Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՈՒՂՂԵԼՈՒ ԱՅՆ». ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քարվաճառում կառուցվող ՀԷԿ-ի ու դրա շուրջ բարձրացած աղմուկի մասին զրուցել եմ բնապահպան-ակտիվիստ, «Խարույկ» արշավախմբի հիմնադիր Գեղամ Օհանյանի հետ:

– Գեղամ, արդեն մի քանի օր է, ինչ Քարվաճառում մեծ աղմուկ է բարձրացել` կապված Թարթառ գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարության հետ, Ալեքսանդր Քանանյանը նույնիսկ հացադուլ է հայտարարել: Ի՞նչ գիտեք այդ մասին:

– Ճիշտն ասած Արցախի բռնաբարվող բնության մասին վաղուց եմ տեղյակ, երբ դեռ բանակում ծառայելուս տարիներին, ձմռանը, թաց, ու առողջ ծառերը հատում եւ բերում էին զորամասը տաքացնելու նպատակով:

Բնականաբար մենք պետք է չմոռանանք, որ Արցախը իր սահմանի գրեթե ողջ երկայնքով ունի ռազմաճակատ եւ շրջապատված է թշնամի զորքով: Այսինքն արցախաբնակ հայը մի փոքր այլ կերպ է նայում կյանքին, եւ առաջնայնությունները արցախցու մոտ ավելի շատ պաշտպանական են ու ռազմական:

– Վերջին տարիներին Դուք համարյա բնապահպանական բոլոր ակցիաների կիզակետում եք: Եթե իրավիճակը սրվի, պատրա՞ստ եք կանգնել նաեւ Քանանյանի կողքին:

– Չգիտեմ, կանգնել ասելով ինչ նկատի ունեք, բայց օրեր առաջ փոքրիկ հոդվածով եմ հանդես եկել ֆեյսբուքյան իմ էջում եւ զորակցությունս հայտնել Քանանյանին:

Ինչպես արդեն նշեցի վերեւում, Արցախում, բնակիչները այլ կերպ են մտածում եւ այն պայքարի տարբերակները, որոնք մենք կիրառում ենք Երեւանում, ըստ իս Արցախում բնական շունչ չեն ստանա եւ չեն գրավի մարդկանց սրտերը:

– Կառավարությունն այստեղ անելիք ունի՞, թե՞ ոչ: Նա պե՞տք է ուշադրություն դարձնի մտավորականի այդ ծայրահեղ քայլին ու փորձի շտկել հարցը: Ինչ կարծիք ունեք այս մասին:

– Կառավարությունը ոչ թե պետք է արձագանքի մտավորականի ծայրահեղ քայլին, այլ այդ մտավորականի բարձրացրած հարցին: Խնդրի լուծումը բնականաբար իշխանությունների մտքի թռիչքին է սպասում:

Բայց երբ իշխանությունը ճակատագրական սխալ է թույլ տալիս, ժողովուրդը գալիս է ուղղելու այն, մենք այսօր ունենք դրա վառ օրինակը Ամուլսարում:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ Թարթառ գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի վերաբերյալ իր բողոքի ձայնն է բարձրաձջել քարվաճառցի մտավորական Ալեքսանդր Քանանյանը: Չկարողանալով իշխանությունների ուշադրությունը հիրավիրել երեւույթի վրա, օրեր առաջ մտավորականը անժամկետ հացադուլ է հայտարարել:

Այս պահի դրության ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ-ի ղեկավարությունը որեւէ կերպ չեն արձագանքել:

Խմբ. կողմից.- Տեղեկացնենք, որ ոչ միայն բնապահպանները, այլեւ ոչ քիչ թվով մասնագետներ նույնպես դժգոհ են ՀԷԿ-ի կառուցումից, հատկապես Թարթառի ջրերը խողովակների միջով մղելու գործընթացից: Նրանց կարծիքով, ՀԷԿ-ի կառուցումը տնտեսապես էլ արդարացված չէ. «փոքր շահՙ մեծ կորուստներով» բնորոշումն են տալիս այդ նախագծին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

…4-ՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ Է ՀԵՂԻՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական