Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ, ԳԵՐԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Օր չի լինի, երբեմն կարելի է «ժամ չի լինի» արտահայտությունն օգտագործել, որ ՀՀ կառավարումն ստանձնած այրերը գրեթե աշխարհացունց հաջողություններից չխոսեն, դրանք հիմնավորող ինչ-որ թվեր չհիշատակեն: Անգամ եթե ընդունենք դրանց իրողություն լինելը, հարյուր հազարավոր հայաստանաբնակները ասվածի ոչ միայն ազդեցությունը, այլեւ շոշափելիությունը չեն զգում: Այս պայմաններում առավել քան տարօրինակ է գնաճի հետ կապված վերջին հայտարարությունը. պարզվում է Հայաստանի Հանրապետությունում գնաճի երեւույթ, որպես ապրանքների ու ծառայությունների գների աճ, գոյություն չունի, տնտեսագիտական այս հասկացությունը մեզանում չկա: Այս պարագայում ի՞նչն են փորձում զսպել կենտրոնական բանկի մասնագետներն ու ծառայությունները, եթե ոչՙ ՀՀ տարեկան բյուջեներում ամրագրվող 2-4 տոկոս սահմանված գնաճը, որը երբեմն տնտեսական գործունեության ծավալման գոծոն է դիտարկվում:Ողջ հարցն այն է, որ ՀՀ տնտեսությունում երկրին ու բնակչությանն առաջնահերթ անհրաժեշտ գրեթե ոչինչ չի արտադրվում, սկսած հագուստից ու կահկարասուց, խոհանոցային ու այլեւայլ էլեկտրատեխնիկայից, ամենօրյա սննդից ու զվարճանքի միջոցներից ու առարկաներից: Դրանք հիմնականում չինական ու թուրքական են, ռուսական ու եվրոպական, իսրայելական ու բրազիլական… Թե ինչ գներով են դրանք ձեռք բերվում ու մեզանում վաճառվում, տնտեսվարողներն ու տնտեսագիտության մեր ռահվիրաները երբեւէ դրանց չեն անդրադառնում.-տնտեսական գործունեությունը խորհրդավորություն է սիրում, ուրիշի փողերը հաշվելը բարոյական չի համարվում: Հայաստանյան հանրության որոշակի հատվածն այդպես էլ անում է, ներմուծողների գործունեությունը բնական գործընթաց է համարում, քանզի իրենք էլ լինեին, այդպես կվարվեին. սովորականից մինչեւ արտակարգ վիճակներում առաջացող ծախսեր ու ռիսկեր կան, անգամ արտառոց ու անհավանական իրադարձություններ: Ապացո՞ւյց եք ուզում. նույն տարածությունում ուղեւոր փոխադրած տաքսիստներից մեկը 700 դրամ է պահանջում, մյուսըՙ1300 դրամ, եւ սա հարկ-տուրքերից ազատված լինելու պարագայում:Ահա այստեղ է, որ մեր մարդիկ իրենց հայացքներն ու հարցերն ուղղում են դեպի սեփական կառավարողները, ակնկալելով ու պահանջելով ՀՀ տնտեսությունը կառավարել ու բարեփոխել ըստ մարդկանց անհրաժեշտությունների: Այսօրինակ ճանապարհ են անցել կայացող ու զարգացած երկրները, իշխանությունների իրականացրած գործնական քայլերի արդյունքում են տնտեսական գործընթացներում ինտեգրվել տասնյակից-հարյուր հազարավոր փոքր ու միջին գործարար հատվածի ներկայացուցիչները:ՀՀ վարչապետն օրեր առաջ հիշեց մեզանում գինի վայելելու մշակույթ արմատավորելը, ցուցադրելով գավաթի հատակին հազիվ 3 սմ կազմող գինին, որի դիմաց այն վայելողը պարտավոր է քառանիշ թվով դրամ վճարել: Ոչ փոքր շրջապատիս տասնյակ ներկայացուցիչների վկայակոչելով ասեմ, որ այսկերպ գինին մեր կենցաղ մուտք չի գործի, հատկապես այն պարագայում, երբ այն շարունակում են արտադրել սահմանափակ թվով խոշոր արտադրողներ, երբ ասենք Եվրոպայում գինի պատրաստում են տասնյակ հազարավոր խաղողագործներ, պարտադիր իրենց սեփական բերքից, ընտանիքների անդամների ուժերով, որն այդ վայելքի միջոցը համեմատաբար մատչելի է դարձնում, յուրօրինակ սոցիալական միջավայր ստեղծելու միջոց է դառնում:Մեզանում խոսվում է տեղական արտադրության, ասենք կոշկեղենից, որն ամբողջությամբ արտերկրներից ներկրվող հումքից է պատրասվում եւ ներմուծվողի համեմատ կրկնակի-եռակի թանկ է ստացվում: Այս ընթացքում Երեւանի կաշվի վերամշակման հզորությունն անգործության է մատնված թե հումքի պակասի, թե դրա անորակության պատճառով, քանզի թերսնվող խոշոր եղջերավորի կաշին լիարժեք վերամշակման հումք չէ: ՀՀ կառավարության վերնախավից որեւէ մեկը երբեւէ խնդրով չի հետաքրքրվել, պարզ չէ, թե որտեղ եւ ինչ պայմաններում են սպանդի ենթարկվում յուրաքանչյուր տարի մինչեւ 200 հազար գլուխ խոշոր եղջերավորները: Ըստ որոշ հրապաակումների, անասնակաշվի զգալի մասն արտահանվում է Թուրքիա եւ վերամշակված տեսքով ներկրվում հումքի ծագման երկիրՙ անշուշտ նոր գներով: Կարծում ենք դժվար չէ գուշակել, որ մեն-միակ այս ճյուղի կայացումը տասնյակ հազարավոր աշխատատեղեր կապահովի հագուստի, կահույքի, մարզագույքի, այլ ոլորտներում, ուր ստեղծված միջոցները նոր ծառայությունների բացման ու ընդլայնման կհանգեցնեն: Ցավալի է արձանագրել, որ ՀՀ-ն կառավարողների աշխատանքն այստեղ չի նշմարվում, որը փոխարինվում է երկիրը խելացի մարդկանց բնակավայր դարձնելու մասին երազանքներով:Անշուշտ անվիճելի է, որ աշխատանքն է ամեն ինչի հիմքը, այդ թվումՙ աղքատությունը հաղթահարելու միջոցը: Այս պարագայում ի՞նչ գնահատական տալ մեր իշխանությունների գործունեությանը, երբ ՀՀ-ն անգամ նվազագույնս չի լուծում սեփական հացով երկրի ապահովվածության խնդիրը, գերնպատակ ներկայացնելով, ասենքՙ ադամանդագործությունը: Զավեշտ է, երբ 1 բնակչի հաշվով 1700 քառակուսի մետր բարեբեր վարելահողեր ունենալու պայմաններում Հայաստանի Հանրապետություն հարյուր հազարավոր տոննաներ հացահատիկ է ներկրվում եւ անվերջ հիշատակվում շրջափակվածության ու անբարյացակամ հարեւանների մասին: Անգամ 1 բնակչի հաշվով 300 քմ վարելահող ունեցող Եգիպտոսում են կարողանում մինչեւ 10-միլիոնական տոննաներ կազմող ցորեն, բրինձ ու եգիպտացորեն մշակել, երկիրը հեռու պահել պարենային գնացնցումներից: Շատ ավելի հեռուն են նայում եվրոպացիները, 1 բնակչի հաշվով ցորենի տարեկան արտադրությունը, իրենց սահմանափակ հողային հնարավորությունների դեպքում, հասցնելով 500 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 50 կգ է: Այսպես երկիր չեն կառավարում, պարոնայք, ռազմավարություն հռչակվողն էլ զավեշտի չեն վերածում: Տեսեք ինչ գներով ու զեղչերով են ապրանքներն առաջարկվում Եվրոպայում, որոնցից գանձվող հարկային գումարների 50 տոկոսը բյուջետային ծախսերի տեսքով վերադարձվում է սեփական քաղաքացիներին:Հայաստանյան հանրության հիմնական հատվածը ցավով է հետեւում մեզանում ծավալվող գործընթացներին, երբ առօրյա մտահոգությունները կուտակվում եւ գերխնդիրների են վերածվում: Իսկ մինչեւ ե՞րբ-ի պատասխանը տարօրինակորեն չի նշմարվում:03.12.2019 թ.
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՍ ԵՎ ՆԱ

Հաջորդ գրառումը

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ. ԲԵՔՉՅԱՆ. «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱԹԵՇՅԱՆԸ ՉԸՆՏՐՎԵՑ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ. ԲԵՔՉՅԱՆ. «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱԹԵՇՅԱՆԸ ՉԸՆՏՐՎԵՑ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական