Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԵՎ ԶԵՅԹԼՅԱՆ-ՈՒԱՏԵՆՊՈՅԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԻ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանում գործող հայկական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) տեղեկացնում է, որ 2018-19-ի նշանավոր գրքերի համար Տեր-Մկրտչյան մրցանակին են արժանացել Հուրի Բերբերյանի «Շրջող հեղափոխականներ: Հայերն ու կապակցված հեղափոխությունները ռուսական, իրանական եւ օսմանյան տիրույթներում» (Օքլենդ, Կալ. համալ.ի հրատ.) եւ Հեղնար Զեյթլյան-Ուատենպոյի «Պակասող էջերը: Միջնադարյան մի ձեռագրի արդի կյանքը: Ցեղասպանությունից դեպի արդարություն» (Ստենֆորդ համ.ի հրատ.) գրքերը: Հատուկ հիշատակության է արժանացել նաեւ Ջեյմս Բարրիի «Իրանի հայ քրիստոնյաները: Էթնիկական, կրոնական եւ ինքնության խնդիրները իսլամական հանրապետությունում» (Քեմբրիջի համալ.ի հրատ.) գիրքը:

SAS-ի Տեր-Մկրտչյան գրքի նշանավոր մրցանակը հիմնվել է 2015-ին խթանելու համար հայկական մշակույթի եւ պատմության (անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրերը) ուսումնասիրությունները: Կալիֆոռնիա պետհամալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն եւ SAS-ի նախկին նախագահ Բառլոու Տեր-Մկրտչյանը առատաձեռն նվիրատվությամբ հանձն է առել հովանավորել մրցանակաբաշխությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Շնորհավորելով մրցանակակիրներին (որոնք 500-ական դոլարի դրամական պարգեւ եւ հավաստագրեր կստանան), նա իր ելույթում նշել է, որ մեկ տասնյակից ավելի գրքեր էին ներկայացվել մրցանակաբաշխությանը: «Սա նշանակում է, թե ոլորտը դրականորեն զարգանում է»: Վերջում նա շնորհակալություն է հայտնել ընտրող հանձնախմբի չորս մասնագետներին, որոնք բծախնդրորեն քննարկել էին ներկայացված բոլոր գրքերը:

Իր «Roving Revolutionaries» գրքում Բերբերյանը խորամուխ է լինում ռուսական (1905 թ.), իրանական (1905-11) եւ երիտթուրքերի (1908 թ.) հեղափոխությունների միջկապակցվածության գործոնների մեջ եւ դրանցում քննության առնում հայ հեղափոխականների դերակատարությունը: Արխիվային լայնածավալ նյութերի միջոցով նա նոր մոտեցումով է դիտարկում հեղափոխական գաղափարների շրջանառությունը: Հուրին Իրվինի Կալիֆոռնիա համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրենն է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ «Ազատության սերը հայրենիք չունի» (2001, The Love for Freedom Has No Fatherland) հատորի:

Զեյթլյան-Ուոտենպոն Դեյվիսի Կալիֆոռնիա համալսարանի պատմության դասախոս է: Նա մրցանակակիր հեղինակն է «Օսմանյան մի քաղաքի պատկերը: Ճարտարապետությունը Հալեպում» (2004) գրքի: Իր նոր «The Missing Pages» հատորում նա վերականգնել է Զեյթունի ավետարանի ոդիսականըՙ սկսած միջնադարյան ժամանակաշրջանից մինչեւ իր վերջին ոստանըՙ Պոլ Գետտի թանգարանը: Ձեռագրի պատմությանը զուգահեռ նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային եւ նրա հետեւանքներին:

Երկու մրցանակակիրները իրենց շնորհակալությունն են հայտնել հայկական ուսումնասիրությունների ընկերությանը, հայագիտական ոլորտին մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈ՞ՒՄ

Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՂՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՂՆԵՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական