Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ նախորդ շաբաթ տեղի ունեցան լրագրական խմբերի փոխայցելություններ: Սոցցանցերում ադրբեջանցի լրագողների հրապարակումներից կարելի էր կռահել, որ առնվազն Բաքվի կողմից այդ քայլը բացահայտ քարոզչական նպատակ ուներ: Նախ, համաշխարհային հանրությանը փորձում էին տեղյակ պահել, որ պաշտոնական Բաքուն իբրեւ թե քայլեր է ձեռնարկում երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Իսկ իրենց ներքին լսարանին ուզում էին համոզել, թե թշնամի Հայաստանը Արցախյան հակամարտության ծագումից ի վեր ամենեւին չի զարգացել, թույլ ու արհամարհելի պետություն է, որին իրենք ուզած պահի կարող են ծնկի բերել: Համենայն դեպս, ադրբեջանցի լրագրողները Երեւանի մասին արած իրենց հրապարակումներում բացարձակապես ոչ մի լավ բան չէին մատնանշել: Առանձնակի ընդգծել էին միայն մեր մայրաքաղաքի մաքուր ու զով օդը: Ոչ մի դրական խոսք մեր ժողովրդի բարյացակամության, հանդուրժողականության, ադրբեջանական ժողովրդի հանդեպ ատելության որեւէ դրսեւորման բացակայության մասին: «Չէին տեսել» նաեւ Երեւանի հսկայական բարեկարգումները, նորակառույցները, ժողովրդի կենսամակարդակի մեջ առկա դրական տեղաշարժերը, հենց թեկուզ սեփական ավտոմեքենքաների թվի շեշտակի աճը:

Ինչ խոսք, ազերիները մեր աչքի լույսը չեն: Մենք հրաշալի գիտենք, որ քնում-արթնանումՙ Սյունիքի ու Զանգեզուրի տարածքները, ընդհուպՙ Սեւանա լիճ, իրենց կողմից զավթված են պատկերացնում, Մեղրինՙ թուրք-ազերիական զորքերի վերահսկողության տակ: Էլ չեմ խոսում Արցախի Հանրապետությունը կրկին բռնի ուժով Ադրբեջանին միացնելու զառանցանքի մասին: Արդեն 3 տասնամյակ այդ երկրում ընդամենը մեկ մարդ է եղել, արձակագիր Աքրամ Այլիսլին, որ համակրանքով է խոսել Հայաստանի ու հայության մասին, իր «Քարե երազներ» գրքում մերկացրել է հրով ու սրով Հայաստանի ու Արցախի վրա հարձակված սեփական հայրենակիցներին, նշավակել է ադբեջանահայության դեմ Բաքվում, Սումգայիթում, նաեւ այդ երկրի այլ բնակավայրերում սկսված անագորույն հարձակումները: Կյանքի ութերորդ տասնամյակն ապրող այդ լուսավոր մարդը 10 միլիոն ազերիների մեջ միակն էր, որ քնած տեղը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը ոչ միայն չողջունեց, այլեւ բարձրաձայն հայտարարեց, որ դա ադրբեջանական ժողովրդի խայտառակությունն էր:

Ես չգիտեմՙ ուրիշ այլիսլիներ ազերիների մեջ կան, թե՞ ոչ: Ուզում եմ հավատալ, որ կան, ուղղակի չեն համարձակվում իրենց բռնակալ սուլթանիկի զայրույթին արժանանալ, բանտում հայտնվել ու կտտանքների ենթարկվել: Չէ՞ որ Ադրբեջանը մարդու իրավունքերի պաշտպանության, մանավանդՙ խոսքի ազատության ապահովման տեսակետից աշխարհի պետությունների մեջ ամենավերջին բռնակալությունների թվում է:

Ինչո՞ւ եմ գրում այս տողերը: Որպեսզի մեր լսարանին ասեմՙ երբեք եւ ոչ մի պարագայում չհավատաք թուրքերի ու ազերիների բարի մտադրությունների մասին հեքիաթներին: Նրանք գենետիկորեն մեզ տանել չեն կարողանում, գող, թալանչի մարդիկ են: Արդեն մոտ հազար տարի ապրում են մեր տարածաշրջանում եւ դեռ երբեք չեն գոհացել իրենց ունեցածով: Լափել են իրենց բարբարոս պետության մեջ հայտնված մյուս ազգային փոքրամասնությունների աշխատանքի արդյունքները, ընդերքի պարգեւած բնական հարստությունները, մասնավորապեսՙ նավթը: Իրենցն են հայտարարել մեր գորգերը, անգամ վիշապագորգերը, որ հայ կանայք գործում էին հազարավոր տարներ առաջ, երբ դեռ թուրքերի հետքն անգամ Անդրկովկասում ու Առաջավոր Ասիայում չկար: «Սեփականացրել են» նույնիսկ մեր հազարամյա շուրջպարերը (Քոչարին), ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջերս պահանջում էին իրենցը համարել նույնիսկ մեր… լավաշը: Այնինչ դեռ Ալեքսանդր Մակեդոնացի՛ն է այսօրվա Կումայրիի պարիսպներից կախ տեսել մեր լավաշներով «դրոշները», որով հին հայերը հռչակավոր զորավարին առաջարկել են հաց կիսել իրենց հետ ու… բարեկամանալ: Քսենոֆո՛նն իր «Անաբասիս» աշխատության մեջ վկայում է, որ Մակեդոնացին այդպես էլ արել է: Այնպես որՙ մենք տարբեր քաղաքակրթական հարթակներում գտնվող ժողովուրդներ ենք: Մենք իրո՛ք խաղաղություն ենք ուզում, բայց զգոն լինենք, որ մեզ նորից չխաբեն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

TANAP-Ն ԸՆԴԴԵՄ «ՍԻԲԻՐԻ ՈՒԺԻ»

Հաջորդ գրառումը

ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՏՈՒ ՓՆՏՐԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ, ԵՐԲ ԱՅՆՏԵՂ…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՏՈՒ ՓՆՏՐԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ, ԵՐԲ ԱՅՆՏԵՂ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական