Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՇՐՋՎՈՒՄ Է ԱՄՆ-Ի, ԹՈՒՐՔԻԱՆՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԸ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Տեղի ունեցավ այն, ինչի մասին վերջին երկու-երեք տարիներին գրում էին հունական եւ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները: Աթենքում Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոր անժամկետ համաձայնագիր են ստորագրել փոխադարձ ռազմական համագործակցության մասին:

Այն ամերիկացիներին հնարավորություն է տալիս Կրետե կղզում գտնվող իրենց ռազմակայանի ընդլայնումից բացի օգտագործել նաեւ Ստեֆանովիկո, Լարիսա եւ Ալեքսանդրուպոլիս ռազմակայանների ենթակառույցը եւ Հունաստանում ստեղծել ռազմական նոր օբյեկտներ, որոնք կուժեղացնեն ԱՄՆ-ի ներկայությունը Եվրոպայի հարավ-արեւելքում: Ինչո՞ւ: Այս հարցին հստակորեն պատասխանել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը Պոմպեոյի հետ իր հանդիպման ժամանակ:

«Մենք պայմանավորվեցինք նորացնել ռազմական համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը, որը կամրապնդի տարածաշրջանում մեր ընդհանուր ռազմավարական հնարավորությունները ի շահ տարածաշրջանային անվտանգության ու կայունության: Մանավանդ, որ Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մարտահրավեր են նետում Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքներին, խախտում են միջազգային իրավունքը եւ հաճախ ուղեկցվում արմատական ու անարդյունավետ հռետորաբանությամբ: Ես նկատի ունեմ հարեւան Թուրքիայի գործողությունները, որոնք հաճախ ներհակ են բարեկամության եւ համագործակցության գաղափարներին»:

Այդ ձեւով ուրվագծվեց Աթենքի գլխավոր խնդիրը: Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, պետքարտուղարը իր այցելության ընթացքում ձեռնպահ է մնացել հակաթուրքական հայտարարություններից: Սակայն պատահական չէ, որ Վաշինգտոնի ձեռնարկած քայլը ժամանակի առումով համընկնում է Անկարայի հետ հարաբերությունների սրմանը եւ Արեւելյան Միջերկրածովքում ծագած խնդիրներին, որոնք կապված են Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի ձեռնարկած հորատման աշխատանքների հետ: Բայց դա սոսկ պատրվակ է:

Ռազմական փորձագետների գնահատումների համաձայն, ամերիկացիները այդ տարածաշրջանում սկսել են ձեւավորել նոր կոնֆիգուրացիաՙ «հաշվի առնելով Արեւելյան Միջերկրածովքի, Լիբիայի եւ Սիրիայի իրադարձությունները», ինչպես ասել է ԱՄՆ Շտաբների պետերի գլխավոր կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը : Եվ եթե անցյալում Վաշինգտոնը փորձում էր որոշակի հավասարակշռություն պահպանել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, քանի որ այդ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, ապա այժմ իրավիճակը զգալիորեն փոխվում է:

ԱՄՆ-ը արդեն մշտական ռազմակայան ունի Իսրայելում, որը Հունաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության համաձայնագիր, ինչպես նաեւ ռազմական ու պաշտպանական հարաբերություններ ունի Կիպրոսի հետ: Փաստորեն կարելի է խոսել եթե ոչ ռազմական բլոկի, ապա առնվազն ԱՄՆ, Իսրայել, Հունաստան, Կիպրոս ռազմաքաղաքական դաշինքի մասին, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ չէ միայն Իսրայելը: Փոխարենը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ կազմից դուրս է բերված: Արեւելյան Միջերկրածովքի իրադրությանը հստակորեն հակազդող Անկարան, որն այդ շրջանը ընդգրկում է իր ռազմավարական շահերի մեջ, իհարկե ըմբռնում է ամերիկացիների ազդանշանները: Խնդիրն այն է, թե հետագայում Թուրքիան ինչպես կընկալի իրադարձությունների ընթացքըՙ որպես «անհնազանդի սանձահարման» ուղղված ամերիկացիների գործողությո՞ւն, թե՞ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հարավարեւելյան թեւում ԱՄՆ-ի գլխավոր գործընկեր Թուրքիան զոհաբերելու ԱՄՆ-ի վերջնական որոշում, Հունաստանի հետ մերձենալու ձգտում:

Ամերիկացիների պատասխանից կախված են թուրքերի գործողությունները: Նախ եւ առաջ, նշում է The Wall Street Journal-ը, Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություն ձեռնարկելով, Անկարան կարող է ԱՄՆ-ին ստիպել դուրս բերելու սեփական զորքերն այդ երկրից: Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն հայտարարել է, որ իր երկիրը կարող է Սիրիայում Եփրատից արեւելք անսպասելիորեն ռազմական գործողություն սկսել այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Երկրորդ, կարող է պաշտոնապես հայտարարել «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ-ի ստեղծած միջազգային կոալիցիայից դուրս գալու մասին: Երրորդ, կարող է ամերիկացիներից պահանջել, որ նրանք հեռանան Ինջիրլիք ռազմակայանից: Չորրորդ, կարող է կաշկանդել ամերիկացիների գործողությունները Արեւելյան Միջերկրածովքում, Սեւ ծովի ավազանում եւ նույնիսկ Անդրկովկասում: Հինգերորդ, կարող է շարունակել ամերիկացիների հետ մանեւրելու քաղաքականությունը: Վեցերորդ, կարող է դիմել Ռուսաստանի հետ առավել սերտ ռազմատեխնիկական ու քաղաքական համագործակցությանՙ ուժեղացնելով ռուսական գործոնը Սեւ եւ Միջերկրական ծովերի տարածաշրջաններում, շարժվել Շանհայի համագործակցության կազմակերպության եւ թերեւս Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ:

Եթե նման բան տեղի ունենա, ապա ՆԱՏՕ-ն կբաժանվի երկրների խմբերի, որոնք կհետապնդեն ընդհանուր բայց լոկ տարածաշրջանային շահեր, ինչը կհանգեցնի աշխարհաքաղաքական իրադրության սրմանը: Թուրքիայի համար Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է դադարել «պաշտպանական հովանոց» լինելուց: Թեեւ Անկարան ներկայումս ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, բայց նաեւ դաշնակիցը չէ, ինչպես գրում են ամերիկյան հրատարակությունները: Մինչդեռ Հունաստանը Արեւելյան Միջերկրածովքոմ ԱՄՆ-ի համար խնդիրների լուծման կարեւոր գործիք է: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը սա համարում է պատմական պարադոքս. քրիստոնյա Հունաստանը շրջվում է ԱՄՆ-ի կողմը, իսկ մահմեդական Թուրքիանՙ դարձյալ քրիստոնյա Ռուսաստանի կողմը: Սեւ ծովում Անկարայի միջոցով Ռուսաստանի առաջխաղացումը կանխելու Վաշինգտոնի ծրագրերը տեղափոխվում են Միջերկրական ծով, ինչը տարածաշրջանում կհանգեցնի աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԵՐԻՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԴԵՐԻՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական