Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Ր ԵՐԿՐՈՒՄ ԵՔ ԱՊՐՈՒՄ ԴՈՒՔ

15/11/2019
- 15 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի շարս բազմաթիվ որոշումների, վերջերս իմացանք, որ նախարար Արայիկ Հարությունյանը կասկածի տակ է դրել նաեւ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դպրոցական ծրագիր լինելու կարեւորությունը:

Ինչպես գիտենք, տարիներ շարունակ ներհայաստանյան մի շարք հասարակական թափթփուկներ, որոնցից շատերը սնվում են «բարի համբավ» ունեցող Սորոսյան հիմնադրամից, պայքարել են Հայաստանի, իրենց ձեւակերպմամբ, ռազմականացման դեմ: Իհարկե, բթամտություն էՙ պայքարել մի երկրի ռազմականացման դեմ, որի հարեւանը պարբերաբար զինված հարձակումներ է գործում եւ սպառնում լայնածավալ պատերազմ սկսել, բայց, ինչպես Թումանյանն է ասում. «…ի՞նչ հասկացնես բըռի չոբանին»:

Այդ երկարատեւ պայքարի արդյունքն էր նաեւ, որ վերջերս լուծարվեց ՊՆ ենթակայության տակ գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրը, այդ նույն պայքարի արդյունքում էր, որ սեւ ամպեր էին կուտակվել նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գլխին, որը ցրվեց մի խումբ նվիրյալ հայորդիների ջանքերով:

Արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանը շոկոլադե հարաբերություններ ունի Սորոսյան հիմնադրամի շահառուների հետ, իսկ այդ հիմնադրամը, ինչպես բացահայտվեց, բանակներ ու ազգային գոյության համակարգեր քանդելուն է ուղղված, եւ ՆԶՊ առարկայի դեմ պլանավորվող այս դիվերսիան իրականացվում է նաեւ ի հաճություն սորոսահպատակ քաղաքացիների:

Ժամանակն է, որ ինքներս մեզ հարց տանքՙ ո՞ւր պիտի գնանք եւ ո՞ւր են փորձում տանել մեզ: Մինչ մեր երկրում ոմանք փորձում են ամեն կերպ ապառազմականացնել մեզ, հարեւան Ադրբեջանն իր դպրոցներում խստացված ռեժիմով ռազմական դասեր է անցկացնում, աշակերտներից ոմանք նույն ռեժիմով հայերեն են սովորում, մի՞թե այս ամենը մեզ չի հուշում, որ օրորոցից վերկացողն արդեն պետք է վարժվի զենքին:

Բանակում չծառայած, ռազմական գործից անտեղյակ նախարարն ի՞նչ հիմքով է եզրակացրել, որ 3 տարի պահանջող ծրագիրը կարելի է երեք շաբաթում յուրացնել: Հուսամՙ նախարարը չի մոռացել, որ ՆԶՊ-ն իր մեջ ներառում է նաեւ քաղպաշտպանության հիմունքներ, որը շատ կարեւոր է Ադրբեջանի պես հարեւան ու սեյսմիկ անկայուն տարածք ունեցող ՀՀ բնակչի համար:

Եթե մեր նախարարը գաղափար ունի «Ռազմական դոկտրին» հասկացության մասին, ապա պետք է իմանար, որ այն ռազմական անվտանգության պայմաններում պետության որդեգրած քաղաքականության հռչակագիրն է, որը փոփոխվում է քաղաքական զարգացումներին, նոր գիտական ձեռքբերումներին ու հասարակարգային, արտադրողական ուժերի զարգացումներին զուգահեռ, իսկ ՀՀ ռազմական դոկտրինի սահմանումը հետեւյալն է,

«ՀՀ ռազմական անվտանգության ապահովման, ռազմական, քաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական հիմունքները ներառող պաշտոնական հայեցակարգերի համախումբն է»: Արդեն պարզ է, չէ՞, որ ՆԶՊ-ն առարկան դպրոցից դուրս բերելն աղերս չունի այս դոկտրինի հետ:

Հ.Գ.- Բացի վերոնշյալիցՙ կրթական ծրագրից ՆԶՊ-ի դուրսբերումը հակասում է նաեւ ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 25-ի որոշմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԹԱՆԵՑԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԹԱՆԵՑԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական