Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՔ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՎ ՄԵԿ ՀՐԱՇԱԼԻ ԲԱՆ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

սկ Հայաստանում մարդիկ ավելի հաճախ այո՞ են ասում, թե՞ ոչ: Դե, այսինքն կոռուպցիային, պատերազմին, ազգակործան-ազգամիջյան գունազարդումներին, որի հիմնադիրը հավանաբար վառ երեւակայութուն չի ունեցել, քանի որ ներկապնակում գույները սեւ ու սպիտակ են միայն: Կամ խանութում, փող տալիս, ամուսնուն, կնոջը, սիրածին, զավակին, ծնողին մենք ավելի շատ այո՞ ենք ասում, թե՞ՙ ոչ: Իմ կարծիքովՙ ոչ, եւ սա մեր առաջին սարսափելի բանն է:

Ավելի սարսափելին երկրորդն է: Ոչ թե այն, որ մենք չգիտենք, թե ինչ է Սահմանադրությունը, այլ այն, որ տեսանելի ապագայում այդպես էլ չենք իմանալու: Նույնիսկ ապրիլի 5-ից հետո: Չենք իմանալու, որովհետեւ հանրաքվեիՙ իշխանության իսկ հայտարարած նպատակը ոչ թե Սահմանադրության, դրա պահպանման անհրաժեշտության, այն անվերապահորեն հարգելու մտածելակերպի քարոզն ու կամքի ներարկումն է, այլ նախկին իշխանության վերջին բաստիոնը գրավելը, որպեսզի շնանման դուրսպրծուկների վնգստոցն այլեւս չլսվի: Ով դեմ է, պետականությանն է դեմ, ով պետականության դեմ է, դավաճան է: Այսինքն ապրիլի 5-ին մենք պետք է «Այո» ասենք, որ երկրում բոլորս միանման մտածենք, միասին մեծարենք, խոնարհվենք, փառաբանենք, ցնծանք, եւ չլինի մեկը, որ կհամարձակվի այլ կերպ մտածել: Եթե համաձայն չեք, եւ ես մեծ հույս ունեմ, որ համաձայն չեք, ապա խնդրում եմ նամակ գրեք Հայաստանի վարչապետին, որպեսզի մարդն իմանա, թե Հայաստանի քաղաքացիներից քանիսն իր հետ համաձայն չէ:

Եւ երրորդը, ամենասարսափելին: Պայմանականորեն այն կոչենք քաջնազարություն, մանավանդ որ Նազար ստեղծող Թումանյանի ծնունդն է շուտով մոտենում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա մի մեծաթիվ, բավականին տպավորիչ զինանոցով, կիզիչ բառամթերքով, շոյող աշխատավարձերով,… շերտ, որի գործը հրամանի սպասելն էՙ գյադե՛ք, էս կուռն անցեք: Հենց հնչում էՙ անցնում են, ընդ որումՙ հիմնավորելով, թե ինչու է պետք հատկապես այդ կուռն անցնելը եւ ինչո՞ւ են դավաճան բոլոր նրանք, ովքեր չեն անցել: Իսկ երբ լսվում է մեկ այլ հրամանՙ Չէ, չէ, գյադեք, էս կուռն անցեք, նրանք անմիջապես փոխում են կուռը եւ հիմնավորումՙ նրանք, ովքեր մնացել են այն կուռում, դավաճան են:

Այս մարդկանց շատ անուններ են տալիս: Կան սրբապիղծներ, որոնք ժողովուրդ ասելիսՙ բացառապես նրանց նկատի ունեն, բայց ժողովրդական գրող Թումանյանը նրանց գյադեք է կոչում…

Ի դեպ, Թումանյանի ծննդյան օրըՙ փետրվարի 19-ը, արդեն 12 տարի հայտնի է նաեւ որպես գիրք նվիրելու օր: Առաջարկում եմՙ ամեն ինչում նորը սիրողներին նվիրել Նյումեգ հրատարակչության նոր գիրքը: Մարկ Մենսոնի հերթականՙ համաշխարհային բեսթսելլերն է, կոչվում էՙ «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը»:

Հրաշալի բանն այն է, որ հույսը երբեք չի կորում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐԱՏԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴՐԱԿԱՆ ԵԼՔ ԱՊԱՀՈՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՎԻՆ ԳՈՎԱԲԱՆՈՂԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԻՐԵՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՎԻՆ ԳՈՎԱԲԱՆՈՂԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԻՐԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդուն հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նա ինքնասպանության...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական