Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

29/11/2019
- 29 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր նրանք, ովքեր մոտիկից են հետեւում ԱՄՆ կոնգրեսում նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին, հավանաբար նկատած կլինեն ներքին խորացող հակասությունը, որն առկա է այդ երկրի արտաքինՙ հին ու նոր քաղաքականությունների միջեւՙ ինչ վերաբերում է Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ ընդհանրապես նախկին խորհրդային երկրներում ամերիկյան միջամտությունների մեթոդոլոգիային: Եթե նախկինում, ասենքՙ նախագահ Օբամայի ժամանակաշրջանում, այդ երկրների նկատմամբ ամերիկյան միջամտության կարգախոսն ու գործիքակազմը կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքարն էր, ապա այժմ, Թրամփի օրոք, այդ քաղաքականությունը դարձել է զուտ գործարքայինՙ վաճառող-գնորդ սկզբունքով: (Հիշո՞ւմ եք նախորդ տարի, իշխանափոխությունից անմիջապես հետո, Ջոն Բոլտոնի այցը Հայաստան, երբ ի զարմանս մեզՙ առաջարկում էր ամերիկյան զինատեսակներ գնել): Քաղաքական գործելակերպի այդ փոփոխությամբ է հենց պայմանավորված Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովակիայի նման երկրների կողմից ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների պարտադրված գնումը: Դրանով է պայմանավորված նաեւ ցարդ Ուկրաինային «քաղաքացիական հասարակություն» զարգացնելու նպատակով USAID-ի խողովակով տրվող տարեկան 250 մլն. դոլարը 45 մլն.ի վերածելու, կամ միեւնույն նպատակով Մոլդովային տրվող 52 միլիոնը 18 միլիոնի վերածելու նախագահ Թրամփի պահանջը:

Այս փաստերը չեն բերվում մեր գրանտակներներին հուսախաբ անելու համար: Դրսի դրամաշնորհներից կախված մեր «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները USAID-ի փոխարեն կարող են այսուհետեւ ավելի եւս փարվել Սորոսին, որը կարող է ավելի առատաձեռն լինել այժմ, երբ իր «առաքյալներից» շատերը Հայաստանում տիրապետում են իշխանական լծակների: Այդ փաստերը բերվում են իմփիչմենթի գործընթացի, ավելի շուտՙ կոնգրեսական լսումների ընթացքում բացահայտվածՙ մեզ համար խիստ կարեւոր մի երեւույթ պարզաբանելու համար:

Շատերին թվում է, որ նախկին խորհրդային երկրներում «օրենքի իշխանություն» հաստատելու, կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքարելու ուղղությամբ ամերիկյան արտաքին քաղաքականությունը զուտ մարդասիրական բնույթ է կրում, իսկապես գրավիչ ու հոգեհարազատՙ մեր երկրների ժողովուրդների համար: Մինչդեռ կոնգրեսական լսումների, դեմոկրատականների ու հանրապետականների միջեւ բախումներում ու վկայաբերումների ընթացքում պարզվեց, որ «մարդասիրական» այդ քաղաքականության բուն նպատակը այլ բան էՙ հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը այդ երկրներումՙ առաջին հերթին Ուկրաինայում, ապա Մոլդովայում, ենթադրաբար նաեւ Վրաստանում եւ Հայաստանում: Ըստ պետքարտուղարությանը մոտիկ կանգնած աղբյուրների, այդ եւ նախկին խորհրդային այլ երկրներում ռուսական ազդեցության կրողներն ու տարածողները հիմնականում տեղական օլիգարխներն ու կոռուպցիոներներն են, որոնք հարստանալու, փող լվանալու, իրենց ազդեցությունն ու իշխանությունը պահպանելու համար կախվածություն ունեն ռուսական բարյացակամությունից: Իսկ վերջինս այդ բարյացակամությունն օգտագործում է ռազմաքաղաքական իր շահերի համար: Այլ խոսքովՙ Սառը պատերազմը շարունակվում է բոլորովին նոր դրսեւորումներովՙ գաղութարարությունը փոխարինելով ազդեցության գոտիների պահպանմամբ ու ծավալմամբ, ինչին ականատես ենք դառնում նաեւ մեր տարածաշրջանումՙ դեպի Մերձավոր ու Միջին Արեւելք Ռուսաստանի ծավալումներով, իսկ հակադիր կողմիցՙ իրեն չենթարկվողներին պատժամիջոցներով խեղճացնելու քաղաքականությամբ, որը Մ. Նահանգները կիրառում է Իրանի եւ այլ երկրների նկատմամբ:

Անշուշտ, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվումՙ մեր երկրի, կարեւորագույն խնդիր է կոռուպցիայից ու դրա գլխավոր հենարանը հանդիսացող օլիգարխիայից օր առաջ ձերբազատվելը, որը պետք է լինի որեւէ կառավարության, այդ թվումՙ մեր իշխանությունների ինքնաառաջադրանքը, անկախ դրսի միջամտություններից, նույնիսկ նյութական «քաջալերանքից», որը, ինչպես կտեսնենք հետագա տողերում, բնավ էլ «մարդասիրական» կամ «խաղաղասիրական» ներշնչումներ չունի:

Դա հստակորեն բացահայտվեց Կոնգրեսի իմպիչմենթական լսումների ընթացքում: Փաստորեն նախագահ Թրամփի գործարքային-բիզնեսային քաղաքականությունը Ուկրաինայում սկսվել է դեռեւս մայիս ամսին, երբ նրա կարգադրությամբ պաշտոնից հեռացվել է այդ երկրում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, նույնիսկ պետքարտուղար Պոմպեոյի կամքին հակառակ: Մարի Լուիզ Յովանովիչի պաշտոնազրկումը բնավ էլ չի եղել ճաշակի հարց: Ինչպես պարզվեց վերոհիշյալ լսումներում, Թրամփի նոր քաղաքականության համար նա եղել է իսկական խոչընդոտՙ որպես մի անձնավորություն, որը իր ծառայած երկրներում, ինչպես Հայաստանում 2008-2011 թթ.ին (ի դեպՙ շատ խնդրահարույց միջամտություններով հատկանշված), այնպես էլ Ուկրաինայում, եղել է ռուսամետ գործիչների դեմ պայքարի առաջամարտիկ: Հավանաբար նա ոչ միայն դեմ է եղել Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենի ու նրա որդու ուկրաինական կոռուպցիոն գործունեությունը բացահայտելուն, այլեւ Թրամփի որդեգրած արտաքին նոր քաղաքականությանը իր սկզբունքային ընդդիմությամբ: Որքանով սկզբունքայինՙ կասկածելի է անշուշտ, սակայն նրա ռուսատյացության հարցում կարող ենք կասկածներ չունենալ:

Արդարեւ, Կոնգրեսի իմփիչմենթական լսումներից հետո միջազգային մամուլում հրապարակվեցին բացահայտումներ, ըստ որոնց Յովանովիչի եւ այլ դեսպանների հիմնական մտահոգությունը եղել է ոչ թե հակակոռուպցիոն ու հակաօլիգարխիական պայքարը, այլ այդ պայքարի միջոցով տվյալ երկրները ռուսական ազդեցությունից զերծ պահելու խնդիրը: Իսկ այդ բացահայտումների հաջորդ երեսն էլ այն է, որ Մոսկվան իր ազդեցությունը նույն երկրներում փորձում է պահել հենց օլիգարխիկ շրջանակների եւ պետական կոռումպացված գործիչների միջոցով:

Այլ խոսքովՙ ռուսական պետական օլիգարխիանՙ ընդդեմ ամերիկյան ռազմարդյունաբերական օլիգարխիայի, կամ ընդհակառակը:

Վերոշարադրյալ փաստերը հստկարոեն ցույց են տալիս, թե ազդեցության եւ հակազդեցության համար մեծ պետությունների պայքարը որքան վտանգավոր է մեր երկրի, նրա անկախ եւ գերիշխան կարգավիճակի համար:

Կարո՞ղ ենք հաղթահարել այդ վտանգը: Այս հարցին թող մեր իշխանությունները պատասխանեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ՑԱՎՈՎ ՈՒ ԶԱՐՄԱՆՔՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎՈՎ ՈՒ ԶԱՐՄԱՆՔՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական