Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կամՙ «հալալ» եւ «հարամ» փողեր

Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում բնավ ամոթ չի համարվում հետաքրքրվել ընկերոջ, բարեկամի, նույնիսկ նոր ծանոթացած մարդու աշխատավարձի չափով: Ամերիկայում, օրինակ, ոչ ոք չի համարձակվի նույնիսկ հարազատ մարդուն հարցնել, թե որքան է աշխատավարձը կամ, ինչպես ամերիկահայերն իրենք են ասումՙ «որքա՞ն դրամ կը շինես»: Դա խիստ անձնական, ինտիմ հարց է այնտեղ: Իսկ Լիբանանում, որտեղ անցկացրել եմ իմ երիտասարդության տարիները, մարդիկ միմյանց այդ հարցը չեն տա, որովհետեւ գիտեն, որ դիմացինը ստացած աշխատավարձի կրկինը կամ եռապատիկը պիտի ասիՙ որքան շատ ես ստանում, այդքան կարեւոր մարդ ես սկզբունքով: Մինչդեռ Հայաստանում, հատկապես Սովետի տարիներին, ավելորդ էր նման հարց տալը. ամեն մարդ գիտեր մյուսի աշխատավարձի չափըՙ ըստ մասնագիտության: Դա էլ էր կանոնակարգված, ինչպես ամեն ինչ, ինչպես շնչելն ու արտաշնչելը: Ասենք, այդ օրերին, մարդկանց ոչ այնքան աշխատավարձն էր հետաքրքրում, որքան ստվերային եկամուտը, այսինքն պետությունից գողանալու հնարավորությունը: Այսուհանդերձ հարցնում էինՙ «որքա՞ն ես ստանում»:

Հիշում եմ, այդ օրերին, Երեւան այցելություններիցս մեկի ժամանակ, մայրաքաղաքի շրջաններից մեկի դատախազը, պատկառելի մի կին, ինձ եւ ընկերներիս հրավիրեց Գառնիՙ մատաղ ուտելու: Երբ աչքերի մեջ նայեցի, դատախազուհին չքմեղանքով ասացՙ «Մատաղը իմ հալալ փողով եմ անում»: Այսինքնՙ ոչ մի սրբապղծություն, ոչ մի անմաքուր, «հարամ» բան…

Սովետը գնաց, «հալալն» ու «հարամը» մնացին: Հիմա թեեւ հնարավորություն կա «հալալ» փող աշխատելու, բայց բնավ չէր խանգարի «հարամ» փող էլ ունենալը, թե՛ բիզնեսում, թե՛ ծառայության մեջ: Վերջին բառս վերաբերում է պետական ծառայությանը, պաշտոնին, որին ձգտում են շատ շատերը, ու կձգտեն տակավին այնքան ժամանակ, երբ պետական սեկտորը, իներցիոն մղումով, դեռեւս համարվում է բարեկեցության աղբյուր, հասարակական դիրքի հարթակ, սեփական փոքր կամ մեծ բիզնեսի պաշտպանության կռվան: Պետության փողը, իբր, ոչ ոքի չի պատկանում:

Այս կարծրատիպը դեռեւս կարծր է մնում նաեւ «նոր» Հայաստանում: Երիտասարդների մի հոծ խումբ, թեեւ արդարացիորեն գազազած նախկին կաշառասուն իշխանության հաստատած ու վերահաստատած բարքերի դեմ, սակայն չունենալով որեւէ հմտություն պետական կառավարման ու վարչարարության, գրեթե ողջ ուշադրությունը սեւեռել է նախկինների ստվերային գործունեության վրա, առանց կարողանալու ստեղծել այնպիսի տնտեսություն ու բարքեր, որ մարդիկ, մանավանդ իրենքՙ երիտասարդները, նախընտրեն «հալալ» եկամուտները «հարամ» փողերից, փոխարենն իրենց անգործունեության արդարացումը գտնելով նախկինների մութ գործերի բացահայտմամբ զբաղված լինելու պատճառաբանման մեջ: Մանավանդ որ այդ երիտասարդներից շատերին անձնապես անծանոթ չեն օտարերկրյա տարբեր կազմակերպություններից ստացվածՙ փաստորեն անաշխատ եկամուտներըՙ մատուցած ու մատուցելիք ինչ-ինչ ծառայությունների դիմաց:

Այս կացության դեմ հանդիման երկրի վարչապետին ուրիշ բան չէր մնում եթե ոչՙ զգալի չափով բարձրացնել պաշտոնյաների ու օրենսդիրների «հալալ» եկամուտները եւ, միաժամանակ, որդեգրել պարգեւավճարներով ու բոնուսներով նրանց արդյունավետ կամ անարդյունավետ աշխատանքն ու հավատարմությունը խրախուսելու քաղաքականությունը, միաժամանակՙ «հարամ» փողերով նրանց կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու գործելակերպը: Այսինքն, կաշառքՙ կաշառք չվերցնելու դիմաց: Այսինքնՙ «հարամ» փողերՙ պարգեւավճար անվամբ, որոնցից ոչ ոք, ո՛չ կառավարությունում եւ ոչ էլ Ազգային ժողովում ո՛չ ոք չհրաժարվեց… Արտառոց փաստ:

Ընդունենք, որ սա տարօրինակ, շատ տարօրինակ վարչարարություն է, որը հատկապես նախատոնական օրերին բուռն հետաքրքրություն ստեղծեց եւ դժգոհության լայն արձագանքՙ հասարակական ու քաղաքական տարբեր խավերի մոտ, դժբախտաբար առանց խնդրի բուն էությանը թափանցելու փորձերի:

Ինչ խոսք, մեր չինովնիկներն ու օրենսդիրները, նմանապես դատավորներն ու դատախազները իսկապես պետք է ավելի լավ հագնվեն, ավելի արժանավայել ապրեն: Բայց «վարձատրության» այս ձեւը ո՛չ արդար է, ո՛չ էլ բարոյական: Նախընտրելի կլիներ պարգեւավճարների ու բոնուսների փոխարեն նրանց օրինական աշխատավարձը է՛լ ավելի բարձրացնելՙ գործարքային սկզբունքովՙ նայած նրանց աշխատանքի արդյունավետությանը: Իսկ ավելի նախընտրելինՙ անգլիական ձեւն է, ուր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նույնիսկ վարչապետը, թեեւ համեմատաբար քիչ են ստանում, սակայն ունեն գրավիչ մի շարք արտոնություններՙ բնակարանի, երեխաների խնամքի ու կրթության, բժշկական հոգատարության, արձակուրդային պայմանների, թոշակի եւլն:

Իսկ ինչ վերաբերում է դատավորներին, պարսկահայ բարեկամս վերջերս ապշեցրեց ինձ, երբ պատմեց, թե Իրանում դատավորները բացի աշխատավարձից կարող են օգտվել նաեւ հավելավճարներիցՙ ըստ իրենց ցանկության, ավելի ճիշտՙ ըստ հավելյալ ծախսերի համար ներկայացրած իրենց ցուցակի, որը ենթակա չէ մերժման: Հավանաբար հենց դրա համար էլ Իրանում դատավորները ակնածանքի առարկա են միշտ:

«Հալալը» մի՛շտ է արժանի ակնածանքի, եթե տեղին է եւ արդար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական 1

Հաջորդ գրառումը

ՕՐՀԱՑ ԽՆԴԻՐՆԵՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՕՐՀԱՑ ԽՆԴԻՐՆԵՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական