Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑՙ 6 ՏՈԿՈՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբՙ առաջարկելով սահմանել նոր հարկատեսակՙ առողջության հարկ: Այդ նախագծին հավանություն տալու մասին որոշումն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից եւ տեղադրվել արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:

Համաձայն «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի», նախատեսվում է, որ բոլոր աշխատող քաղաքացիները իրենց ստացած եկամտի կամ աշխատավարձի 6 տոկոսը պետք է վճարեն որպես առողջության հարկՙ բնակչության համընդհանուր ապահովագրությունն ապահովելու համար: Նոր հարկատեսակը նախատեսվում է կյանքի կոչել 2021 թվականից :

Այսինքն, ըստ այդ հայեցակարգի, աշխատող քաղաքացիները պետք է վճարեն չաշխատողների առողջապահական ծախսերը: Սա ուղղակիորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությանը, որը նույնպես ժամանակին շատ է քննադատվել:

«Պատկերացնու՞մ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, եւ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում էՙ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու: Ոչ ոք չի ասումՙ այս 350 հազար մարդիկ ճռռում են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան», ասել էր Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, վարչապետն այսօր կարող է ասել եւ անել մի բան, վաղըՙ տրամագծորեն հակառակը, ինչն արդեն զարմանք չի առաջացնում: Զարմանք է առաջացնում այն, որ սրանից հետո նրան դեռեւս անվերապահ հավատացողներ են լինում :

Այժմ, թե ինչո՞ւ է խոցելի նոր հարկատեսակ մտցնելու կառավարության նոր նախագիծը:

Գլխավորն այն է, որ ավելանալու է մարդկանց կամ գործատուների վրա դրվող բեռը: Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եկամտային հարկի նվազմամբ եւ բոլորի համար 23 տոկոս համահարթեցմամբ մարդկանց եկամուտներն ավելանալու են, դրա փոխարեն փաստորեն վերցնելու են եկամտի կամ աշխատավարձի 6 տոկոսը: Այսինքն, եկամտային հարկի 3 տոկոս նվազեցումը, որը շահավետ է բացառապես բարձր եւ շատ բարձր աշխատավարձ ստացողների համար, փոխհատուցվելու է 6 տոկոս եկամտի նվազմամբ: Ընդ որում, եթե բարձր աշխատավարձ ստացողների համար դա կնշանակի եկամուտների փաստացի 3 տոկոս նվազում, ապա նրանց համար, որոնք ցածր աշխատավարձ են ստանում եւ որոնց եկամտային հարկը 23 տոկոս եղել է նաեւ նախկինում, եկամուտը կնվազի միանգամից 6 տոկոսով :

Մյուս կողմից, աշխատողներից կամ գործատուներից նախատեսվում է գանձել նոր հարկ այն դեպքում, երբ տնտեսական ակտիվությունը նվազում է, հարկային վարչարարությունը վերածվում հարկային տեռորի, որի հետեւանքով հատկապես փոքր բիզնեսի եկամուտները էապես նվազել են: Դա էլ իր հերթին հանգեցնում է աշխատատեղերի կրճատմանը եւ գործազրկության ավելացմանը:

Միաժամանակ, անհայտ է, թե որքանո՞վ է պատրաստ առողջապահության համակարգը համընդհանուր առողջապահության ապահովագրությանը: Ակնհայտ է, որ անգամ պարտադիր կամ կորպորատիվ ապահովագրության պարագայում բազմաթիվ դժգոհություններ կան մատուցվող բուժծառայությունների որակից: Այս կացության պարագայում խոսել չաշխատողներին որակյալ եւ հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելու մասին, անիմաստ է: Տպավորություն է ստեղծվում, որ այս հարկատեսակով, նախագծի հեղինակ առողջապահության նախարարը ցանկանում է բացառապես ահռելի գումարների ներհոսք ապահովել առողջապահական համակարգՙ դրանից բխող տարբեր ակնկալիքներով: Ի՞նչ գումարների մասին է խոսքը:

Խոսքը մոտ 123 մլրդ դրամի մասին է, որը պետք է ձեւավորվի մեր աշխատավարձից վճարվող 6 տոկոս առողջապահության հարկի գումարներից: Սա ի լրումն պետական բյուջեից առողջապահության ապահովագրությանն ուղղվող 106 մլրդ դրամի: Ինչպես տեսնում ենք, նոր հարկատեսակից հատկացվող գումարն ավելի մեծ է լինելու, քան պետական բյուջեից հատկացվողը: Սակայն առավել մանրամասն ծանոթանալով 2021 թ.-ին մակրոտնտեսական ցուցանիշներին, պարզ է դառնում, որ անգամ այս հարկատեսակից գանձվող գումարը անբավարար կլինի համընդհանուր առողջապահության ապահովման համար:

Այսպես, ըստ ներկայացված նախագծի, առողջապահության վերոնշյալ գումարները ակնկալվում են ներդնել ապահովագրական համակարգում 2021 թ.-ին 7,6 տրլն համախառն ներքին արդյունք եւ 2 տրլն դրամ բյուջեի եկամուտներ ապահովելու դեպքում:

Մինչդեռ, եթե անգամ ներկայիս ցույց տրվող 7 տոկոս տնտեսական աճն իրական լինի եւ շարունակվի հաջորդ երկու տարվա ընթացքում, ապա 2021 թվականին համախառն ներքին արդյունքը 350-400 մլրդ դրամով պակաս կլինի ակնկալվող 7,6 տրլն դրամից, իսկ պետական բյուջեի եկամուտներն էլ շուրջ 150-200 մլրդ դրամով պակասՙ ակնկալվող 2 տրլն դրամից: Այսինքն, բացառված չէ, որ առողջապահության ապահովագրության համար պահանջվող 106 մլրդ դրամը պետական բյուջեի եւ 123 մլրդ դրամը առողջության հարկի հաշվին հնարավոր չլինի ապահովել: Ի՞նչ է արվելու այդ դեպքում: Հարկի դրույքաչափն է բարձրանալու, ավելիՙ քան նախատեսված 6 տոկոսն է: Թվում է, թե այլ տարբերակ չի մնում:

Իրականում մտահոգություններն ու անորոշությունները շատ ավելի են, քան այստեղ ներկայացվածը: Ակնհայտ է, որ նոր հարկատեսակը լուրջ դժգոհություններ է առաջացրել, որոնք կբազմապատկվեն այն կիրառելու պահին, եթե իհարկե դա տեղի ունենա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՙ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՔՑԱՆԻՆ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՏԵՄՊՆ ԸՆԿԵԼ Է

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՏԵՄՊՆ ԸՆԿԵԼ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական