Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՈՒՇՎԱ ԱՆԱՆՑ ՓԱՌՔԸ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆ

Ալբերտ Խաչատրյանի «Անվանի շուշեցիները» գիրքը (Ստեփանակերտ, 2017թ.) հռչակավոր քաղաքի փառքը կազմող 504 անվանի շուշեցիների կյանքն ու գործունեությունը ներկայացնող հանրագիտարանային բնույթի արժեքավոր հետազոտություն է, որում տեղ են գտել վերջին ավելի քան երկու դարերում իրենց գործունեությամբ հայտնի պետական, ռազմաքաղաքական, գիտական, հոգեւոր, մտավոր, մշակութային եւ այլ ոլորտներում հետք թողած շուշեցիներ: 19-րդ դարի հայոց մտավոր խոշոր կենտրոն Շուշիում են ծնվել Նապոլեոն կայսեր հանրահայտ մամլյուկ Ռուստամ Խաչատրյանը (Ռոստոմը), ռուսական բանակի զորավարներ Մկրտիչ եւ Պողոս Մելիք-Շահնազարյանները, Հովհաննես Լազարյանը, ծովակալ Վլադիմիր Փիրումյանը, մեծանուն գրող Մուրացանը, պատմաբան Լեոն, հայտնի գրականագետ եւ մանկավարժ Ավետիք Բահաթրյանը, ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Կոստի Համբարձումյանը, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը, հռչակավոր գեղանկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարը…

19-րդ դարի վերջերի եւ 20-րդ դարի սկզբների հայոց մտավոր մայրաքաղաք Շուշին իր գործիչներով ազդեցիկ ներկայություն էր ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ու եւրոպական իրականության մեջ: Ա. Խաչատրյանն այս գրքով ոչ միայն ներկայացնում է հայտնի շուշեցիների կյանքն ու գործունեությունը, այլեւՙ արժեքավոր եւ հարուստ նյութ տրամադրում Շուշի քաղաքի մասին, բնականաբարՙ նաեւ հայոց պատմության այս շրջանը հետազոտողներին:

Այժմ լուսահոգի Ա. Խաչատրյանը եւս իր հարազատ քաղաքի նշանավոր գործիչներից մեկն էր, հայտնի մանկավարժ Արսեն Խաչատրյանի որդին, որը մեծ ազդեցություն է ունեցել իր որդու գաղափարական ձեւավորման վրա. «Շուշիի հանդեպ հորս ունեցած սերը, պատկառանքն ու համակրանքն է, որ փոխանցվել են ինձ, մտել հոգուս մեջ, որի համար էլ 1938-ից, ինչպես ժայռաբեկորին կառչած ծառ, ցայսօր ապրում եմ Շուշիում, որն իմ բնօրրանն է»:

Երբ այս արժեքվոր գիրքը պատրաստ էր հրատարակության, հեղինակը գնաց միանալու Շուշվա անանց փառքը կազմողների լուսապսակ փաղանգին, իսկ գրքի հրատարակությունն իրականություն դարձրին նրա որրդինՙ հայրենի Շուշիում եւ ողջ Արցախում հայտնի վիրաբույժ Վիգեն Խաչատրյանը, եւ հեղինակի սիրասուն տիկինըՙ ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Լարիսա Ղազարյանը, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրանց:

Շուշվա պատմության համար կարեւոր աղբյուրներ են նաեւ քաղաքի կրթական կյանքին նվիրվածՙ Ա. Ստեփանյանի հետեւյալ գրքերը.

1.«Մեր շրջանավարտների հետքերով», Շուշի, 2003թ.:

2.«Հավերժի ճամբորդը», Ստեփանակերտ, 2005թ.:

3.«Շուշիի մանկավարժական ուսումնարան», Ստեփանակերտ, 2006թ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական