Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՎԵՐԱԳՐԵՑ ԷԼՅԱԶԻԳԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

կ կրոնական գործերի վարչության պետ Էրբաշը դա համարենց Ալլահի կամքը, նահատակ հռչակելով զոհվածներին

Ինչպես նշել էի նախորդ համարներում, Թուրքիան նոր տարին դիմավորեց օրակարգային երկու խնդիրներով, երկուսն էլ առանցքային: Դրանցից առաջինը «Կանալ Ստամբուլն» էր, որի շուրջը ծավալվող իշխանություն-ընդիմություն պայքարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառության պատճառով վերածվել էր կատարյալ առճակման: Երկրորդը Լիբիա զորք ուղարկելու որոշումն էր, որը նույնպես պայմանավորվեց վերջինի համառությամբ, իհարկե առանց հաշվի առնելու դրա նպատակահարմարությունը: Այս երկու խնդիրներն առաջնահերթությամբ իրար էին փոխարինում: Հունվարի 2-ին, երբ Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, որն ամանորյա արձակուրդում էր, Էրդողանին ընդառաջելու համար արտակարգ նիստ գումարեց, որ կառավարությանը լիազորի Տրիպոլի զորք ուղարկելու արտոնությամբ, «Կանալ Ստամբուլը» երկրորդ պլան մղվեց Թուրքիայի օրակարգում:

Հունվարի 19-ին Լիբիայի ճգնաժամի հարցով Բեռլինում գումարված գագաթաժողովն էլ , ի չիք դարձնելով գագաթաժողովում կենտրոնական դեմք դառնալու Էրդողանի հույսերը, երկրորդ պլան մղեց Տրիպոլի զորք ուղարկելու խնդիրը: Այն առումով, որ գագաթաժողովի ավարտին ընդունված եզրափակիչ հայտարարությունը, որը ստորագրել է նաեւ Էրդողանը, բացառում է օտերկրյա միջամտության ամեն մի դրսեւորում Լիբիայի ներքին գործերին, առավել եւս հակամարտող կողմերին ռազմական օգնություն ցուցաբերելն ու զորք ուղարկելն այնտեղ: Հունվարի 18-ին Բեռլին մեկնելու նախօրյակին Լիբիա զորք ուղարկելը շարունակելու, այդ ուղղությամբ բոլոր ուժերը մոբիլիզացնելու մասին հայտարարող Էրդողանը , վերադարձին արդեն հայտարարեց, որ զորք չեն ուղարկելու: Ավելին, հունվարի 26-ին Ալժիր այցելելիս նա կարծիք հայտնեց, թե ինքը ռազմական լուծումը երբեւէ չի դիտարկել Լիբիայի ճգնաժամի հաղթահարման միջոց:

Ինչո՞ւ, որովհետեւ ընդդիմադիր «Haber TV-ի» քաղաքական մեկնաբան Էրոլ Մութերջիմլերի դիպուկ արտահայտությամբՙ Բեռլինում Էրդողանի փոխարեն կենտրոնական դեմք էր դարձել Լիբիայի ազգային բանակի զորահրամանատար Խալիֆե Խաֆթերը, «ունենալով թիկումքում ողջ աշխարհը եւ նա ստացել էր այն, ինչ ցանկանում էր, իսկ Էրդողանը վերադարձել էր ձեռնունայն»: Ըստ երեւույթին ձեռնունայնության հանգամանքն էր ստիպել Էրդողանին, որ կրկին օրակարգի առաջնահերթ խնդիրը դարձնի «Կանալ Ստամբուլը»: Նրաՙ «ուզեք, թե չուզեք ես կառուցելու եմ այդ ջրացքը» խոսքերին, ընդդիմությունը, ի դեմս Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի , պատասխանում էր. «Չես կարողանալու, առաջին իսկ ընտրություններին դու հեռանալու ես իշխանությունից»:

Նա միաժամանակ զգուշացնում էր շինարարական ընկերություններին, կապալառուներին, որ գործարք չկնքեն Էրդողանի հետ, որովհետեւ իշխանության գալու դեպքում չեղյալ է հայտարելու գործարքը, առանց որեւէ գրոշ վճարելու կառուցման աշխատանքների դիմաց: Մինչ լեզվակռիվը հետզհետե թեժանում էր Էրդողանի եւ ընդդիմության միջեւ, ահա հունվարի 24-ին 6.8 բալանոց երկրաշարժով ցնցվեց Էլյազիգն ու Մալաթիան: Երկրաշարժը զգացվեց Դիյարբեքիրում, Գազիանթեփում, Շանլիուրֆայում, Կեսարիայում, Սվազում, Դերսիմում, Սեւ ծովին առափնյա Սամսունում, Տրապիզոնում, Օրդույում, Գիրեսունում, ինչպես նաեւ սահմանակից Սիրիայում, Իրաքում, նույնիսկ Վրաստանում:

Երկրաշարժի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, Էլյազիգում մահացավ 37 մարդ, իսկ Մալաթիայումՙ 4, ընդհանուր թվով 41, վիրավորվեց ավելի քան 1 600-ը: Փրկարարները փլատակներից ողջ-առողջ հանել են 45 տուժողի: Փրկարարական AFAD ջոկատը երկրաշարժի գոտում ուսումնասիրել է 2 հազար 945 շենք, ուսումնասիրված շենքերից 1287-ը եղել է խիստ վթարային, 56-ը միջին, 876-ը թեթեւ, 87 շենք հիմնովին փլվել է: Ընդ որում փլած շենքերը դեռեւս տուժել էին 2011 թ. Վանի ահեղ երկրաշարժից, որի ընթացքում հիմնովին ավերվել էր 24 հազար շենք: Ի դեպ, հակառակ AFAD-ի, «Halk TV-ն» փլած շենքերի թիվը 253 էր նշել, ընդգծելով, որ 100-ը հենց Էլյազիգի կենտրոնում:

Այս փաստն ինքնին վիճելի է դարձնում AFAD-ի տվայլների իսկությունը, հատկապես այն դեպքում, երբ այս ջոկատը խանգարել է Անկարայի, Իզմիրի, Ստամբուլի քաղաքապետարանների երկրաշարժի գոտի գործուղած փրկարարական ջոկատների աշխատանքը, տրամադրելով աշխատանքների համար նրանց 3 փլած շենք: Հատկանշական է, որ փրկարարական աշխատանքներին առնչվող բոլոր տեսանյութերը նկարահանված էին այդ շենքերում, հրապարակումները նմանապես առնչվում էին նույն շենքերին: AFAD-ի գործունեությունը գրեթե չերեւաց հեռուստաէկրաններում: Չերեւացին նաեւ գյուղերը: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Էլյազիգ գործուղած պատվիրակության ղեկավար Այշե Աջար Բաշարանը հունվարի 27-ին այնտեղ կազմակերպած մամուլի ասուլիսոմ, մեղադրելով Էրդողանի իշխանություններին անտարբերության մեջ, մահացու դեպքերը վերագրեց վերջինների թողտվությանն ու ասաց. «Շրջակա 60 գյուղում ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել: Թեեւ Չեւրիմթաշ գյուղում երկու մարդ մահացել է, 3-ը ծանր վիրավորվել, բայց ոչ ոք այնտեղ ոտք անգամ չի դրել: Սիվրիջե գավառում, երբ զրուցում էինք բնակչության հետ, ասացին, որ օգնություն եկել է, բայց եկածը Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շրջանային վարչության նախագահի թեթեւ ձեռքով բաժանել են կուսակիցներին միայն»:

Էլյազիգի գյուղերում տները քարաշեն չեն, այլ կավահող, հետեւաբար մահացու դեպքերը շատ չեն լինի, սակայն մահացածների թվի մասին իշխանությունները լռում են, նշանակում է կամ չգիտեն, կամ էլ գիտեն, բայց չեն հայտնում, որ քողարկվի զոհվածների իրական պատկերը: Նույն մոտեցումը հավանաբար դրսեւորվել է նաեւ Էլյազիգում փլատակների տակ մնացածների պարագայում: Համենայն դեպս հունվարի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի 3-րդ օրը, երկուշաբթի երեկոյան, ետ ուղարկվեցին Անկարայից, Իզմիրից եւ Ստամբուլից ուղարկված փրկարար ջոկատները, որոնք ընդամենը 67 ժամ էին աշխատել, իսկ հաջորդ օրն առավոտյան AFAD-ը հայտարարեց, որ փլատակներից հանել են վերջին տուժածին, հետեւաբար դադարեցնում է որոնման աշխատանքները:

Աղետի եւ արտակարգ իրավիճակների վարչությունըՙ AFAD-ն անվանապես ենթակա է ներքին գործերի նախարարությանը, բայց իրականում անմիջականորեն էրդողանի աշխատակազմին է ենթարկվում: Ինչ վերաբերում է Անկարայի, Իզմիրի եւ Ստամբուլի փրկարար ջոկատներին, ապա դրանք էլՙ տվյալ քաղաքապետերին, իսկ քաղաքապետերը Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են:

Զոհերի իրական թվի բացահայտումը է՛լ ավելի կուժեղացներ առկա անկումը:Այդ ամենի առումով հատկանշական են լրագրող Սերդար Աքինանի հունվարի 25-ին գրածը «Odatv-ի» կայքէջում: Ահա թե ինչ է գրել. «Եթե այս երկրաշարժում 24 հազար շենք փլեր, ինչպես 2011-ին Վանում փլվեց, մենք կանգնած կլինեինք շատ ավելի մեծ աղետի առջեւ: Էլյազիգում էժան պրծանք: Ես նկատի չունեմ երկրաշարժի ուժգնությունը, այլ փրկարարական աշխատանքների անբավարար մակարդակը: AFAD-ը նույնպես, ինչպես իշխանական մյուս կառույցներն են, կուսակցականացված է, ցածր մակարդակի պատրաստվածությամբ: Համագործակցության փոխարեն աղետի գոտում իշխում է կուսակցականացվածությունից բխող խտրականությունը»:

Խնդիրը, սակայն, սոսկ AFAD-ը չէ, այլ «կարմիր մահիկի» գլխավոր նախագահ Քերեմ Քընըքը , որը երկրաշարժից ուղիղ մեկ րոպե անց ինտերնետով դիմել էր Թուրքիայի քաղաքացիներին եւ յուրաքանչյուրից տուժածների համար 10 հազարական լիրա օգնություն էր պահանջել: Այդ մասին տեղեկացրեց ընդդիմադիր «Haber TV-ն, մինչ իշխանամետ լրատվամիջոցները, իհարկե, շրջանցեցին: Քընըքի այս պահանջը բուռն հակազդեցություն առաջացրեց բնակչության շրջանում: Այդ ընթացքում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, ի դեմս նախագահ Քըլըչդարօղլուի, իշխանություններին հիշեցրեց երկրաշարժի հարկից կուտակված 34 մլրդ. դոլարի մասին:

Այդ հարկը նշանակվել էր դեռեւս 1999 թ. Մարմարայի երկրաշարժից հետո, վթարային շենքերը բարեկարգելու նպատակով, բայց միանվագ էր: 2004-ին Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը գալով իշխանության, դա դարձրեց մշտական: Սակայն առայսօր անորոշ է մնում կուտակված գումարի ճակատագիրը: Ժամանակի ֆինանսների նախարարն ասաց, որ գումարն օգտագործել են պետբյուջեի պակասորդը փակելու համար, իսկ տրանսպորտինըՙ ճանապարհաշինության եւ կամուրջներ կառուցելու: Մինչդեռ այդ ամենի համար պետբյուջեից կառավարությանը հատկացվել էին ֆինանսական համապատասխան միջոցներ: Մնում է ենթադրել, որ կերել են:

Չնայած երկրաշարժի հարկից կուտակված 34 մլրդ. դոլարն ուտելու, ինչպես նաեւ հարցը քննարկելու համար Մեջլիսի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկիՙ «Արդարություն եւ բարգավաճում» ու Ազգայնական շարժում կուսակցությունների «դեմ» ձայներով մերժվելու հավանականությանը, բնակչությունն այնուամենայնիվ 56 մլն. լիրայի հանգանակություն էր արել երկրաշարժից տուժածներին, Էլյազիգի ու Մալաթիայի կուսակալություններին պետության տրմադրած 3-ական մլն-ի դիմաց: Երեք մլն լիրայի մասին, որը 5 հազար 260 դոլար է անում, իսկ 56 մլն.-նՙ ավելի քան 98 հազար, հունվարի 25-ին, մեկնելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի եւ առողջապահության նախարար Ֆահրեթդին Քոջայի հետ աղետի գոտիՙ հայտարարեց շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը , ավելացնելով միաժամանակ, որ չի կարելի ամեն ինչ ակնկալել պետությունից:

Նույն օրը Էլյազիգում եղավ նաեւ Էրդողանը: Նա էլ դիմեց տուժածներին, հարցնելով. «Մի՞թե կարելի է կանխել երկրաշարժը, մենք այդ հնարավորությունը չունենք: Պետք է համակերպվել»: Ինչ խոսքՙ ճակատագրի հետ: Այն ինչ Էրդողանը խուսափում էր ուղղակի արտահայտել, արտահայտեց կրոնական գործերի վարչության պետ Ալի Էրբաշը : Նա ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներինՙ ասաց, որ բնական աղետները, երկրաշարժերը նմանապես, Ալլահի կամքն են, բոլորս էլ կարող ենք զոհ գնալ, չի կարելի դրա համար գանգատվել, հատկապես այն դեպքում, երբ զոհվածներն արժանանում են նահատակի կոչման, գանգատը նրանց կզրկի այդ «երանելի» կոչումից:

Թե ի՞նչ տպավորություն գործեցին Էրբաշի խոսքերը Էլյազիգի բնակչության վրա, չգիտենք: Ակնհայտ է, սակայն, որ փրկարարական աշխատանքների հետ նաեւ ստացած օգնության կուսակցականացման պատճառով երկրաշարժն անգամ Թուրքիայում վերածվեց ճգնաժամի, ակնհայտ է: Հաշվի առնելով երկրաշարժի հարկից կուտակված 34 մլրդ. դոլարի փոշիացման հանգամանքը եւ այդ հարցին հետամուտ լինելու ընդդիմության վճռականությունը, կարելի է ենթադրել. որ քաղաքական ճգնաժամը դեռ երկար կտեւի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒ՞Մ

Հաջորդ գրառումը

«ՀԻԲՐԻԴԱՅԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԻԲՐԻԴԱՅԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական