Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱԶԱԽՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի «Գրանդ հոթել» հյուրանոցում նախորդ օրը տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու փորձագետների հանդիպումը ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թեմուր Ուրազայեւի հետ: Սա Ղազախստանի դեսպանի նմանատիպ 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումն էր, որի նպատակն է հայ հանրությանըՙ լրագրողներին ու փորձագետներին, հնարավորինս մոտիկից ներկայացնել արդի Ղազախստանը եւ ՀՀ-ի հետ նրա հարաբերությունների հեռանկարը:

Դեսպան Ուրազայեվը անդրադարձավ Ղազախստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ ՀՀ-Ղազախստան համագործակցությանՙ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Նրա ելույթում մեծ տեղ հատկացվեց երկկողմ տնտեսական առեւտրաշրջանառության խնդիրներին, դրա հեռանկարին եւ համագործակցության հիմնական ուղղություններին:

Անդրադառնալով Ղազախստանի նորընտիր նախագահ Տոկայեւի առաջին ելույթին, դեսպանը անդրադարձավ այդ թեմայի մի շարք հիմնական դրույթներին, որոնք ուղղված են ղազախ հասարակության զարգացման եւ կայունության խնդիրներին, որի հիմքը կոնստրուկտիվ երկխոսությունն է: Նորընտիր նախագահը իր ելությում որոշակիորեն փոխեց նախկիում հնչող, «սկզբից տնտեսություն եւ հետո միայն քաղաքակաությունը» լոզունգը, կարեւորելով քաղաքական գործոնը եւս:

Դեսպանը անդրադարձավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղազախստանում ստեղծված իրավիճակին, դրանից դուրս գալու դժվարությւոներին եւ նախկին նախագահ Նազարբաեւի դերին այդ գործընթացում: Խոսվեց նաեւ իշխանության անցման ներկա փուլի մասին եւ այդ գործընթացի կարեւորությանը Ղազախստանի համար:

Անդրադառնալով Հայաստան- Ղազախստան հարաբերությունների առեւտրատնտեսական մասինՙ դեսպանը նշեց, որ չնայած առկա աճի դինամիկայինՙ 50 տոկոս տարեկան, այնուամենայնիվ 13 մլն դոլարի առեւտրաշրջանառությունը բավականին փոքր թիվ է եւ պետք է լուրջ ջանքեր գործադրել այն մեծացնելու համար: Պետք է աշխատանքներ տանել երկկողմ ներդրումներ գրավելու եւ դրա իրականացմանը նպաստելու համար:

Դեսպանը նշեց, որ ղազախական կողմը պատրաստ է ՀՀ ներմուծել նավթամթերք, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Ղազախստանում հավաքված ավտոմեքենաների ներմուծումը կազմակերպել դեպի Հայաստան: Երկկողմ համագործակցության համար կարեւոր է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ոսկերչության եւ ադամանդագործության բնագավառները եւայլն:

Անդրադարձ եղավ երկկողմ ճանաչողության խնդիրներին եւս, նշվեց, որ սա հարաբերությունների կարգավորման կարեւորագույն պայմաններից մեկն է: Հայաստանում չեն իմանում Ղազախստանի մասին, իսկ այդ երկրում քիչ են պատկերացումները ՀՀ-ի մասին, ինչը խանգարում է երկկողմ հարաբերություններիՙ հատկապես տուրիզմի ու նույնիսկ բիզնեսի զարգացմանը:

Այս առումով կարեւորվեց զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք պարբերաբար պետք է լուսաբանեն երկկողմ հարաբերությունները եւ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություները: Փոխադարձ ճանաչումը կարեւոր պայման է հարաբերությունների կարգավորման եւ երկկողմ ներդաշնակության համար:

Հանդիպման ընթացքում հայ-ղազախական հարաբերությունների մասին խոսեցին նաեւ «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը , «Սպուտնիկ-Արմենիա» գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն եւ «Տուրիստական Հայաստան» ամսագրի խմբագիր Ռոբերտ Փաշինյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐԵՔՍԻՏԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՅՑԵԼԵՔ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՑԵԼԵՔ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական