տ բան է ասվումՙ աշխատանք, ազնվություն, մաքրություն, խոստում ու պահվածք… Թվում է մտահոգ մտորելու որեւէ առիթ չկա, քանզի Աստծո յուրաքանչյուր պահի ենք հաստատում, որ հայերս հացակեր մարդիկ ենք, ասել է թե վերոհիշյալ հատկությունները մեր էության մեջ են, մեր ապրելու ու գործելու անբաժանելի մասն են կազմում:

Այդպես կլիներ, եթե մենք մեր հացն ուտեինք, թերեւս նկատի մեր մեջի ես-ը, մեր ներքին ձայնը: Կարծես ուղղակի թե անուղղակի առումներով հարց չէ, որ նախընտրելի է սեփական հացն ուտել, քանզի այն որոշակի վստահություն է ներշնչում, արածին իմաստ հաղորդում, սեփականը հաստատում: Եվ հարցըՙ ունե՞նք մենք նման զգացում մեր ներկա վիճակում, կենցաղում, առօրյայում, հնչում է ինքնաբերաբար: Կարող եմ ՀՀ քաղաքացուս ոչ փոքր շրջապատի տրամադրությունները ներկայացնելով նշել, որ մեզանում թե՛ վստահության, թե՛ գործընթացների իմաստի, թե՛ սեփական որոշումների հանդեպ առնվազն անորոշության զգացում կա, եթե առավել սուր այլ գնահատական չհնչեցնենք: Եվ սա, կուզեք համաձայնվեք կուզեք ոչՙ ուղղակի առումով մեր հացը չուտելու պատճառով, գուցեեւ հետեւանքով: Ինչո՞ւ ենք այսչափ անզոր ու անօգնական, երբ անկարող ենք դարձել հազիվ 3 մլն հայաստանցիներիս առաջին անհրաժեշտության արդեն նշված այս պարզ ու հասարակ սննդի հումքն ունենալու հարցում: Ոմանք խոսում են խորհրդային ժամանակների տնտեսավարումից մնացած մեկ բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկ արտադրելու պահանջի անհնարինությունից, երբ պարզ թվաբանության արդյունքում համախառն բերքն ստացվում է 3 մլն տոննա, իրոք անհնարին ցուցանիշ միջին հեկտարից ներկա բերքատվության եւ հողօգտագործման պայմաններում: Նման հեռանկարը հայաստանցու որոշ տեսակին ընկճում է, երբեմն հուսալքության հասցնում, որի հետեւանքները բազմազան ու բազմաբնույթ են, մինչեւՙ արտագաղթ: Այնպես որՙ զգույշ խոսելու ակնարկն անհիմն չէ:

Իսկ իրո՞ք տեղին է այդ մեկ բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի պահանջը: Ծանոթանալով համաշխարհային վիճակագրությանը նկատում ենք, որ երկրների բացարձակ մեծամասնությունն այն չի ապահովում, բայցեւՙ կայանում ու զարգանում են: Փոխարենն ասենք Բրազիլիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Վիետնամն ու Եգիպտոսը, Հարավային Կորեան ու Ճապոնիան, տասնյակ այլ երկրներ չկան հատկապես ցորեն աճեցնող երկրների առաջին 50-100-յակում, որտեղ ալյուրից են պատրաստվում թխվող հրուշակեղենն ու պիցցաները, մակարոնեղենն ու կարկանդակները: Եվ հարցըՙ պարենային առումով ինչքան ցորեն է անհրաժեշտ տարեկան մեկ բնակչի հաշվով պարենապահովության եւ պարենանվտանգության նպատակով, հնչում է հերթական անգամ: ՀՀ ԱՎԿ-ն վերջին տարիներին մշտապես է ամփոփել երկրում արտադրվող հացի տարեկան ծավալըՙ 300 հազար տոննա: Հավելեք սրան ցորենի ալյուրից պատրաստվող հրուշակեղենի ու մակարոնեղենի քանակները, առավելագույնը կունենանք մինչեւ 400 հազար տոննա ցորենի ալյուրի արտադրանք:

Խնդրին մասամբ տեղյակ յուրաքանչյուր մեկը կվկայի, որ այդ քանակի արտադրանքի համար պահանջվում է 320-340 հազար տոննա ալյուր, որն իր հերթին ստանալու համար անհրաժեշտ է միջին հաշվով 400 հազար տոննա ցորեն: ՀՀ-ում ներկայում հեկտարից 2 տոննա ցորենի բերքատվության պարագայում հարկ կլինի այս մշակաբույսն աճեցնել 200 հազար հեկտարի վրա, որը մեր ունեցած վարելահողային կարողունակության մոտ 40 տոկոսն է: Բայց եկեք հիշենք, որ հեռուստատեսային հաղորդումների ընթացքում տարբեր մարզերում ցորեն մշակողները հաճախ են հնչեցնում նաեւ բերքի 6-7 տոննա ցուցանիշի մասին, որը կայացած գյուղոլորտ ունեցող երկրներում միջին արդյունք է: Այս պարագայում արդեն նշված 400 հազար տոննա ցորենի բերքի ստացման համար պահանջվում է ՀՀ վարելահողային կարողունակության 15-18 տոկոսը, 60-70 հազար հեկտար:

Անվարան կարելի է պնդել, որ երկիրն ի վիճակի է այս խնդիրը լուծել, հույս չդնել ներմուծումների վրա, որքան էլ դրանք առերեւույթ գայթակղիչ լինեն: Առավել կարեւոր է սեփական կայուն ինքնաբավության հարցը, այլ ոչՙ նախորդ տարում ցորենի համաշխարհային բորսայում տոննայի միջին գինը: Գուցե մոտեցումս ոմանց համար չափից դուրս սիրողական համարվի: Այս պարագայում խնդրեմ ծանոթացեք սակավահող Ճապոնիայի վիճակագրությանը: Այս երկիրը տասնամյակներ շարունակ կայուն կերպով արտադրում է իր 130 մլն բնակչությանը տարեկան անհրաժեշտ 10-12 մլն տոննա բրինձը: 140 մլն-անոց ՌԴ-ն արտադրում է 80-90 մլն տոննա ցորեն, երբ 330 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում ցորենի արտադրությունը 50-60 մլն տոննա է, որի մոտ կեսը արտահանվում է: Վստահ եմ ցանկության դեպքում մեր տնտեսագետներն առավել մատչելի եւ հիմնավոր օրինակներ կնշեն, անառարկելի փաստեր կբերեն, որ Հայաստանն իր տարածքի անգամ աննշան մասն օգտագործելով ի զորու է լուծել հաց-հացամթերքներով ինքնաբավությունը:

Այս առումով թերեւս տարօրինակ կարելի է դիտարկել ՀՀ էլեկտրոնային մամուլի որոշ հաղորդումներով տարածվող այն մոտեցումը, թե Հայաստանը երբեք հացով ինքնաբավ լինել չի կարող: Տասնամյակներ առաջվա անհայտ ու անհասկանալի ինչ-որ մեկի ընդհանրական եւ անապացույց խոսքը հիշելը առ ոչինչ է փաստերի կողքին: Հատկապես երբ հայաստանաբնակներս նույնքան հաց-հացամթերք ենք օգտագործում, որքան ասենք մակարոնակեր հռչակվող իտալացիները, որտեղ մեկ բնակչի հաշվով ցորենի տարեկան արտադրությունը 120-130 կգ է: Գրեթե այսքան է ՀՀ-ում համախառն հատիկի արտադրությունը, որի մի մասը անասնակեր է օգտագործվում, երբեմն էլ օղի թորվում, երբ արդեն նշված Իտալիայում այս նպատակով 8-10 մլն տոննա եգիպտացորենի հատիկ են մշակում: Օրեր առաջ էլ մի հեռուստահաղորդման հյուր, որի հետ համամիտ էր նաեւ վարողը, դժգոհում էին թե՛ հացի որակից, թե՛ տեղափոխումից, թե՛ գնից: Մոտեցում է, ոչինչ ասել չես կարող:

Հացի հարցն անշուշտ մեզանում տարողունակ է, այնպես որ այն առայժմ ամփոփենք մի ցանկությամբՙ հաց գնեք մոտակա փուռ-խանութից, որոնցից մի քանիսը կան յուրաքանչյուր թաղամասում: Փարիզում, ըստ որոշ լուրերի, դրանք 2000-ից ավելին են:

Մնացյալըՙ ժամանակի ընթացքում: Ինչքան շուտ, այնքան լավ:

10.02.2020 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՈՒԺԻ…

Հաջորդ գրառումը

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԱԶԱՏԱԳՐՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԱԶԱՏԱԳՐՎՈՒՄ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով.  «Սիրելի՛ արցախցիներ, Այսօր Հայոց սրբազան եռատոնն...

ԿարդալDetails

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական