Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՅԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ

10/01/2020
- 10 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր տարուան սեմին, դարձեա՛լ մաղթանքներՙ «առողջութիւն, երջանկութիւն, երազներու իրականացում» եւ անպայման ծամծմուած ու հալումաշ եղած «խաղաղութիւն»ը:

Ասոնց մէջ ամենացայտունն ու ամենաանանձնականը «խաղաղութիւնն» է, որովհետեւ մարդ իր սեփական առողջութեան մասին կը հոգայ, որ «երազներու իրականացումով» եթէ նիւթական վիճակն ալ բարելաւուի, հասնի երջանկութեան: Կը մնայ «խաղաղութիւնը», որ անձէն դուրս կը տարածուի շրջապատին մէջ, մօտաւոր թէ հեռաւոր, այսինքնՙ անմիջական խաղաղութիւն, որպէսզի վտանգէ զերծ մնայ, եւ համաշխարհային խաղաղութիւնՙ որպէսզի պատերազմներուն ալիքները չվտանգեն մարդկութիւնը, այնպէս որ այս մաղթանքը կը դառնայ համամարդկային, եւ անոր ցանկացողն ալ բարենիշի կարժանանայ որպէս մարդասէր:

«Խաղաղութիւն»… մաղթանքներու ամենագեղեցիկը, ամենամարդկայինը, եւ սակայն ամենասնամէջը, ամենաանիրագործելին: Մէյ մը ձեր շուրջը նայեցէք, ամէն կողմ ցոյցեր, իրարանցում, կռիւ, պատերազմ, պայթումներ, սպաննութիւններ, փախստականներ, գաղթականներ, նորանոր զինատեսակներու ցուցադրութիւն ու փորձարկումներ, սպառնալիքներ ու զոհեր, զոհեր, զոհեր… Ասոնց վրայ բարդեցէք նաեւ բնական աղէտներըՙ երկրաշարժ, փոթորիկ, ջրհեղեղ, համատարած հրդեհներ, մթնոլորտային ապականութիւն… Այս բոլորէն ետք խաղաղութի՞ւն:

Ինչի՞ մասին է խօսքը, որո՞ւն պէտք է այդ խաղաղութիւնը, մարդ արարածի՞ն, բայց անոր հաշիւը ընողը ո՞վ է: Աշխարհի տիրակալ մեծ պետութիւնները յանուն խաղաղութեան այնքան զէնք ու զինամթերք կը կուտակեն, որ մեր մոլորակին նման մի քանի մոլորակ ալ փոշի կրնան դարձնել: Խաղաղութիւն տիրէ որ զէնքի գործարաններն ու յարակից արդիւնաբերութիւնները դադրի՞ն, լրատուամիջոցներըՙ հեռատեսիլ, մամուլ, համացանց անգո՞րծ մնան, սակարանները անդամալուծուի՞ն, զինուորականները ցրուին տո՞ւն երթան, ի՞նչ ընեն, ի՞նչ գործով զբաղին, ինչպէ՞ս ընտանիք պահեն, իսկ զէնքե՞րըՙ միլիոնաւոր օդանաւ ու հրասայլ, հրթիռ ու հրանօթ, ռումբ ու հրացան ծովը թափե՞ն, թէ՞ թանգարան դնեն:

Երկրորդ համաշխարհային պատերազմէն ետք ԱՄՆ աւելի քան 50 երկիրներ ներխուժած է, մերթ բանակով, պատերազմելով, մերթ յեղափոխութիւններ հրահրելով կամ օժանդակելով, մերթ հակասովետական ներթափանցումներուն դէմ կենալու համար, մերթ ժողովրդավարութիւն տարածելու պատրուակով, Քորիաներէն մինչեւ Վիէթնամ, Իրաք եւ Սուրիա: Անշուշտՙ յանուն խաղաղութեան… Մի՛ հարցնէք, թէ այս ընթացքին մարդկային զոհերուն թիւը ո՞րքան եղած է:

Նոյնանման ներթափանցումներ ու ներխուժումներ ալ կատարած են սովետները, այժմՙ Ռուսիան, ինչպէս նաեւ Ֆրանսան, Անգլիան եւ մեծ ու փոքր այլ պետութիւններ, եւ անշուշտՙ յանուն խաղաղութեան: Ուր որ մտած են, սպաննած են, քանդած են, կեղեքած են: Հարկ կա՞յ վկայակոչելու Աֆղանիստանը, Պոսնիան, Իրաքը, Սուրիան, Լիպիան…

Ու մարդկութիւնը կը շարունակէ հաւատալ, յուսալ ու մաղթել: Ի՞նչ ընէ, միակ ապաւէնը այդ է մնացեր:

Ընչաքաղցութիւն, իշխանատենչութիւն, տիրելու մրցակցութեան խօլ արշաւ… Շարքային մարդը հազիւ իշխանութեան գլուխ անցաւՙ գլխիվայր կը փոխուի, ուրիշ մարդ կը դառնայ: Ան ե՞րբ պիտի հասկնայ, որ իր ձեռքով իր նստած ծառին ճիւղը կը սղոցէ:

Նոր տարին հազիւ թեւակոխածՙ իրար ետեւէ ինչեր պատահեցան: Ահա՛ լիպիական նոր պատերազմի մը յառաջաբանը Թուրքիոյ «օժանդակութեամբ»: Ահա՛ ԱՄՆ – Իրան նոր բախումի մը, նոյնիսկ պատերազմի մը նախանշանները: Աւստրալիոյ համատարած հրդեհներն ու երկրին աղէտալի վիճակը: Չմանրամասնենք. աշխարհը գիտնալով հանդերձ թէ դէպի անդունդ կը յառաջանայ, պիտի շարունակէ իր «կենսաձեւը»:

Իսկ մենք կը շարունակենք մեր աղօթքն ու մաղթանքներըՙ Խաղաղութիւն աշխարհին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՉԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐՆ ԱԹԵՇՅԱՆՆ ԷՐ, ԷՋՄԻԱԾՆԵՆ ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ՉԶՍՊԵՑԻՆ ԶԻՆՔ»

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ, ՄԵՐ ՏՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ, ՄԵՐ ՏՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական