Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ, ՏԵՍԼԱԿԱՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանն ուզում էր երկիրը ժողովրդավարական ապագա առաջնորդել, երկրից հեռացած համերկրացիներին տուն վերադարձնել: Կհաջողվի՞: Դեկտեմբերի 16-ին «Թագեսշպիգելի» «Ինչո՞ւ է Հայաստանի նոր կառավարությունը սփյուռքին վերադարձնել կամենում» հրապարակման նախաբանում հարցնում է հոդվածագիր Օլիվեր Բիլգերը : Երբ հեղափոխությունը սկսվեց, գրում է Բիլգերը, Արամայիս Մադաթյանը 7000 կմ հեռու էր հայրենիքից: Ինտերներտի միջոցով էր հետեւում, թե հայրենակիցները Երեւանում ինչպես էին փողոց դուրս գալիս: Չինական Քսիամենում անգլերենի ուսուցիչ էր 2018-ի սկզբին: Տնտեսական վիճակը լավ չէր, ապագայի հույս չկար, նվազ աշխատատեղեր, առատ կոռուպցիա, ուստի հազարավորների նման նա էլ լքել էր երկիրը: Ամիսներ առաջ կանխատեսելի չէր, որ 30-ամյա Մադաթյանը պիտի նստեր Երեւանի համալսարանին կից սրճարանում ու իր պատմությունը բարձրաձայներ: 3 միլիոնը երկրում, 7- ը արտերկրում, փոքր երկրի համար մեծ խնդիր է: Նոր կառավարությունն ուզում է հայերին երկրում պահել, հեռվում գտնվողներին ետ բերելՙ ի շահ տնտեսուժի եւ ժողովրդագրության խնդիրները հարթելուն: Կառավարությունն առաջին հաջողություններից է խոսում, բայց թվերը…, գրում է «Թագեսշպիգելը»:

Մադաթյանը 2014- ին է երկրից դուրս եկել, սկզբում կրթաթոշակով Տալլին, ապաՙ Չինաստան: Լեզվի դպրոցում արագ առաջ անցավ, 15 ուսուցչի վերադաս դարձավ, հիմնեց իր սեփական փոքր ընկերությունը, ամսական մինչեւ 5000 դոլար էր շահումՙ Հայաստանում միջին աշխատավարձի 15-ապատիկը: Սկսվեց հեղափոխությունը:

Հոդվածագիրն այնուհետ վերհիշել է տալիս 2018- ի ապրիլյան իրադարձությունները, հարյուրհազարավորների բողոքի ցույցերն Սերժ Սարգսյանի դեմ, Փաշինյանի առաջնորդությամբ խաղաղ ցույցերի արդյունքում Սարգսյանի հրաժարականը, ընտրություններում նրան տրված 70 տոկոս վստահությունը: Բողոքի ցույցերն առիթ են դառնում, որ կարոտախտն զորանա, եւ Մադաթյանը տուն է վերադառնում, մասնակցում հեղափոխությանը: Հիմա Երեւանում է ապրում, չինարեն ուսուցանում, չինացի զբոսաշրջիկներին ծանոթացնում իր երկրին, ծրագրել է լեզվի սեփական դպրոց բացել: Սա Մադաթյանի ներդրումն է նոր Հայաստանում: «Հայաստանը վերագտնում է իրեն, «Իմ քայլը» իշխող դաշինքի 39-ամյա պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքն է ներկայացնում թերթը: «Պատմական պահ է երկրի համար, մենք պատասխանատու ենք հեղափոխության ճակատագրի համար: Գործադիրն ու օրենսդիրն ազատվել են կոռուպցիայից: Արդարադատության համակարգում դեռ հին կադրերն են, դատավորները կոռուպտ են ( կաշառված ), ժողովուրդը դատարաններին չի վստահում, ասում է Զոլյանըՙ հավելելովՙ տարիներ կտեւի կոռուպցիայից ամբողջովին ազատվելու համար:

Հայաստանը ժողովրդավարության ուղղությամբ է շարժվում», Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների հայկական ինստիտուտի աշխատակից Արմեն Վարդանյանի կարծիքն է ներկայացնում «Թագեսշպիգելի» հոդվածագիրը: Նրա կարծիքով, Թավշյա հեղափոխությունից հետո առաջընթաց կա, բայց հանրության հուսախաբ հատված էլ կա, որ արմատական բարեփոխումներ էր ցանկանում: Մեծ մարտահրավերներից է արտաքին քաղաքականությունը, գրում է «Թագեսշպգելի» հեղինակըՙ անդրադառնալով երկու հարեւանների հետ փակ սահմաններին: 2015-ին Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Փաշինյանն ուզում է եվրոպական արժեքների հանդեպ ամուր կողմնորոշում, ուզում է կենսամակարդակը եվրոպական չափանիշներին հասցնել: «Փորձում ենք երկու աշխարհների լավագույնը միավորել», նշում է Զոլյանը: Ռուսաստանի դերը երկրի անվտանգության համար է կարեւոր, միաժամանակՙ Եվրոպայի նման նույն արժեքներն ունենքՙ իրավական պետություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն»: Երկրի արդիականացման հարցում կառավարության հույսը ԵՄ- ն է: Օլիգարխներն ու մենաշնորհը անցյալ տարի վերացել են, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ՏՏ-ի ոլորտը պիտի զարգանա, փոքր ձեռնարկությունների հիմնումը պիտի դյուրին դառնա, որ գայթակղիչ լինի արտերկրից վերադարձը, որ ուղեղների արտահոսքը կանգ առնի: «Մեր ցանկությունն է, որ վերադառնան», ասում է Զոլյանը:

Արտագաղթի պատճառների մասին ակնարկելիս, «Թագեսշպիգելը» կարեւորներն է առանձնացնումՙ 1915-ի ցեղասպանությունը եւ 1988-ի երկրաշարժը, ԼՂ շրջանում պատերազմը, ԽՍՀՄ փլուզումը, որ առիթ դարձան տկարացած տնտեսության: Կառավարությունն այսօր ընդգծում է, որ 2018- ին ներգաղթը գերազանցել է արտագաղթին, վիճակագրական ծառայության տվյալներովՙ 15 313-ով: Բայց այստեղ հաշվառված են սահմանից ներս ու դուրս անող բոլոր ուղեւորներըՙ զբոսաշրջիկ ու ներգաղթյալ, գործարար այցով ժամանած, թե արտերկրում մերժված ապաստանյալ, գրում է գերմանական օրաթերթըՙ առանձնացնելով նաեւ մի տվյալ. կա վիճակագրություն, թե հայկական անձնագրով քանի քաղաքացի է հատել սահմանը: 2019-ի առաջին 9 ամիսներին դուրս եկածները 1,7 միլիոն են կազմել, որ 35 549-ով ավել է երկիր եկածների թվից: Բայցեւայնպես 2017-ի համեմատությամբՙ մեկնողների թիվը նվազել է, կիսվել, նույնիսկ ավելի քիչ: Սակայն, ինչպես նկատել է տալիս հոդվածագիրը, պաշտոնական վիճակագրություն չկա, թե քանիսն են երկրից տեւական ժամանակով բացակայում կամ վերադառնում: Արտերկրից Հայաստան վերադարձողների հարցերով զբաղվող Repat Armenia-ի աշխատակից Ռիմա Եղիազարյանի ասելով, անցյալ տարի մոտ 800 հոգու օգնություն են տրամադրել: Եթե ուզում ենք, որ վերադարձողների թիվն ավելանա, առաջարկներն էլ պիտի ավելացնենք, տեսլական կա, բայց կառավարությունը կոնկրետ, հստակ քաղաքականություն չունի, կարծիք է հայտնում Եղիազարյանըՙ հույս հայտնելով, թե առաջիկայում սա կշտկվի:

«Ով մեկնելու հնարավորություն ունենա, կօգտագործի», կարծում է Հայ առաջադեմ երիտասարդություն կազմակերպության տնօրեն Գրիգոր Երիցյանը ՙ նկատի ունենալով խտրականության, մարդու իրավունքների խնդիրը: Երիցյանը օրինակներ չի նշում: Նախկինում մեկնողների թիվն ավելանում էր ընտրություններից հետո, երբ հիասթափվում, հուսախաբ էին, Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանի խոսքն է փոխանցում գերմանական թերթը: Գրիգորյանի կարծիքով, «Թավշյա հեղափոխությունից հետո ակնկալիքներն առավել մեծ են, քան անցյալում, ուստի հիասթափվելն առավել հեշտ է, ինչը մեծ արտագաղթի կարող է հանգեցնել, եթե սպասելի փոփոխություններն արագ չլինեն, մարդիկ այն զգացումը կարող են ունենալ, թե իրենց խաբել են»:

Երեւանում Գյոթե կենտրոնի լեզվի ուսուցման հասցեն գտնում են նրանք, ովքեր Հայաստանից ուզում են հեռանալՙ Գերմանիայում ուսումնառության կամ աշխատանք գտնելու նպատակով, գրում է Բիլգերըՙ նրանցից մեկինՙ 43-ամյա վիրաբույժ Տիգրանի հետ զրույցից ընդհանրացնելով, թե «մասնագիտական առաջընթացի» գերակա նպատակից բացի բարձր աշխատավարձ ստանալու հեռանկարն էլ կա: Իսկ ընկերների այն հարցին, թե ինչպես կարող է հենց հեղափոխությունից հետո երկրից հեռանալ, Տիգրանն այսպես է պատասխանելՙ «Ես ընդամենը մի կյանք ունեմ»: Տիգրանն ուրախ է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղու վրա է, իսկ թե Գերմանիայում որքան կմնա, իր համար էլ անորոշ է, գրում է «Թագեսշպիգելը»:

Նկար 1. Թավշյա հեղափոխությունը Արամայիս Մադաթյանին Երեւան է վերադարձրել: Լուսանկարը` Օլիվեր Բիլգերի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԶՈՒՅԳ ՊԱԼԱՏՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ԱՆՀԻՄՆ» ՎԱՐԿԱՌՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ԱՆՀԻՄՆ» ՎԱՐԿԱՌՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական