Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ՉԷՙ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

29/11/2019
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպիսի պետություն ենք ցանկանում ու պատրաստվում կառուցել. այս հարցն արդեն երեք տասնամյակ հետաքրքրում ու մտահոգում է հայաստանյան ու հայկական հանրությանը: Սահմանադրորեն ամրագրված իրավական ու սոցիալական ձեւակերպումները մեր մարդկանց բացարձակ մեծամասնությանը ոչինչ չեն ասում ու հուշում, որովհետեւ նրանք տասնամյակներով որեւէ ձեւով չեն առնչվում իրավապահ համակարգի հետ: Սոցիալականի պարագայում էլ անվերջ հիշեցնելով կոռուպցիայի ու մոնոպոլիաների մասին, որոնց դեմ ինչ-ինչ պայքար է տարվում, այսուհանդերձ հայերիս պետականության ձեւն ու բովանդակությունը չի ուրվագծվում: Հանրահայտ է, որ կոռուպցիա ու մոնոպոլիաներ չկան, ասենքՙ Կուբայում կամ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում, որոնց շարքում հայտնվել հայությունը չի պատրաստվում իր բացարձակ մեծամասնությամբ: Մեզ կարծես ձգում է սկանդինավյան տարբերակը, որն առաջիկա տասնամյակների առումով իրատեսական չէ: Պարզ մի պատճառով. աշխատել է պետք ու դրանից հարկեր մուծել, որը, ընդունենք թե ոչ, հայաստանաբնակներիս սրտով չէ, որի մասամբ ապացույցը «նախՙ մորթուս, հետո որդուս» ասացվածքն է: Ուղղակի անհնար է պատկերացնել, որ ասենք մենք, նորվեգացու կամ դանիացու օրինակով, մեր աշխատածի 50-60 տոկոսը հարկերի տեսքով ինչ-որ մեկին տանք: Նորվեգիայում, օրինակ, 380 մլրդ ՀՆԱ-ից հարկվում է 200 մլրդ դոլարը, Դանիայում նախորդ տարվա ՀՆԱ-ն 287 մլրդ դոլար էր, բյուջենՙ 176 մլրդ դոլար, հարկահավաքությունըՙ մոտ 60 տոկոս: Այս պարագայում անգամ հայաստանաբնակներսՙ լավագույնս տեղեկացված ենք, որ տարին տարու վրա սկանդինավների բյուջետային հավաքագրումներն ավելանում են, ծախսերը մեծանում, իրենց կյանքն ու կենցաղն էլ բարելավվում: Ապացույցն էլՙ մեր առեւտրի ցանցում վաճառվող իրենց ապրանքները, անգամՙ բուսայուղը, կարագը, օղին… Հայերիս տարածքը զբաղեցնող դանիացիները յուրաքանչյուր տարի 1,5 մլն տոննա խոզի միս են արտադրում, ՀՀ տարածքն ունեցող բելգիացնեիրըՙ 1 մլն տոննա, երբ մեր արտադրածը դրանց 1 տոկոսն է կազմում եւ անվերջ ու անսահման ներկրումների հանգեցնում: ՀՀ տնտեսվարական միտքն այդպես էլ չի կարողանում բացահայտել, թե ֆինները որտեղ են միլիոնավոր տոննաներ ցորեն մշակում ու դրանից գերազանց որակի օղի թորելով մեր շուկայում հայտնվում:

Սրանք հիմնահարցեր ու հիմնախնդիրներ են, որոնց կոչված են բացահայտել ու պատասխանել ՀՀ տնտեսության կայացման ու զարգացման համար պատասխանատու մեր ազգընտիրներն ու նրանց կազմավորած կառավարության անդամները: Ցավալիորեն թե տարօրինակորեն, վերջիններիս գործունեությունը մեկ հիմնական ուղղվածություն ու կողմնորոշում ունիՙ համայն աշխարհի տնտեսվարողներին խնդրանք-պաղատանքի տեսքով առաջարկվում է ՀՀ հարկային դրախտում ներդրումներ կատարելով հարստանալ եւ հարստացնել տեղաբնակներին: Թե որ երկրի օրինակով են առաջնորդվումՙ պարզ չէ եւ չի ասվում. դարերով հարուստ Անգլիան երբեւէ որեւէ մեկի օգնությամբ ու օժանդակությամբ չէ որ կայացել է, այլ սեփական մտքով ու աշխատանքով, նույնըՙ Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսություն ունեցող ԱՄՆ-ը, գերարագ զարգացող Չինաստանը, աղետների զոհ Ճապոնիան, բազմազգ ու բազմակրոն Սինգապուրը…

Ամիսներ առաջ ՀՀ քաղաքացուս շրջապատի տասնյակ ընտանիքների անդամների համաձայնությամբ, յուրաքանչյուր ամիս 10 հազար դրամ ներդրում կատարելու պայմանով, երկրի կառավարությանն են դիմել վերագործարկելու դեռեւս կանգուն Երեւանի էլեկտրալամպերի գործարանըՙ ժամանակակից լուսատուներ արտադրելու ծրագրի առկայության պարագայում: Էլեկտրալամպը հազիվ մի քանի դետալից է բաղկացած, պահանջարկը միլիոններ է, կարելի է անգամ արտահանել: Ավաղ, ամիսներն անցնում են եւ ոչ մի ձայն-ծպտուն, մեր հարյուր հազարավոր քաղաքացիները շարունակում են գնել արտերկրներից ներմուծված էլլամպերը, այդկերպ յոթն օտարի տնտեսությունը ֆինանսավորել, երբ մեր միտքն ու աշխատելու ցանկությունը շարունակում է տեղում դոփել, մեկ-մեկ էլ չզլանալ ՀՀ-ն տաղանդավոր մարդկանց աշխատավայր հռչակել: Դժվար է համաձայնվել, որ միանշանակ նրանց թվում են ՀՀ տնտեսության կայացմանը կոչված տնտեսա-ֆինանսական ոլորտների պատասխանատուներըՙ նախարարներ ու տեղակալներ, կոմիտեների ու տեսչությունների պետեր, միլիոնավոր դրամներ ամսավճարներ ստացող վարձու այրեր, որոնց ստացածը դժվար է աշխատավարձ կոչել: Կարծում եմ հարկ չկա բացատրական բառարանները վկայաբերելով փաստել, թե ինչ է նշանակում աշխատավարձ կոչվողը.- վարձ աշխատանքի դիմաց, որի հիմնական չափորոշիչները ժամավարձն ու գործավարձն են: Տրամաբանված կապ գտնել այս հասկացությունների եւ մեզ կառավարողների առօրյա ու հեռահար գործողությունների շղթայում, դժվարին խնդիր է, մութ սենյակում կատու փնտրելու պես մի բան, հատկապես եթե այն չկա:

Այս իրավիճակում մեր իշխանություններն այն մոտեցումն են շրջանառում, ըստ որի ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը բարձրացնելու արդյունքում կբարեփոխվի նաեւ պետության դերը, մարդկանց էլՙ առօրյան: Ապացույցըՙ եվրոպական երկրների օրինակը: Իսկ չկա՞ն արդյոք տնտեսավարման այլ տարբերակներ, ոչ եվրոպական ստանդարտներ: Այսօրինակ հարցերը պարզելու նպատակով դիտարկենք աֆրիկյան եւ ասիական մայրցամաքներից Եգիպտոսի ու Հնդկաստանի ֆինանսա-տնտեսական վիճակագրությունը: Առաջինի ՀՆԱ-ն 2008 թվականին եղել է 400 մլրդ դոլար, տասը տարի անց կազմել 1,2 տրիլիոն դոլար, բյուջենՙ համապատասխանաբար 45 եւ 60 մլրդ դոլար: Նույն ժամանակահատվածում Հնդկաստանի ՀՆԱ-ն էլ է եռապատկվել, 3 տրիլիոն դոլարից հասել 9,5 տրիլիոն դոլարի, բյուջեն համապատասխանաբար 180 եւ 330 մլրդ դոլարներ: Երկու երկրների դեպքում էլ նկատում ենք, որ բյուջեները ՀՆԱ-ների նկատմամբ համամասնաբար չեն աճել, որը հարկահավաքության, վարչարարականության ու օրենսդրական խնդիր է: Եգիպտոսում այն 9 տոկոսից իջել է 5 տոկոսի, Հնդկաստանումՙ 6-ից 3,5 տոկոսի: Հարկահավաքությունը նվազել է, ՀՆԱ-ն կտրուկ աճել, որը թերեւս տնտեսագիտական բացատրություն ունի, հուսանքՙ մերոնք չեն ուշացնի: ՀՀ-ում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 22 տոկոս է:

Տնտեսության կառավարման ոլորտում այլ խնդիր է նաեւ ՀՀ կառավարության կողմից արտահանումը գերնպատակ հռչակելը, երկրի առեւտրային հաշվեկշիռը դրական դարձնելը, որը հիմա էապես խախտված է: Մեր մարդկանց ուշադրությունը մասամբ թե հիմնականում նպատակային կառավարումից շեղելու յուրօրինակ փորձ, քանզի առեւտրային բացասական հաշվեկշիռներ ունեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, շատ այլ երկրներ, որը փաստում է դրանց բնակչության գնողունակության մասին. ամեն ինչ չէ որ իրենց մոտ լավ է ստացվում: Ցավալիորեն մենք ոչ միայն գդալ ու պատառաքաղ, բաժակ ու ափսե, կաթ ու միս, առաջին անհրաժեշտութան ապրանք չենք արտադրում, այդկերպ խոչընդոտում ենք աշխատանքն ու աշխատելը:

Անշուշտ նման հարցերը մասնագիտական մոտեցումներ են պահանջում, որը մեզանում փոխարինվում է ՀՀ վարչապետի կողմից հիմնականում վիճպետկոմի տիրույթում գտնվող ցուցանիշները մասսայականացնելով: Հանրությունը չի էլ ակնկալում, որ հումանիտար կրթությամբ ու կենսափորձով բարձրագույն պաշտոնյան կարող է լավագույնս կողմնորոշվել տնտեսության խութերում. հանրությունն ընդամենը սպասում է իշխանության գործնականության, իրական գործարարության հանդեպ քայլերի, որոնց նախանշաններն առայժմ չեն ուրվագծվում:

25.11.2019 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԻՆՔՆԵՐԴ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄՏԱԾԵՔ

Հաջորդ գրառումը

ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՉԸՆԴՈՒՆԵ՛ՆՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՉԸՆԴՈՒՆԵ՛ՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական