Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐՀԱՑ ԽՆԴԻՐՆԵՐ

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը բազմաթիվ երկիմաստությունների պատճառով այդպես էլ չդարձավ իրավիճակի լիարժեք կառավարիչ: Նախ եւ առաջ այն պատճառով, որ մեդիա դաշտի մեծ մասը շարունակում են տիրապետել նախկին իշխանությանը մոտ կանգնած մարդիկ: Գաղտնիք չկա այն բանում, որ որեւէ իշխանության գլխավոր զենքը տեղեկատվության տիրապետումն է: Նախկին իշխանությունը, ինստիտուցիոնալ կոռուպցիայով բրգային համակարգին զուգահեռ` մեդիա կայսրություն էլ էր հիմնել, որտեղ գլխավոր խնդիրը ոչ թե պետությանը նեցուկ կանգնելը կամ հանրային շահը սպասարկելն էր, այլ օրվա իշխանությանն ամեն կերպ բացասական կերպարով ներկայացնելուց զերծ պահելը: Ընդ որում` այդ մեդիադաշտի որոշ միավորներ մոլորեցնում էին հանրությանը` հանդես գալով կեղծ ընդդիմադիր դիրքերից եւ այժմ էլ շարունակում են նույն դիրքից առաջվա գործն անել: Այդ «առաքելությունը» կատարողները տարիներով լավագույնս վարձատրվել են, այդ թվում` առարկայական բոնուսներով: Իշխանությունը փոխվեց, սակայն այդ մեդիադաշտն իր միավորներով մնացել է, նա ոչ մի տեղ չի անհետացել, նրա շահառուները շարունակում են մնալ նախկինների տարբեր շերտերը: Եթե այդ մեդիան զուտ ԶԼՄ-ական իր կոչմանը համապատասխան` իրազեկման, կրթական գործառույթ իրականացներ, կարելի էր հանգիստ լինել հանրության համար, սակայն այդ մեդիան արդեն դարձել է ինքնաբավ քաղաքական կողմ, եւ երկրում, որքան էլ տարօրինակ, երկիշխանություն է` քաղաքական իշխանություն եւ չորրորդ իշխանություն կրողներով:

Քավ լիցի, մենք հակված չենք չնկատելու իշխանության սխալները` դրանց մասին բազմիցս խոսել ենք մեր անցյալ հրապարակումներում, բայց ընթերցողին մոլորեցնելով կեղծ իրականության պատրանք ստեղծելը մեզ համար ամենաանդունելի բանն է:

Որ այս պատերազմում սովորաբար տեսականորեն միշտ կարող է գերադաս դիրք ունենալ մեդիան` կարծում ենք կասկածել պետք չէ:

Երեկ Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումներում եւս այս մասին խոսվեց, որտեղ նաեւ պարզ դարձավ մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների նոր կարգավորումերի ուղղվածությունը` հեռուստաընկերությունների լիցենզավորման ավելի խիստ պահանջներ են սահմանվելու նոր պատրաստվող օրենսդրությամբ, որոնց կարող են չբավարարել հեռուստաընկերություններից շատերը, օրակարգում է նաեւ ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկության հարցը: Կառավարության նիստից էլ պարզ դարձավ, որ աուդիտ է իրականացվելու հեռուստագովազդ չափող ընկերությունում, որի չափումների արդյունքում գովազդի գումարները բաշխում էր բաշխող ըներությունը` զույգ ընկերություններին տիրապետողների քիմքին համապատասխան: Ակնկալվում է գովազդային դաշտի ազատականացումը: Այս բոլորը պետք է արձանագրվեն օրենսդրական փոփոխություններում, որոնք պետք է իրականացվեն մինչեւ ամառ, երբ մուլտիպլեքսի հանրային տիրույթի հեռարձակման մասնակցության նոր մրցույթ կհայտարարվի: Դա միգուցե եւ ճիշտ է, եւ վարչապետ Փաշինյանի ասած «Կոռուպցիա գրուպ» հեռուստաընկերություններին կստիպի ավելի թափանցիկ աշխատել, մանավանդ` ֆինանսական աղբյուրների բացահայտումը եւս օրենսդրությամբ պարտադրվելու է: Բայց մտահոգություն, այնուամենայնիվ, կարող է լինել` հանկարծ թացն էլ չորի հետ ոտքի տակ չգնա: Համենայնդեպս այս գործընթացում պատկերացումների տարբերություն եւ դիմակայություն նկատվեց լրագրողական կազմակերպությունների ղեկավար Աշոտ Մելիքյանի , Բորիս Նավասարդյանի , ՀՌԱՀ տնօրեն Տիգրան Հակոբյանի եւ անգամ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրության բարեփոխմանը նվիրված լսումները կազմակերպած Աժ հանձննաժողովների նախագահների ելույթներում, իսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը խոստովանեց` ոլորտի օրենդրական կարգավորումները դիմակայության են արժանանում: Այո, ոլորտը դժվար կարգավորելի է, եւ առիթի դեպքում ավելի կմանրամասնենք պրոբլեմները:

Ինչու է աղմկում Վանեցյանը

Մենք կրակն ենք ընկել ԱԱԾ նախկին տնօրենների ձեռքը: Այ մարդ, ողջ աշխարհում հատուկ ծառայությունների աշխատակիցները պարտավորություն են ստորագրում` երեսուն տարի չխոսել, քանի որ այդպես է պահանջում անվտանգության հայեցակարգերի մի կարեւոր բաղադրիչը: Մեր մոտ հակառակն է` ԱԱԾ նախկին տնօրենները խոսում ու խոսում են, խոսում ու խոսում են, ընդ որում` բացառապես ընդդիմադիր դառնալուց հետո: Անվտանգության ոլորտ ներկայացնողի (անվտանգության նախկին պաշտոնյա չի լինում` եթե տիրապետած տեղեկությունները ծավալը նկատի առնենք) ընդդիմադիրը ո՞րն է, անվտանգության աշխատողները, հատկապես կադրային սպայի ուսադիրները կրողները, մի կանխավարկածից, մի պատուհանից պետք է նայեն մարտահրավերներին, ըստ այդմ` մշտապես կապի մեջ լինեն ու օգնեն պետության անվտանգության գործին: Չէ, մերն ուրիշ է, նախկին մեկը, պարզվում է, ոնց ուղնուծուծով քաղաքական գործիչ եղել է, այդպես էլ մնացել է, այդ թվումՙ ԱԱԾ պետ եղած ժամանակ, եւ այժմ ինչ գիտի-ինչ չգիտի` խոսում է: Մյուսն էլ, Վանեցյանը, անընդհատ սպառնում է` այ կխոսեմ, այ քաղաքական գործիչ կդառնամ: Երկրի անվտանգությության մասին բամբասանքի մակարդակով շատախոսությունը սարքել եք ձեր քաղաքական կարիերայի անհրաժեշտ բաղկացուցիչ, ամոթ է, էլի: Երկրի ղեկավարին թիրախավորելը, հարգելի ԱԱԾ նախկին պետ, հակաանվտանգային է, սպառնալիք է հենց պետությանը, անկախ նրանից` սիրում եք այդ ղեկավարին, թե ոչ, չգիտեիք` իմացեք, իսկ թե նախապես դրա համար էիք պաշտոն ստանձնում` սա էլ ձեզ բուծողների խղճին է: Չնայած մեր տիպի երկրներում ամեն տեսակի սցենարներ էլ հնարավոր են` նայած խաղարկողների, ու արտահոսքը, թե Վանեցյանն ու ներկա իշխանությունը պայմանավորված են խաղում` է, որպես վարկած նույնպես տեղ ունի: Բոլոր դեպքերում Վանեցյանի պերմանենտ խոսամոլության շարժառիթը հանրությանը հասկանալի չէ, նրան թերթի կամ անհամարժեք պատասխանողի միջոցով հակադարձելը`անընդունելի, իսկ անվտանգության գաղտնիքներին տիրապետողի մուտքը քաղաքականություն` դատապարտելի:

Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները

Այն ինչ չհաջողվեց Սերժ Սարգսյանին` հաջողվում է Վլադիմիր Պուտինին. վերջինս իր կառավարման ավարտից երեք տարի առաջ արդեն պատրաստում է իր իշխանության հանձնումը իրեն հարմար մարդկանց եւ շրջանակների`մտադիր լինելով սահմանադրական փոփոխություններով փաստացի ուժեղացնել նախագահի ինստիտուտը, միաժամանակ օրենսդրական մարմնին ֆորմալ առումով ավելի մեծ լիազորություններով օժտելով: Ինչու չհաջողվեց դա մեզ մոտ, բայց հաջողվում է Ռուսաստանում` պատճառները տարբեր են, Ռուսաստանն ավելի ամբողջատիրական երկիր է, միեւնույն ժամանակ` ավելի ռեսուրսաշատ եւ ինքնաբավ: Թեեւ դեռ հայտնի չէ` մեկ մարդու որոշումներով երկրի իշխող կարգում նոր փոփոխությունների նախաձեռնությունը կհանդուրժվի՞, ինչպես երկար տարիներ հանդուրժվել է նրա մենիշխան կառավարումը, թե՞ տարբեր ինքնակազմակերպվող քաղաքական եւ տնտեսական խմբերի դիմակայությանը կարժանա: Կապրենք,կտեսենք: Առայժմ Պուտինն անսպասելիությամբ շշնեցրել է իր քաղաքական հակառակորդներին` ՌԴ Պետդումային ուղղված իր հերթական ուղերձում առաջարկելով սահմանադրական փոփոխություններ անել: (Այս մասին ավելի մանրամասն կարդալ Մոսկվայից մեր թղթակցի նյութում: Էջ 4):

Պուտինն այսպիսով փորձում է առաջ ընկնել ժամանակից` ինքը դառնալով Ռուսաստանում հրամայական փոփոխությունների գեներատորը եւ թույլ չտալով իր պաշտոնավարման ավարտին սպասվելիք ընդդիմադիր շրջանակների հարվածներով թուլացնել իր իշխանությունը: Կընդունի՞ բազմամիլիոն Ռուսաստանը մեկ մարդու պատկերացրած` պետության կառուցվածքների լիազորությունների վերաբաշխման, ըստ էության ՌԴ ներկայիս իշխանության հետագա վերարտադրության նախաձեռնությունը, մանավանդ երբ պարզ կլինի, թե ինչ պաշտոնի է հավակնում Պուտինն ինքը` իր գծած սխեմայում, կապրենք-կտեսնենք: Համենայնդեպս` նա արդեն պաշտոնաթող Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է նոր ստեղծվելիք Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե քարտուղարն էլ ինքն է լինելու, նշանակում է` երկուսն էլ առանցքային դերակատարներ են մնում դեռ երկար ժամանակ:

Այն, ինչ Ռուսաստանում հիմա անում են, Հայաստանում հնարավոր չեղավ` նախկին իշխանության բազմաթիվ դեմքերի անհագ ախորժակի, մինչեւ ուղնուծուծը կոռուպցիայի մեջ թաղված լինելու, փոխվելու ոչ մի ցանկություն ցույց չտալու, ժողովրդի համբերության պաշարը սպառելու եւ Սերժ Սարգսյանի`վարչապետ դառնալու սխալ որոշման պատճառով: Իսկ թե ինչ անդրադարձ կունենա Ռուսաստանում տեղի ունեցողը Հայաստանի վրա` ակնդետ հետեւելու բան է:

Մանավանդ` Հայաստանում եւս կարծես մտադրություն ունեն հետողորմյա անել եւ ուժեղացնել նախագահի ինստիտուտը` համենայնդեպս այդպիսի խոսակցություն կա, եւ նոր ստեղծվելիք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ձեւավորելու է պետության կառույցների լիազորությունների բաշխման նոր մոտեցումներ: Անգամ խորհրդարանական կառավարման մեխանիզմը Հայաստանի համար վաղ լինելու կարծիքներ են հնչում: Սակայն սահմանադրական փոփոխությունները որպես կոստյում կարելու նախկին փորձերն այժմ կրկնելը մեծագույն սխալ կլիներ, հատկապես եթե նախագահի ինստիտուտն ուժեղացվում է որոշակի մարդու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ...

ԿարդալDetails

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական