Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔԱՆԴՈ՞ՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ն

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Գերմանիայի Բունդեսթագի «Ձախեր» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյը հանդես է եկել հետաքրքրաշարժ հայտարարությամբՙ ԱՄՆ-ը եւ Թուրքիան անվանելով «ՆԱՏՕ-ի գերեզմանափորներ»: Նրա խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ է «ուղեղի մահվանը», ինչի մասին ավելի վաղ ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը : «ՆԱՏՕ-ի գծով գործընկերները ավելի ու ավելի շատ են խոսում սեփական շահերի մասին: Բացի դրանից, մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ն սեփական շահերին ծառայեցնելու միտում»:

Արեւմուտքում արդեն մի քանի տասնամյակ է, ինչ խոսում են դաշինքի ճգնաժամի մասինՙ հիշեցնելով ՆԱՏՕ-ի ռազմական կառույցից դուրս գալու նախագահ Շառլ դե Գոլի 1966 թ. որոշման եւ դաշինքի կենտրոնակայանը Փարիզից Բրյուսել տեղափոխվելու մասին: Բայց ամեն անգամ ՆԱՏՕ-ին հաջողվել էր այս կամ այն հարցի առթիվ ընդունել բոլոր կողմերին բավարարող որոշումներ: Ներկայումս շատերը հենց այդ իմաստով են ընկալում դաշինքի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սուր դիտողությունները, որը մասնակից պետություններին կոչ է անում ավելացնել պաշտպանական ծախսերըՙ նույնիսկ սպառնալով, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից: Բայց թերեւս առաջին անգամն է, որ ԱՄՆ-ին եւ Թուրքիային սկսել են միասնաբար մատնանշել որպես «ՆԱՏՕ-ի գերեզմանափորներ», թեեւ անցյալում դրանում ավելի շատ մեղադրում էին Ռուսաստանինՙ նկատի ունենալով նրա ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը The Economist հանդեսին տված հարցազրույցում դաշինքի ներկայիս վիճակը բնութագրել էր որպես «ուղեղի մահ» եւ հայտարարել էր ռազմավարական կարեւոր որոշումների ընդունման ժամանակ գործողությունների համակարգման բացակայության մասինՙ դրանց թվին դասելով Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշման եւ առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ձեռնարկման մասին: Մակրոնի խոսքերովՙ դա ձախողեց ինչ-որ «եվրոպական նախագիծ»:

Սակայն հանուն արդարության նշենք, որ երբ 1919 թ. ամռանը ԱՄՆ-ը եվրոպացիներին խնդրեց զորքեր տրամադրել թուրք-սիրիական սահմանում անվտանգության գոտու ստեղծման համար, մերժում ստացավ: Իսկ վերջերս ֆրանսիացիները, ինչպես նաեւ բրիտանացիները, ստիպված եղան իրենց զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արեւելքից: Ավելի վաղ, ԱՄՆ-ը հայտարարել էր փոքր եւ միջին հեռահարության հրթիռների սահմանափակման պայմանագիրներից դուրս գալու մասին, ինչպես նաեւ առանց ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնելու չեղարկեց Իրանի հետ կնքված բազմակողմ միջուկային համաձայնագիրը:

Ավելին, Ֆրանսիայի կառավարությունը օրերս հանդես եկավ Եվրոմիության պայմանագրի այն հոդվածն ուժեղացնելու օգտին, որը վերաբերում է փոխադարձ ռազմական օգնությանը: Գերմանական Welt am Sonntag թերթի կարծիքով, «Փարիզը կուզենար Եվրոմիության պաշտպանությունը դարձնել ՆԱՏՕ-ից բավական անկախ»: Եվ ոչ միայն դա: Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան կարող են շրջափակել հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու ԵՄ ջանքերը: Սա ինչ-որ նոր բան է, քանի որ Արեւմուտքի ԶԼՄ-ները լի են ռուսական հ-400 զենիթահրթիռային համակարգի գնման պատճառով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի սրված փոխհարաբերություններին վերաբերող հաղորդումներով: Դա հաճախ ընկալվում է որպես Անկարայի եւ Վաշինգտոնի «ամուսնալուծության սկիզբ»: Իսկ հիմա պարզվում է, որ հ-400-ը ՆԱՏՕ-ի դեմ ուղղված այն ինտրիգի մի մասն է, որին մասնակցում են ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Սրանով է բացատրվում Անկարայի քաղաքականությունը, որը չի ուզում խզել կապերը ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ էլ Մոսկվայի հետ:

Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, պատճառն ակնհայտ է: Անցյալում ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքը կազմում էին երկու գլխավոր գաղափարներՙ այդ երկրի պատկանելությունը Արեւմուտքին (այսինքն նրա հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին) եւ ընդհանուր սպառնալիքը (Ռուսաստանը): Ներկայումս այդ հիմքը սկսել է քայքայվել: Անկարային դուրս են բերել եվրոպական նախագծից, իսկ Մոսկվան նրա համար հիմա գործընկեր է ու դաշնակից: Բացի դրանից, ինչպես գրում են թուրք փորձագետները, այժմ Թուրքիան հնարավորություն է ստացել մասնակից դառնալու Ռուսաստանի եւ Իրանի նման տերությունների համատեղ գործողություններին: Ներկայումս գլխավոր հարցն այն է, թե կխորանա՞ արդյոք Վաշինգտոնի եւ Անկարայի հակամարտությունը, թե՞ աստիճանաբար կմեղմանա Ռուսաստանի ջանքերով: Ըստ որում, որեւէ մեկը Թուրքիայից չի պահանջում հրաժարվել արեւմտամետ որոշումից կամ դուրս գալ ՆԱՏՕ-ից:

Տրոյական ձիով իրականացվող այդ խաղը մտահոգում է Փարիզին եւ Բեռլինին, քանզի նրանք հասկանում են, որ Անկարան իրենց չի ընկալում որպես աշխարհաքաղաքական գործընկերներ: Ամերիկացիների հետ վարվող երկխոսության մեջ Թուրքիան սկսել է առաջ անցնել Բրյուսելիցՙ հրաժարվելով վերջինիս միջնորդական ծառայություններից, հավասարը հավասարի պես երկխոսություն է վարում Մոսկվայի հետ, սկսել է իրականացնել սեփական ռազմական ներուժի պահպանմանն ուղղված ինքնուրույն քաղաքականություն: Անկարան հույս չի դնում ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի իրականացման վրա, որի համաձայն դաշինքի բոլոր անդամները պարտավոր են միմյանց օգնել: Նույն ձեւով էլ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի գործընկերները չեն ակնկալում, թե հակամարտության ծագման դեպքում Անկարան կօգնի իրենց: Բացառված չէ նաեւ, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ ընդհանուր լեզու գտնի սիրիացի քրդերի առնչությամբ եւ աչք փակի Թուրքիայում տեղի ունեցող շատ բաների վրա:

Ինչպես գրում է ֆրանսիական Le Monde թերթը, ըստ երեւույթին, «հնացած ՆԱՏՕ-ի պիտանիության ժամկետը սպառվել է», իսկ նոր դաշինք դեռ չկա: Իր հերթին, ԱՄՆ-ը սեփական խաղն է խաղումՙ թույլ չտալով, որ Եվրոպան ստեղծի պաշտպանության ինքնուրույն համակարգ: Այս իրավիճակը նոր չի ծագել, բայց եվրոպական ուղղությամբ Վաշինգտոնի եւ Անկարայի մարտավարական շահերը կարող են համընկնել: Ամերիկյան The Wall Street Journal թերթը գտնում է, որ ՆԱՏՕ-ն քանդում են ոչ թե Թրամփն ու Էրդողանը, այլ հենց եվրոպացիները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԱ (1922-2019)

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԱ (1922-2019)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական