Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
«Հեռանկարի ուժը: Ինչո՞ւ ԵՄ անդամակցությունը դեռեւս կարեւոր նշանակություն ունի արեւմտյան Բալկաններում» խորագրով խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ դեպի կենտրոնական եւ արեւելյան Եվրոպա ընդարձակման Եվրոմիության ծրագիրը սկզբից ի վեր հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումը համարել էր կարեւոր: Բայց վերջերս արեւմտյան Բալկաններում երկկողմ վեճերի կարգավորումը դարձել է հետագա ընդարձակումների ամենաշեշտադրված եւ ամենավճռորոշ նախապայմաններից մեկը: Երկկողմ վեճերն այդ շրջանում հաճախ ներառում են սահմանայինՙ մինչ օրս չկարգավորված խնդիրներ, որոնք որպես ժառանգություն մեզ են փոխանցվել նախկին Հարավսլավիայից, որտեղ հանրապետությունների միջեւ սահմանագծումները միշտ չէ, որ ճշգրիտ են եղել:Չանդրադառնալ այդ հարցերինՙ նշանակում է իսկական խոչընդոտ հանդիսանալ նոր անդամների ինտեգրման գործընթացում: Այլ վեճեր առայժմ քնած կամ կիսաքնած վիճակում են:Ուղեղների համաեվրոպական շտեմարան համարվող «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը» (ECFR) նպատակ է հետապնդում համապատասխան երկրների արժեքների պահպանման միջոցով արդյունավետ, բայց անկախ հետազոտություն անցկացնել եւ դրա հիման վրա մշակել նոր մարտավարություն: Այդ շրջանակներում կառույցի այցելու աշխատակիցներից, Բուդապեշտի համալսարանի հասարակական գիտությունների ELTE ֆակուլտետի պրոֆեսորի օգնական Բեատա Հուժկան (Beata Huszka) չկարգավորված խնդիրների իր նոր հայեցակարգն է ներկայացրել ստորեւ:1 – Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցություններ վարելու ԵՄ-ի ձախողումը կարող է խոչընդոտել Հունաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ «Պրեսպա համաձայնության» (Prespa Agreement) հաջող կիրառմանը: 2020-ի ապրիլին ձեւավորվելիք Հյուսիսային Մակեդոնիայի նոր կառավարությունը կարող է սպառնալիք դառնալ համաձայնության ապագայի համար:2 – Դժվար է պատկերացնել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների առաջխաղացումՙ առանց ԵՄ անդամակցության խոստումների, քանի որ այդ խոստումները ուժեղ դրդապատճառ կարող են հանդիսանալ Սերբիայի համար, եւ ԵՄ-ին մոտենալու կարեւոր քայլ (հետագա հեռանկարի իրականացման առումով)ՙ Կոսովոյի համար:3 – Սերբիայի եւ Չեռնոգորիայի միջեւ կացությունը շատ ավելի նուրբ է, կապված հատկապես Չեռնոգորիայում սերբիական ուղղափառ եկեղեցու գործունեության հետ: Այս կոնտեքստում անհրաժեշտ է, որ ԵՄ-ն եւ իր անդամ երկրները հաշվի առնեն Չեռնոգորիայի կառավարության դիմագրաված մարտահրավերները:4 – Իսկ ամենազգայունը Ալբանիայի եւ Հունաստանի միջեւ գոյություն ունեցող առափնյա սահմանների վեճն է: Վերջերս այս հարցի լուծումը առավել առաջնային է դարձել Հունաստանի համար:Եվրոմիությունը սովորաբար չի միջամտում կամ անմիջական մասնակցություն չի ցուցաբերում երկկողմ խնդիրների կարգավորման հարցերում: Բայց անդամացկության պայմանականությունը ուղղորդում է թեկնածու երկրներինՙ կարգավորելու իրենց խնդիրները հարեւանների հետ: Նման մոտեցումը, մեր կարծիքով, ամենաուժեղ դրդապատճառն է, որ կարող է վեճերի կարգավորման հիմք ծառայել եւ երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում:Մամուլի հաղորդագրությունը մասնավորապես արձանագրում է, որ (ա) Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցությունների բանակցային գործընթացի վրա Ֆրանսիայի 2018-ի հոկտեմբերին դրած վետոն թուլացրել է Արեւմտյան Բալկանների քաղաքացիների վստահությունը ԵՄ-ի նկատմամբ: Ապրիլին Հյուսիսային Մակեդոնիայում սպասվող ընտրություները կարող են շրջադարձային դառնալ Հունաստանի հետ այդ երկրի հարաբերություններում, սակայն դրանք նաեւ նոր խնդիրների առաջացման ռիսկեր կարող են պարունակել: (բ) Եթե ԵՄ-ի ազդեցությունը թուլանա, ազգայնական ղեկավարներ կարող են այնտեղ տեղափոխվել եւ սրել հարաբերությունները հարեւան երկրների հետ: (գ) Հյուսիսային Մակեդոնիայի եւ Հունաստանի միջեւ ստորագրված «Պրեսպա համաձայնագրի» ապագան սպառնալիքի տակ է: Խնդիրներ կարող է առաջացնել նաեւ Սերբիական ուղղափառ եկեղեցիների գոյությունը Կոսովոյում եւ Չեռնոգորիայում:Ուստի ԵՄ-ն ստիպված է ցույց տալ իր պարտավորվածությունը Արեւմտյան Բալկաններում գտնվող երկրներինՙ քաջալերելով նրանց կարգավորելու իրենց առկախ խնդիրները հարեւաների հետ, որպեսզի նրանք դառնան առավել արժանավոր թեկնածուներ անդամակցության համար եւ, միաժամանակ, որպեսզի ուժեղացնեն անվտանգությունը իրենց տարածաշրջանում:Ներկայիս իր ընդարձակման քաղաքականությունը հիմնական վերանայման ենթարկելու գործընթացում է գտնվում Եվրոմիությունը, չմռոանալով անշուշտ, որ բազմաթիվ նոր հնարավորություններ կարող են բացվել Արեւմտյան Բալկաններում խնդիրների կարգավորման արդյունքում:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱ՛Մ ԼՈՒՍԻՆ, ԿԱ՛Մ ՎԻՍԿԻ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Բոլոր նրանք, ովքեր Միքայել սրբազանի ազատազրկումը իբր դատապարտում են՝ պնդելով, թե նշանակված պատժաչափը անհամաչափ է, ավելի վատն են, քանի որ...

ԿարդալDetails

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական